Մարտին Ռայլ (անգլ.՝ Martin Ryle, սեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի աստղագետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1952 թ.)։ Կրթությունն ստացել է Բրեդֆիլդ քոլեջում (Օքսֆորդ)։ 1959 թվականիցից՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը։ 1948 թ. Կասիոպեա համաստեղությունում հայտնագործել է (Գ․ Սմիթի հետ) մետրային տիրույթի տիեզերական ռադիոճառագայթման հզոր աղբյուր։ Առաջիններից մեկն է արտագալակտիկ ռադիոաստղագիտությունը կիրառել կոսմոլոգիայի բնագավառում։ Հիմնարար նշանակություն ունեն Ռայլի հետազոտությունները գալակտիկաների ռադիոկառուցվածքի վերաբերյալ։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971 թ.)։ Նոբելյան մրցանակ (1974 թ., Ա․ Հյուիշի հետ)։

Մարտին Ռայլ
անգլ.՝ Martin Ryle
Ծնվել էսեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…]
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4] (66 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Թագավորական աստղագետ
ԱնդամակցությունԼեոպոլդինա[5], Լոնդոնի թագավորական ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՔրայսթ Չյորչ, Թրինիթի քոլեջ, Բրեդֆիլդ Քոլիջ և Օքսֆորդի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարՋոն Էշվորթ Ռաթքլիֆ
Եղել է գիտական ղեկավարՆիգել Հենբեստ, Հարրի վան դեր Լան[7], Փիթեր Մ․ Ռենտզեփիս[7], Էնդրյու Ստիվան Ուիլսոն[7], Գարեթ Ուին-Ուիլիամս[7], Փիթեր Լ․ Ռիդ[7], Գայ Գիբսոն Փուլի[7] և Peter Scheuer?[9]
Պարգևներ
ՀայրՋոհն Ռայլ[15]

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։