Երվանդ Մարգարյան

հայ պատմաբան


Երվանդ Հրանտի Մարգարյան (նոյեմբերի 19, 1961(1961-11-19), Տաշքենդ, ԽՍՀՄ[1]), հայ պատմագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Երվանդ Մարգարյան
Ervand Margaryan.jpg
Ծնվել էնոյեմբերի 19, 1961(1961-11-19) (58 տարեկան)
Տաշքենդ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2], Երևանի պետական համալսարան և Հայ-ռուսական համալսարան[3][4]
Պաշտոն(ներ)ամբիոնի վարիչ
Ալմա մատերՎ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն
Կայքervandmargaryan.com

ԿենսագրությունԽմբագրել

1966 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1983 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմաանգլիական բաժինը։ 1987 թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Նույն թվականին նույնտեղ անցել է աշխատանքի։ 1994 թվականից ավագ գիտաշխատող է։ 1992 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կոմմագենե երկրի հելլենիստական սրբավայրերը և Հայաստանը» թեմայով։ 1996-2015 թթ. ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնում, 2005 թ. ստացել է դոցենտի կոչում։ 2015 թվականից պատմության դոկտոր և «Հայաստանի պատմագետների միության» խորհրդի[5] անդամ։

ՀրապարակումներԽմբագրել

Հինգ մենագրությունների և 18 գիտական հոդվածների հեղինակ է։ Հեղինակային կոլեկտիվի կազմում աշխատում է «Հայոց պատմություն» նոր ակադեմիական հրատարակության բազմահատորյակի վրա։ Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Գլխավորում է «Քաղաքն իբրև կյանքի ձև» գիտահետազոտական նախագիծը։ Գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են հին և միջին դարերի պատմության խնդիրները[6]։

ՄենագրություններԽմբագրել

ՀոդվածներԽմբագրել



Զեկույցներ և ելույթներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել