Մացեյ Կամենսկի (լեհ.՝ Maciej Kamieński, հոկտեմբերի 13, 1734(1734-10-13)[1][2][3][…], Շոպրոն[1] և Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն[4] - հունվարի 25, 1821(1821-01-25)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[1]), սլովակյան ծագումով լեհ կոմպոզիտոր։ Լեհ ժողովրդի կյանքին նվիրված «Երջանկացած աղքատություն» (բեմ.՝ 1778) առաջին օպերայի հեղինակն է։

Մացեյ Կամենսկի
Ծնվել էհոկտեմբերի 13, 1734(1734-10-13)[1][2][3][…]
Շոպրոն[1] կամ Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն և  Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էհունվարի 25, 1821(1821-01-25)[1][2][3][…] (86 տարեկան)
Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Ժանրերդասական երաժշտություն, օպերա և պատարագի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
 Maciej Kamieński Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Շոպրոնում և, հավանաբար, Վիեննայում։ 1765 թվականից ապրել և աշխատել է Վարշավայում։

Առաջինն է սկսել գրել օպերաներ լեհերեն տեքստերի և սյուժեների հիման վրա։ Նրա լեհական հենց առաջին՝ «Երջանկացած աղքատություն» (լեհ.՝ Nędza uszczęśliwiona, 1778) օպերան, ունեցել է մեծ հաջողություն։ Դրան հետևել են 1779 թվականին գրված «Սոֆյա» (լեհ.՝ Zośka, czyli wiejskie zaloty) և «Առաքինի պարզություն» (լեհ.՝ Prostota cnotliwa), հետագայում՝ մի շարք այլ օպերաներ, ինչպես նաև պոլոնեզներ, պատարագներ, օֆերտորիաներ, Յան Սոբեսկու հուշակոթողի բացման առիթով գրված կանտատը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Риман Г. Каменский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 585.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Kamieński, Mathias (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 10. — S. 415.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Československý hudební slovník osob a institucí (չեխերեն) / G. Černušák, B. Štědroň, Z. Nováček
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 202