Մարյանա Ռո (ռուս.՝ Марьяна Ро, անգլ.՝ Maryana Ro, իրական անունը՝ Մարյանա Վիկտորովնա Ռոժկովա, ռուս.՝ Марьяна Викторовна Рожкова, հոկտեմբերի 7, 1999(1999-10-07), Յուժնո-Սախալինսկ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, դերասանուհի և երգչուհի։ Ռուսալեզու ՅուԹուբում վիդեոբլոգեր աղջիկների շարքում հետևորդների քանակով առաջատար դիրք է զբաղեցնում։ Ըստ ՌԻԱԲ-ի (РИАБ) Մարյանան ամենահարուստ վիդեոբլոգերնեի շարքում է 2017 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների համաձայն։

Մարյանա Ռո
Բնօրինակ անունռուս.՝ Марьяна Ро
Ծնվել էհոկտեմբերի 7, 1999(1999-10-07) (24 տարեկան)
Յուժնո-Սախալինսկ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, դերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող և յություբեր
Գործիքներվոկալ
 Maryana Ro Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարյանան ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 7-ին ռուսական Յուժնո-Սախալինսկ քաղաքում։ Կյանքի առաջին հինգ տարին նա անցկացրել է իր հայրենի քաղաքում, սակայն ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Օտարու քաղաք, քանի որ հայրը ստացել էր Ճապոնիայում աշխատելու առաջարկ։ Նա ունի փոքր քույր՝ Մարեսյա անունով և մեծ եղբայր՝ Միրոսլավ անունով։

2015 թվականի ամռանը իր նախկին ընկեր ուկրաինացի վիդեոբլոգեր Իվան Ռուդսկիի (Իվանգայ) հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մեկ տարի անց 2016 թվականի ամռանը զույգը տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք։ Ընկերոջից բաժանվելուց հետո Մարյանան վերադարձել է Մոսկվա։

Անձնական կյանք խմբագրել

Իվանգայ խմբագրել

Ինչպես պատմում է հենց ինքը՝ Մարյանան, Իվանի հետ նա ծանոթացել է շատ պատահական, Վկոնտակտե (Вконтакте) սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով գրառում հետևյալ խոսքերով՝ «О боже, какой няшка! Я влюбилась»՝ նշելով Իվանին։ Ռուդսկոյը նկատելով գրառումը նրան ավելացնում է իր ընկերների շարքում, իսկ ավելի ուշ անձնական հաղորդագրություն է գրում նրան ծանոթանալու նպատակով։

2016 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։

Face խմբագրել

2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ Մարյանայի և ռեփ երգիչ Իվան Դյորմինի (ավելի հայտնի «Face» անունով) մտերմիկ հարաբերություների մասին։

2018 թվականի մարտին Դյորմն առաջարկություն է արել Մարյանային։

Քննադատություն խմբագրել

2017 թվական խմբագրել

  • Հունվարի 6-ին Մարյանան իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ «Я УСТАЛА… (Ես հոգնել եմ…)», որտեղ աղջիկը լալիս է և բողոքում իր նկատմամբ մարդկանց բացասական կարծիքի համար։ Տեսահոլովակը բողոքի մեծ փոթորիկ է բարձրացրել։ Շատերին թվացել է, որ այդ տեսահոլովակի միջոցով Մարյանան ցանկացել է իր հանդեպ ատելությունը մարդկանց կողմից քչացնել։
  • Հունվարի 10-ին Մարյանան իր Ինստագրամի էջում հրապարկել է կիսամերկ նկար։ Նկարը մեծ քնարկման արժանացավ քանի որ նրա «Я УСТАЛА…» երգի տեսահոլովակից անցել էր ընդամենը 4 օր և մարդկանց կարծիքով այդպիսի կարճ ժամանակից անց անհնար էր նահանջել։
  • Նոյեմբերի 3-ին իր նոր տեսահոլովակում նա հաղորդել է, որ նա լքում է ՅուԹուբը և ամբողջությամբ խորանում է երաժշտության մեջ, սակայն իր դեբյուտային «Мега-звезда» տեսանյութից հետո դեկտեմբերի 18-ին նա հրապարակել է տեսանյութ, որտեղ հաղորդել է որ ցանկանում է հրապարակել տեսահոլովակներ իր հետևորդների համար։

2018 թվական խմբագրել

  • Մարտի 16-ին Մարյանայի նախկին պրոդյուսեր Դանիիլ Կոմկովը իր ալիքում հրապարակեց տեսանյութ, որտեղ հաղորդել է այն մասին, որ Մարյանան ցանկանում է դադարեցնել աշխատանքը իր հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անուն Դեր
2016 Взломать блогеров (Բլոգերների բացահայտում)[1][2][3][4] Ինքն իրեն

Սկավառակագրություն խմբագրել

Սինգըլ խմբագրել

  • 2016 «Идиоты (Ապուշները)»[5]

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2017 — «Вжух, как это Клёво!»
  • 2017 — «Мемная звезда»[6][7]
  • 2018 — «ВЖУХ 2.0»

Մրացանակներ խմբագրել

Տարի Պրիմերա Նոմինացիա ref. Արդյունք
2015 Видфест Լայք նորեկ [8] Հաղթանակ

Շոուների մասնակցություն խմբագրել

2017 թվական խմբագրել

  • «Hype Camp» — Սկզբում եղել է օգնական, այնուհետև լքել է նախագիծը[9][10][11]
  • «Утро пятницы (Ուրբաթ առավոտ)»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Ни газет, ни телевизора, одни сплошные видеоблогеры"». BBC (բրիտանական անգլերեն). 01.06.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  2. «Совместный проект Бекмамбетова и Спилберг «Взломать блогеров» выходит в прокат». Tricolor TV Magazine (ռուսերեն). 03.11.2016. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  3. «Бекмамбетов продюсирует фильм про видеоблогеров: плохо становится уже от описания». Meduza (ռուսերեն). 06.09.2016. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. ««Взломать блогеров» – фильм о звёздах YouTube, который выходит в ноябре». ITC.ua. 27.09.2016.
  5.   Maryana Ro — Идиоты
  6.   Марьяна Ро & FatCat - Мега-звезда
  7. «Марьяна Ро сняла дебютный клип на песню "Мегазвезда"». Life.ru (ռուսերեն). 29.11.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  8. «Премия «ЛАЙК-2015»: победители» (ռուսերեն). ElleGirl. 08.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. «Детки в клетке: наставники реалити Hype Camp издевались над юными участниками». Tricolor TV Magazine (ռուսերեն). 25.09.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  10. «Позор года! Youtube-блогеры обозвали шоу Hype Camp «Концлагерем хайпа»». Cosmo.ru (ռուսերեն). 04.10.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. «Hype Camp — лагерь ненависти. Как популярные блогеры унижали детей». Life.ru (ռուսերեն). 01.10.2017. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել