Մարկուս Զուսակ (անգլ.՝ Markus Zusak, ծնվ. հունիսի 23, 1975(1975-06-23)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[4]), ավստրալիացի գրող, 6 վեպերի հեղինակ, առավել հայտնի է «Գրքի գող» (2006) վեպը, որի մոտիվներով հետագայում նկարահանվել է համանուն ֆիլմը Բրայան Պերսիվալի կողմից։

Մարկուս Զուսակ
անգլ.՝ Markus Zusak
Ծնվել էհունիսի 23, 1975(1975-06-23)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Քաղաքացիություն Ավստրալիա[2]
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ և Engadine High School?
Ուշագրավ աշխատանքներԳրքի գող, The Underdog?, Fighting Ruben Wolfe?, When Dogs Cry?, The Messenger? և Bridge of Clay?
Պարգևներ
 Markus Zusak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարկուսն ավստրալիացի էմիգրանտների 4 երեխաներից կրտսերն է։ Հայրն աշխատում էր որպես ներկարար։ Հարցազրույցներից մեկում Զուսակը պատմել է, որ մինչև մեծանալը, բազմաթիվ պատմություններ է լսել նացիստական Գերմանիայի, Մյունխենի և հրեաների ռմբակոծման մասին, որոնք տեղի են ունեցել գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրել է նրա մայրը։ Բոլոր այս իրադարձությունները ներշնչել են, որ նա գրի «Գրքի գող» վեպը։

Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» և Պիտեր Խեջեսի «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» վեպերն ընթերցելուց հետո նա այրվում էր իր սեփական գիրքը գրելու ցանկությամբ։ Մարկուսն սկսել է ստեղծագործել 16 տարեկանից։ Նրա առաջին վեպն էր «The Underdog», որը հրատարակվեց 7 տարի անց։

Կարիերա խմբագրել

1999 թվականին իր առաջին վեպի հրատարակման պահից Մարկուս Զուսակն արագորեն դառնում է Ավստրալիայի երիտասարդ ամենահայտնի գրողներից մեկը։ Իր գրքերում Զուսակը պատմում է այլ դժբախտ մարդկանց մասին, ովքեր պայքարում են կյանքի անարդարությունների դեմ՝ փորձելով բարելավել իրենց կենցաղն ու կյանքը։

  Պատմությունները մշտապես ցույց էին տալիս, թե որտեղից եմ ես։ Դժվարությունները, որոնց միջով անցել են իմ ծնողները և նրանց պայքարը նրա համար, որ կառուցեն իրենց կյանքը, ահա այն հավանական հիմքը, որին ես հասել եմ։ Կարծում եմ, առանց պատմության մենք բոլորս դատարկ կլինեինք։
- Հարցազրույցներից մեկի ժամանակ
 

Վուլֆ եղբայրների մասին երկու վեպերի («Fighting Ruben Wolfe», վեպը լույս է տեսել Միացյալ Նահանգներում «Getting the Girl» վերնագրով) համար ստացած մրցանակներից հետո արժանացավ քննադատների ուշադրությանը, միաժամանակ և Ավստրիայում և ԱՄՆ-ում։ Գրքերը պատմվում են Քեմերոնի կրտսեր եղբոր՝ Ռուբեն Վուլֆի անունից։ Վուլֆ դեռահաս եղբայրներն ապրում են դժվարությամբ։ Նրանց հայրը վիրավորվում է և կորցնում ջրմուղագործի աշխատանքը։ Մայրը աշխատում է որպես հավաքարար, բայց ստացած գումարը բավարար չէ նույնիսկ տարրական կարիքները հոգալու համար։ Դրա համար, երբ վեպի սկզբում Վուլֆ եղբայրներին է մոտենում գործարար և բռնցքամարտի ապօրինի մրցումներ կազմակերպող մեկը, տղաները հնարավորությունը բաց չեն թողնում, առաջարկությունն ընդունում են, որպեսզի լրացուցիչ գումար աշխատեն։

Բացի այս ստեղծագործությունը, Զուսակը գրում է ևս մեկ պատանեկան սիրային վեպ՝ «I Am the Messenger» և իր տված հարցազրույցներից մեկում պատմում է, որ պատրաստվում է գրել ևս մեկ գիրք «Bridge of Clay» վերնագրով։

Մարկուսն ապրում է Սիդնեյում իր կնոջ և դստեր հետ, ով ծնվել է 2006 թվականին։ Նա սիրում է սերֆինգով զբաղվել և ազատ ժամանակ ֆիլմեր դիտել։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1999 — The Underdog
  • 2001 — Fighting Ruben Wolfe
  • 2002 — The Messenger (I Am the Messenger)
  • 2002 — When Dogs Cry (Getting the Girl)
  • 2006Գրքի գողը (հայերեն թարգմանվել է 2022 թվականին[9]) / The Book Thief
  • 2010 — Bridge of Clay

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Զուսակ» հոդվածին։