«Ծերունին և ծովը», վիպակ, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը 1951 թվականին Կուբայում։ Այն հրատարակվել է 1952 թվականին։ Համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Այն մի ծերունի ձկնորսի մասին է, ով պայքարում է մեծ ձկան դեմ՝ ծովի հոսանքից փորձելով դուրս քաշել նրան։ «Ծերունին և ծովը» ստացել է գեղարվեստական գրականության Պուլիտցերյան մրցանակ 1953 թվականին, իսկ 1954 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ծերունին և ծովը
անգլ.՝ The Old Man and the Sea
ՀեղինակԷռնեստ Հեմինգուեյ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՆովել
Թեմածով
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Ստեղծման տարեթիվ1958 և 1952
Նկարագրում էԿուբա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
OCLC232125095
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20141070
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԾերունին և ծովը

Բովանդակություն խմբագրել

«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում ամերիկյան բեյսբոլը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտիագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր ծով, Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտիագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։ Ջուրը գցելով իր կարթը նա վստահ է, որ մինչև առաջին կեսօր մարլինը խայծը կուլ կտա։ Չկարողանալով կարթը ձգել, ծերունին հասկանում է, որ փոխարենը ձուկն է իր կողմը քաշում կարթը։ Երկու օր երկու գիշեր ծերունին իր մարմնով պահում է կարթի լարվածությունը։ Չնայած որ վնասվում է պայքարի արդյունքում, սակայն Սանտիագոն կարեկցանքով է մոտենում իր ախոյանին՝ հաճախ նրան համարելով իր եղբայրը։ Նա կարծում է, որ ոչ ոք արժանի չի ուտելու մարլինին՝ նրա արժանապատվության պատճառով։ Չարչարանքների 3-րդ օրը ձուկը, ցույց տալով իր հոգնածությունը, սկսում է պտտվել մակույկի շուրջը։ Սանտիագոն, արդեն ամբողջովին հոգնատանջ և զառանցանքի մեջ, ուժերը հավաքելով իր կողմ է քաշում կարթը և մարլինին հարվածում է հարպունին՝ վերջակետ դնելով երկարատև պայքարին։ Սանտիագոն, մարլինին ձգելով մակույկի մի կողմը, ուղևորվում է տուն՝ մտածելով այն բարձր գնի մասին, որով կարող է վաճառել ձուկը շուկայում և թե քանի մարդ կարող է սնվել այս ձկով։ Մինչդեռ ծերունին մակույկով փորձում է հասնել ափին, շնաձկներին գրավում է արյունը մարլինից հոսող։ Առաջին շնաձկանը Սանտիագոն սպանում է իր հարպունով։ Նա նոր հարպուն է պատրաստում մյուս շնաձկներին սպանելու համար. ամբողջությամբ սպանում է 5 շնաձուկ և շատերին հեռու է քշում։ Սակայն շնաձկները շարունակում են մոտենալ մակույկին և մինչև կեսգիշեր նրանք արդեն կուլ են տալիս մարլինի ամբողջական մարմինը՝ թողնելով միայն կմախքը։ Ի վերջո հասնելով ափին մինչև լուսաբաց Սանտիագոն մինչև իր հյուղակը հասնելը պայքարում է ՝ ծանր կայմը կրելով իր ուսերին։ Արդեն տանը նա ընկնելով իր անկողնու վրա՝ խորը քուն է մտնում։ Հաջորդ օրը ձկնորսների մի խումբ է հավաքվում մակույկի շուրջը, որտեղ դեռ գտնվում էր ձկան կմախքը։ Ձկնորսներից մեկը ձուկը չափում է, որը պոչից մինչև քիթը կազմում էր 5,5 մետր։ Մակույկին մոտ գտնվող սրճարանում գտնվող զբոսաշրջիկները կարծում են, որ դա շնաձուկ է։ Մանոլինը, անհանգստանալով ծերունու համար, նրան գտնում է անկողնում խորը քնած։ Տղան ծերունու համար բերում է թերթեր և սուրճ։ Երբ վերջինս արթնանում է, տղան խոստանում է, որ միասին պիտի ձկնորսության գնան։ Քնի ժամանակ Սանտիագոն երազում է իր երիտասարդության և աֆրիկական ափերին գտնվող առյուծների մասին։

Նախապատմություն և հրատարակություն խմբագրել

Հեմինգուեյը վեպը գրել է 1951 թվականին, հրատարակել է 1952 թվականին։ Այն նվիրված է Հեմինգուեյի գրական խմբագիր Մաքսվել Պերկինսինին, հայտնվել է «Լայֆ» ամսագրի 1952 թվականի սեպտեմբերյան համարում, իսկ երկու օրում վաճառվել է ամսագրի 5 միլիոն օրինակ[1][2]։ Գիրքը ընդգրկվելով «Մանթ Կլաբի» հավաքածույում՝ Հեմինգուեյին դարձնում է հայտնի[3]։ Առաջին անգամ հրատարակվել է 50,000 օրինակով[4]։ Նկարազարդված տարբերակը սև ու սպիտակ էր։ Վեպը արժանացել է պուլիտցերյան մրցանակի 1953 թվականի մայիսին[5]։ «Ծերունին և ծովը» դասավանդվում է աշխարհի տարբեր մասերի դպրոցներում։ Հեմինգուեյը այս գրքի հերոս ծերունու միջոցով ցանկանում էր ցույց տալ հարգանքը, որը կարող է լինել պայքարի ժամանակ, և աստվածաշնչյան զուգահեռներ անցկացնել իր ժամանակակից աշխարհում։ Հավանաբար հիմնվելով Գրեգորիո Ֆուենտեսի կերպարի վրա՝ Հեմինգուեյը ի սկզբանե պլանավորել էր Սանտիագոյի պատմությունը օգտագործել, որը դարձավ «Ծերունին և ծովը»։ Նա նկարագրում է ծերուկ ձկնորսի իրական պատմությունը, որը գրեթե համընկնում էր Սանտիագոյի և մարլինի պատմության հետ[6][7]։

Հեմինգուեյը գործը գրել է երկար՝ մանրակրկիտ մշակելով յուրաքանչյուր էպիզոդը։ Այնուհետև նա գրվածքը ցույց է տվել կնոջը՝ Մերիին և նրա փշաքաղվելուց հասկացել է, թե ինչքան հաջող է ստացվել այն։

Գրական նշանակություն և քննադատություններ խմբագրել

«Ծերունին և ծովը» նոր համբավ բերեց Հեմինգուեյին։ Վեպը ի սկզբանե շատ հանրաճանաչ դարձավ։ Շատ ընթերցողների մոտ այն վերականգնեց Հեմինգուեյի՝ որպես լավ գրողի հեղինակությունը։ Գրքի հրատարակիչը այն համարեց «նոր դասական ոճ», իսկ մի շարք քննադատներ այն համեմատում էին Վիլյամ Ֆոլկների «Արջը» և Հերման Մելվիլսի «Մոբի-Խուզարկու» գրքերի հետ։

Սանտիագոն որպես իսպանացի խմբագրել

«Աչքերը ծովի ալիքների գույնի». Սանտիագոյի արտաքսումը Իսպանիայից և Էթնիկական շրջանները Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպում շեշտը դնում է ծերունու ազգության վրա[8]։ Բեյսբոլի մասին հղումները ցույց են տալիս, որ Սանտիագոն ամենաքիչը 22 տարեկան է եղել Իսպանիայից Կուբա տեղափոխվելու ժամանակ։ «Ծնվելով Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ Սանտիագոն տեղափոխվում է Կուբա երիտասարդ շրջանում. այս հանգամանքը էական ազդեցություն ունի նրա սոցիալական իրավիճակի վրա»[9]։ Սանտիագոն բավական հասուն էր իսպանական ինքնություն ունենալու համար այն ժամանակ, երբ տեղափոխվեց և որ օտարացի լինելը ազդեցություն կունենար կղզու իր կյանքի վրա։ Իսպանիա վերադառնալու համար նա շատ աղքատ էր, կուբայական մշակույթին սովորել էր ինչպես կրոնական արարողությունների, և ձկնորսությամբ էր զբաղվում, նոր երկրին սովորելու համար։ Գրեգորիո Ֆուենտեսը, որից ոգեշնչվել էր Հեմինգուեյը համաձայն մի շարք քննադատների, կապուտաչյա տղամարդ էր, ով ծնվել էր Կանարյան կղզիներում։ Տասը տարեկան հասակում ծով դուրս գալուց հետո, նա ընդմիշտ տեղափոխվում է Կուբա, երբ արդեն 22 տարեկան է լինում։ 82 տարի անց Կուբայում, նա փորձում է վերականգնել իր իսպանական քաղաքացիությունը 2001 թվականին[10]։

Վեպի ամբողջ ընթացքում տղան ծերունու մտքերում է։ Ծերունին անընդհատ հիշում է տղային ոչ թե միայն նրա համար, որ եթե ի հետ լիներ, կօգներ իրեն, այլ ավելի շատ նրա համար, որ տղան մարմնավորում է ապագա սերունդը։

Կրոնը որպես հիմնական միտք խմբագրել

Ժոզեֆ Վոլդմերի ակնարկը՝ «Confiteor Hominem. Էռնեստ Հեմինգուեյի մարդու կրոնը» վեպի դրական քննադատական ընթերցանություն է։ Ակնարկում առկա պնդումներից ամենահիշարժանը Վելդմերի պատասխանն է «Որն է գրքի մեսիջը» հարցին, «Պատասխանը ենթադրում է 3-րդ մակարդակ, որով պետք է ընթերցվի գիրքը, որպես Հեմինգուեյի նախորդ բոլոր աշխատանքների փոխաբերական մեկնաբանություն, որի միջոցով կարել է ասել, որ «Ծերունին և ծովը» գրքի կրոնական մոտեցումները նույնը չեն, ինչ որ հեղինակի նախորդ աշխատանքներում էր և որ Հեմինգուեյը վերջնականապես վճռական քայլ է կատարել իր այսպես կոչված կրոնական մակարդակով մարդկության փիլիսոփայության վսեմացման վերաբերյալ»[11]։ Վոլդմերն ամենանշանավոր քննադատներից մեկն է, ով ամբողջությամբ քննարկել է վեպի Քրիստոնեական պատկերների նշանակությունը։ «‘Ay,′ նա բարձրաձայն ասաց։ Այս բառի համար թարգմանական համարժեք չկա և միգուցե սա մարդու կողմից ինքնաբերաբար արվող ձայն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Perkins, Maxwell (2004). Bruccoli, Matthew J.; Baughman, Judith (eds.). The sons of Maxwell Perkins: letters of F. Scott Fitzgerald, Ernest Hemingway, Thomas Wolfe, and their editor. University of South Carolina Press. էջ xxvii. ISBN 1-57003-548-2.
  2. «A Hemingway timeline Any man's life, told truly, is a novel». The Kansas City Star. KansasCity.com. 1999 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29–ին-ին.
  3. Desnoyers, էջ. 13
  4. Oliver 1999, էջ. 247
  5. Meyers 1985, էջ. 489
  6. Old Man and the Sea. Introduction: The Ripening of a Masterpiece. Simon and Schuster. Retrieved September 29, 2012.
  7. Hemingway, Ernest (edited by William White) (1967). By-Line: Ernest Hemingway. Selected articles and dispatches of four decades. New York: Scribner's.
  8. «Eyes the Same Color as the Sea». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  9. Herlihy, Jeffrey (2009). «Eyes the same color as the Sea: Santiago's Expatriation from Spain and Ethnic Otherness in Hemingway's The Old Man and the Sea». The Hemingway Review. XXVIII: 25–44. doi:10.1353/hem.0.0030.
  10. «El pescador que inspiró a Hemingway 'El viejo y el mar' recupera la nacionalidad española». Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  11. *Joseph Waldmeir (1957). «Confiteor Hominem: Ernest Hemingway's Religion of Man». Papers of the Michigan Academy of Sciences, Arts, and Letters. XLII: 349–356.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերունին և ծովը» հոդվածին։