Հնագույն ժամանակներից Մարոկկոյի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական (ժամանակակից բերբերների նախնիները) ցեղեր։ Մ.թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են Կարթագենի իշխանության տակ։ Մ.թ․ա․ 2-րդ դարում Մարոկկոյի հյուսիսային շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ Մ.թ․ա․ 27 թվականին նվաճել այն։ 5-րդ դարում Մարոկկոյի տարածքի հյուսիսային մասը նվաճել են վանդալները, 4-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարում՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու մահմեդականությունը788 թվականին Մարոկկոյի հյուսիս-արևմտտյան մասում հիմնվել է Իդրիսյանների պետությունը (առաջին պետությունը Մարոկկոյի տարածքում՝ տեղական արաբ, դինաստիայի գլխավորությամբ), 11-րդ դարում՝ Աչմորավյանների (Մառակեշ կենտրոնով, որից առաջացել է երկրի ժամանակակից անվանումը), ապա՝ Ալմոհաղների խալիֆայությունը։ 13-րդ դարի 2-րդ կեսին Մարոկկոում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտեսական լայն կապեր են հաստատվել Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։

Հնագույն կարմիր ափսե, Միջնադար, 7-րդ դար, Պահվում է Մարոկկոյի Աբդալլահ թանգարանում
Հռոմեական մետաղադրամ, 3-րդ դար

Գաղութային համակարգի ձևավորումը

խմբագրել

Պորտուգալացիների և իսպանացիների դիկտատուրան

խմբագրել

15-րդ դարում սկսվել է եվրոպացիների մուտքը Մարոկկո, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ 16-րդ դարի վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մարոկկոյի սուլթաններ Իսմայիլի (1672—1727) և Աիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի (1757-1790) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը (բացի Աեուտայից և Մելիլլայից)։ 19-րդ դարի 40-ական թվականներին սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մարոկկո։ 1844 թվականին Ֆրանսիան, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մարոկկոյին։ 1859 թվականին Իսպանիան ներխուժեց Մարոկկո՝ գրավելով աննշան տարածք։ 20-րդ դարի սկզբին Մարոկկոյի համար պայքար սկսեցին նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ 1912 թվականին ստորագրվեցին ֆրանս-Մարոկկոյական և ֆրանս-իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մարոկկոում հաստատվում էր ֆրանսիական պրոտեկտորատ, երկրորդով Մարոկկոյի մի փոքր մասն անցնում էր Իսպանիայի տիրապետությանը։

Մարոկկոյի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ ֆրանսիական (տարածքի մոտ 80%֊ը, բնակչության 90% ֊ը), իսպանական (մի Փոքր տարածք Մարոկկոյի հյուսիսում և ծայր հարավում)։ Երկրում իշխանությունն անցավ ֆրանսիական գլխավոր ռեզիդենտին (ֆրանսիական գոտում) և իսպանական գերագույն կոմիսարին (իսպանական գոտում)։ Մարոկկոյի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։ Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Մարոկկոում նոր վերելք ապրեց ազգային-ազատագրական շարժումը։ 1921 թվականին Ռիֆի (մարզ Մարոկկոյի հյուսիսում, իսպանական գոտում) ցեղերը Մարոկկոյի ազգային հերոս Աբդ ալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց Ռիֆի հանրապետությունը։ 1926 թվականին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանսիական և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։

Ֆրանսիայի գաղութային շրջան

խմբագրել

Ֆրանսիական Մարոկկոյի տնտեսություն և վարչակարգ

խմբագրել
 
Ալ-Կարաոնե դպրոցը որը հիմնադրվել է 9-րդ դարում, արաբական մշակույթի տիպիկ արտացոլում

1920-ական թվականներին Մարոկկոյի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ ֆրանսիական կապիտալը, Մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5% ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հեկտար բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։ 1930-ական թվականներին քաղաքներում ուժեղացավ հակագաղութային և հակաիմպերիալիստական շարժումը։

Ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մարոկկոյի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ 1934 թվականին Մարոկկոյի բուրժուա-ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության Մարոկկոյական դաշինք (Գործողության կոմիտե), որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ 1937 թվականին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ (հիշատակելի է «Ազգային կուսակցությունը», որի հիմքի վրա 1943 թվականին ստեղծվեց «Իստիքլյալ» կուսակցությունը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) ժամանակ Մարոկկոյի ֆրանսիական գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ 1940 թվականին Իսպանիան զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գոտու մեջ։ 1942 թվականի նոյեմբերին անգլո-ամերիկյան դաշնակցային զորքերը մտան Մարոկկո։

Մարոկկոյի ֆրանսիական գոտում ստեղծվեցին ռազմական բազաներ։ Պատերազմի տարիներին երկրին անկախություն տալու պահանջով հանդես էին գալիս 1943 թվականին ստեղծված Մարոկկոյի կոմկուսը (ՄԿԿ, արգելվել է 1959 թվականին), «Իստիքլյալ» կուսակցությունը ինչպես նաև 1927 թվականից սուլթան Սիդի Մուհամմադ բեն Ցուսուֆը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ ֆրանսիական գաղութային վարչակարգը պահպանվում էր անփոփոխ։

Միջազգային հարաբերությունների ամրապնդումը

խմբագրել
 
1911 թվականի Մարոկկոյի դիմադրությունը Ֆրանսիայի նվաճողներին

1945 թվականին Տանժերում վերականգնվեց միջազգային ռեժիմը։ Մարոկկոում նոր թափ ստացավ ազգային-ազատագրական շարժումը, որտեղ կարևր դեր էր խաղում բանվոր դասակարգը։ 1950 թվականին Մարոկկոյի սուլթանը Ֆրանսիային հուշագրեր ներկայացրեց՝ Մարոկկոյին լրիվ ինքնուրույնություն տալու պահանջով, որը, սակայն, մերժվեց։ 1952 թվականին Մարոկկոյի քաղաքներում տեղի ունեցան հակագաղութային զանգվածային ելույթներ և ընդհարումներ զորքերի հետ։ 1953 թվականի օգոստոսին ֆրանսիացիները գահընկեց արեցին և երկրից արտաքսեցին սուլթանին։ Երկրում ծավալվեց զինված դիմադրություն։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը և աշխարհի այլ առաջադեմ ուժեր աջակցում էին Մարոկկոյի ժողովրդի ազատագրական պայքարին։ Ֆրանսիայի իշխանությունները հարկադրված 1955 թվականի նոյեմբերին վերադարձրին սուլթանին։ 1956 թվականի մարտի 2-ին Մարոկկոն հռչակվեց անկախ պետություն Ֆրանսիայից։ 1956 թվականի ապրիլին վերացվեց պրոտեկտորատը իսպանական գոտում։ 1956 թվականի նոյեմբերին Մարոկկոն ընդունվեց ՄԱԿ։ Անկախության նվաճումից հետո թագավոր (1957-ից) Մուհամմադ V (նույն Սիդի Մուհամմադ բեն Յուսուֆը) հռչակեց երկրի ազգային վերածննդի, ազգային տնտեսություն ստեղծելու և օտարերկրյա կապիտալիստական տերությունների տնտեսական ու քաղաքական կախվածությունից ազատվելու կուրս։

Արաբական իշխանությունների հաստատումը

խմբագրել

Արևմտյան Սահարայի անկախության հռչակագիրը

խմբագրել

Մինչև 1961 թվականի նոյեմբերը ամբողջովին դուրս բերվեցին ֆրանսիական զորքերը, վերացվեցին ֆրանսիական ն ամերիկյան ռազմական բազաները։ Արտաքին ասպարեզում Մուհամմադ V-ի կառավարությունը վարում էր չեզոքության քաղաքականություն, աջակցում Ալժիրի ազատագրական շարժմանը։ Մուհամմադ V-ի մահից (1961 թվական) հետո գահ բարձրացավ որդին՝ Հասան II։ 1962 թվականին ընդունվեց Մարոկկոյի առաջին սահմանադրությունը, 1963 թվականի մայիսին կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները։ 1960-ական թվականներին ժողովրդական զանգվածների դրության վատթարացումը սրեց սոցիալական հակասությունները, տեղի ունեցան գործադուլներ, հաճախակի փոխվում էին կառավարությունները։ 1970-ական թվականներին կառավարությունը ձեռնարկեց երկրի ներքին դրությունը կայունացնելու մի շարք միջոցառումներ։ 1972 թվականի մարտին ընդունվեց նոր սահմանադրություն, որն ընդլայնեց պառլամենտի ու կառավարության իրավունքները։ 1975 թվականին Մադրիդում կնքվեց իսպանա-Մարոկկո-մավրիտանական համաձայնագիր՝ Արևմտյան Սահարան Մարոկկոյին և Մավրիտանիային հանձնելու վերաբերյալ, որի հիման վրա Մարոկկոյի և Մավրիտանիայի զորքերը մտան Արևմտյան Սահարա։ Նրանց դեմ մարտական գործողություններ ծավալեցին Արևմտյան Սահարայի ազատագրական ճակատի ուժերը։ Ալժիրը ճանաչեց 1976 թվականին հռչակված Սահարայի արաբ, դեմոկրատական հանրապետությունը, որի պատճառով Մարոկկոն խզեց դիվանագիտական հարաբերություններն Ալժիրի հետ։ 1977 թվականի փետրվարին Մարոկկոն․ դադարեցրեց իր գործունեությունը Աֆրիկյան միասնության կազմակերպությունում (որի հիմնադիրներից էր)։

Գրականություն

խմբագրել
  • David Bensoussan, Il était une fois le Maroc : témoignages du passé judéo-marocain, Éd. du Lys, 2010. ISBN 2-922505-14-6.
  • Jamil M. Abun-Nasr, A History of the Maghrib in the Islamic Period, Cambridge University Press, 1987. ISBN 9780521337670.
  • Henri Terrasse, History of Morocco, Éd. Atlantides, 1952.
  • C. R. Pennell, Morocco Since 1830: A History, New York University Press, 2000. ISBN 9780814766774
  • C. R. Pennell, Morocco: From Empire to Independence, Oneworld Publications, 2013. ISBN 9781780744551 (preview)
  • Bernard Lugan, Histoire du Maroc, Éd. Perrin, 2000. ISBN 2-262-01644-5
  • Michel Abitbol, Histoire du Maroc, Éd. Perrin, 2009. ISBN 9782262023881
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 333