Իվանգայ

Եվ ներկայիս ապրում է ԱՄՆ ում

Իվանգայ (ռուս.՝ Ивангай, անգլ.՝ EeOneGuy, իրական անունը՝ Իվան Ռոմանովիչ Ռուդսկոյ, ռուս.՝ Иван Романович Рудской, ուկրաիներեն՝ Іван Романович Рудський, հունվարի 19, 1996(1996-01-19), Hannivka, Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինական և ռուսական վիդեոբլոգեր։

Իվանգայ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1996(1996-01-19) (28 տարեկան)
ԾննդավայրHannivka, Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունվիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր և յություբեր
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button
 EeOneGuy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվանը ծնվել է 1996 թվականի հունվարի 19-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Վերինդնեպրյան շրջանի Անովկա գյուղում։ Մայրը տնտեսագետ է, հայրը՝ անասնաբույժ։ Դպրոցում համարվում էր գերազանցիկ։ Սովորել է Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարանում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն ժամանակից շուտ ավարտել է ուսուցումը։ Տեղափոխվել է Մոսկվա (Ռուսաստան)[1]։

Արվեստ խմբագրել

Իր էջը՝ EeOneGuy անունով, YouTube֊ում գրանցել է 2013 թվականի մարտի 19-ին։ 2015 թվականին մասնակցություն է ունեցել YouTube Rewind֊ի նկարահանման ժամանակ, Lenovo֊ի գովազդներում և Videofan փառատոնում[2]։

2016 թվականի սկզբին Իվանը ավելի քան 7 միլիոն հետևորդ է հավաքել իր YouTube֊ի ալիքում և համարվում է ամենապահանջված վիդեոբլոգերներից մեկը։ 2016 թվականի ապրիլի ընթացքում, ըստ VSP Stats տվյալների, EeOneGuy֊ի մոտավոր ամենամսյա եկամուտը կազմել է գրեթե քսան հազար դոլար[3]։ Իվանը լսարան է գրավում տարբեր ձևերով․ երգում է կարաոկեում, խաղում է հանրահայտ խաղեր, ինչ֊որ բան է գրազի համար անում, հետևորդների հարցերին է պատասխանում, ոչ բարդ հնարքներ է ցույց տալիս կամ հումորներ է անում։ «Афиша Daily» և «Газета. Ру» հրատարակչությունները նշում են, որ վիդեոբլոգի հիմնական լսարանը դեռահաս աղջիկներն են։ Իր տեսահոլովակների դիտումների թիվը գերազանցում է մեկուկես միլիարդը։ 2016 թվականի սկզբի համաշխարհային վարկանիշների համաձայն՝ ալիքը գերազանցել է NBA֊ի, Էնրիկե Իգլեսիասի, Լեդի Գագայի և Vice֊ի ալիքների դիտումները[1][4][5][6][7][8][9]։

2016 թվականին Սաշա Սփիլբերգի և Մարիանա Ռոյի հետ միասին գլխավոր դերերից մեկն է կատարել Bazelevs ստուդիայի (պրոդյուսեր՝ Տիմուր Բեկմամբետով) «Հրաշագործ OS» ֆիլմում (ռեժ. Մաքսիմ Սվեշնիկով)[10]։

2016 թվականի նոյեմբերին նրա ալիքին բաժանորդագրվածների թիվը գերազանցեց 10000000- ը (տասը միլիոն)։

Անձնական կյանք խմբագրել

Իվան Ռուդսկոյը սերտ հարարաբերությունների մեջ է եղել Մարյանա Ռոժկովայի (Մարյանա Ռո) հետ, որի հետ ծանոթացել է 2014 թվականին։ Մարիանան ևս վիդեոբլոգեր է YouTube-ում[2][11]։ 2016 թվականին զույգը բաժանվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ивангай: как 20-летний парень из украинского села стал кумиром миллионов». Афиша Daily. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. 2,0 2,1 Александра Синенкова (2015 թ․ նոյեմբերի 10). «EeOneGuy и Марьяна Ро стали «Самой милой парой» по версии Elle Girl». Elle Girl. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. Анастасия Евтушенко (2016 թ․ մայիսի 11). «Школьники-олигархи». «Газета.Ру». Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  4. Ольга Александрова (2016 թ․ մայիսի 3). «Девять имен, которые надо знать родителям, чтобы понимать своего ребенка». kp.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  5. Юлия Белинская (2015 թ․ դեկտեմբերի 4). «Оптимизируй это: 5 трендов интернет-маркетинга». Bigmir.net. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  6. Влад Массино, Макар Козырев (2016 թ․ ապրիլի 25). «Заработать миллион играючи». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  7. Elizaveta Vereykina (2015 թ․ օգոստոսի 2). «Haters and Beliebers: 8 Russian-Speaking YouTube Stars» (անգլերեն). The Moscow Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  8. Sam Gutelle (2015 թ․ դեկտեմբերի 2). «Lenovo Teams With Portal A For YouTube Project Spanning Three Continents» (անգլերեն). tubefilter. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  9. «YouTube вспомнил о событиях 2015 года в одном ролике». Lenta.ru. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  10. «Бекмамбетов завершил съемки комедийного альманаха "Liked"». Россия сегодня. 2016 թ․ մարտի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  11. «Марьяна Ро». Фестиваль Видфест. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.

Քաղվածելու սխալ՝ «газета2» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Налог на кривляния» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «Налог на кривляния2» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանգայ» հոդվածին։