Բացել գլխավոր ցանկը


Մարտունու պատկերասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ, բացվել է 1978 թվականին Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա։

Մարտունու պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ, Մարտունի, Շահումյանի 6
Հիմնադրված է1978
Կոորդինատներ: 40°8′24.94″ հս․ լ. 45°18′25.88″ ավ. ե. / 40.1402611° հս․. լ. 45.3071889° ավ. ե. / 40.1402611; 45.3071889

ՑուցադրությունԽմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 200 առարկա՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, որոնք ներկայացնում են 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը։ Հավաքածուում ներառված աշխատանքների մեծ մասը ստեղծվել է պետական պատվերով՝ Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, այնուհետև աշխատանքները պահվել են շրջիկ արվեստանոցի ֆոնդերում։ Ներկայացված թեմատիկան ընդգրկում է Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, մայրությանը նվիրված աշխատանքներ, լուսաբանում է Հայաստանի գեղարվեստական կյանքը՝ ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Գաբրիել Գյուրջյանի կտավները)։

Արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից ներկայացված են Մհեր Աբեղյանի, Երվանդ Քոչարի, Եփրեմ Սավայանի աշխատանքները։ Ներկայացված են նաև Արա Բեքարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Արմինե Կալենցի, Լավինա Բաժբեուկ-Մելիքյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վ. Գաբուզյանի, Է. Զաքարյանի, Բ. Գրիգորյանի, եղբայրներ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների և շատ այլ նկարիչների գործերը։

Հավաքածուում ներկայացված են նաև քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի, Թերեզա Միրզոյանի, Ռուզան Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Սերժ Մեհրաբյանի, Հովհաննես Մուրադյանի և այլոց դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները։

ՀասցեԽմբագրել

Պատկերասրահը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյանի 6 հասցեում։

Արտաքին հղումներԽմբագրել