Մելիք Քոչարյան

հայ դերասան, դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մելիք Թադևոսի Քոչարյան (մայիսի 11, 1911(1911-05-11), Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1992(1992-10-18), Երևան, Հայաստան), հայ դերասան, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1944 թ.-ից), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Մելիք Թադևոսի Քոչարյան
Ծնվել էմայիսի 11, 1911(1911-05-11)
ԾննդավայրԱլափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1992(1992-10-18) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն
Մելիք Քոչարյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Մելիք Թադևոսի Քոչարյանը ծնվել է 1911 թ. մայիսի 1-ին, Ալափարս գյուղում։ 1930 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1928 թ. խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1929-1941 թթ.-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1941-1946 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1950-1960 թթ.-ին աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։

Քոչարյանի դրամաները բեմադրվել են. «Մեծ հաղթանակի ճանապարհը» (Երևան, 1932), «Չքավորը» (Երևան, 1932), «Վարդ և Նվարդ» (1933), «Կույր երաժիշտը» (Լենինական, 1937), «Կամո» (Երևան, 1941), «Բադալյանների ընտանիքը» (Ղափան, 1942), «Ջումշուդ Վարանդացի» (Երևան, 1942), «Ռաիսա Տարասովա» (Թբիլիսի, 1934), «Սամվել» (ըստ Րաֆֆու համանուն վեպի, բեմադրել են Հայաստանի մի շարք թատրոններ), «Հարազատ մարդիկ» (Երևան, 1947), «Վաղվա մեծ օրը», «Մերժված խաղաղություն» (Սերոբ Սարգսյանի հեղինակակցությամբ), «Հին հիվանդություն» (Երևան, 1949, գրել է Թաթիկ Սարյանի համար[1]), «Ինչ որ ցանես-այն կհնձես», «Կործանում», «Կործանված սեր», «Մուսա լեռան քառասուն օրը (ըստ Ֆ. Վերֆելի համանուն վեպի), «Տունը նոր փողոցի վրա», «Խելագարված հարսնացուն», «Լուսաբերը Լուսավանում», «Ուստա Սեթոն չի սխալվում», «Առաջին որոտը» (Արտաշատ, 1969), «Կինը ուսադիրներով» (Վառնա, 1958):
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման բրա գրած «Մուսա լեռան քառասուն օրը» դրաման (որ լույս է տեսել «Մուսա լեռան զավակները» վերնագրով), 1965 թ. արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության մրցանակին։ Այն 1965 թ. բեմադրվել է Բեյրութում, 1967 թ.՝ Սոֆիայում, 1969 թ.՝ Բուենոս Այրեսում (իսպաներեն թարգմանությամբ)։ Ուկրաիներեն լույս է տեսել Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Կիև, 1950) գիրքը[2][3]։

Մահացել է 1992 թ. հոկտեմբերի 18-ին Երևանում[4][5]։

  • Պիեսների ժողովածու (ժողովածուի մեջ տեղ է գտել Քոչարյանի «Մերժված խաղաղություն» դրաման, հեղինակակից Սերոբ Սարգսյան), Երևան, Կուլտլուսհրատ, 1951,186 էջ։
  • Պիեսների ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1956[6]։
  • Վանուշն ու Մանուշը, Երևան, Հայպետհրատ, 1962, 123 էջ։
  • Մենք նոր պիտի ապրենք, Երևան, Հայպետհրատ, 1964[7]։
  • Մուսա լեռան զավակները, Բեյրութ, 1965, 104 էջ։
  • Առաջին որոտը, Երևան, «Հայաստան», 1973։
  • Փրկություն (պիես), Երևան, «Սովետական գրող», 1978, 304 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մելիք Քոչարյան - Media-inform.com». media-inform.com. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 474-475։
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Քոչարյան, Մելիք Թադևոսի, 1911-1992 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «Zarkfoundation - Մելիք Քոչարյան». zarkfoundation.com.
  5. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 758։
  6. Քոչարյան, Մելիք Թադևոսի; Կաժոյան, Վ (1956). Գալստյան, Հ (ed.). Պիեսներ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  7. Քոչարյան, Մելիք Թադևոսի (1964). Լուսենց, Աշոտ Ղուկասի (ed.). Մենք նոր պիտի ապրենք։ Պիեսների ժողովածու. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիք Քոչարյան» հոդվածին։