Բրայան Պերսիվալ
Բրայան Պերսիվալ (անգլ.՝ Brian Percival), Մեծ Բրիտանիայի կինոռեժիսոր, հայտնի է «Դաունթոնի աբբայություն» և «Հյուսիս և հարավ» հեռուստասերիալներով, նաև Մարկուս Զուսակի հեղինակած «Գրքի գող» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմով։ Կարիերան սկսել է «Olathe East» ստուդիայում որպես դերասան և ռեժիսոր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիս 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և հեռուստառեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1093053 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1962 թվականին Լիվերպուլում։ 1973-1980 թվականներին ուսանել է Նյու Հայս բազմակողմանի դպրոցում։ 2001 թվականին նրա ինը րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «Աղջկա մասին» արժանացել է BAFTA մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, նաև այլ մրցանակների տարբեր կինոփառատոնների ժամանակ։ 2010 թվականից աշխատել է «Դաունթոնի աբբայություն» պատմական դրամայի 6 էպիզոդների վրա, որը ցուցադրվել է բրիտանական ITV հեռուստաալիքով։ Այս աշխատանքի շնորհիվ Պերսիվալը 2010 թվականին արժանանում է BAFTA Craft մրցանակին «Լավագույն խաղացող ռեժիսոր» անվանակարգում և 2011 թվականին «Էմմի» կինոմրցանակի «Լավագույն սերիալ և ֆիլմ» անվանակարգում։ 2013 թվականին հայտագրվել է «Էմմի» մրցանակի «Դաունթոնի աբբայություն» հեուստասերիալի 7-րդ սերիայում «դրամատիկ սերալի լավագույն ռեժիսուրայի համար»[2]։ 2013 թվականին Պերսիվալը նկարահանել է «Գրքի գող» ֆիլմը։
Ամուսնացած է սցենարիստ Ջուլի Ռուտերֆորդի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Բնօրինակ վերնագիր | Վերնագիրը հայերեն |
---|---|---|
1971-2012 | Masterpiece Theatre | Թատերական գլուխգործոց |
2000-2003 | Clocking Off | Աշխատանքային օրվա ավարտ |
2003 | Pleasureland | Հաճույքների կղզի |
2004 | North & South | Հյուսիս և հարավ |
2005 | ShakespeaRe-Told | |
2006 | The Ruby in the Smoke | |
2007 | The Old Curiosity Shop | |
2009 | Gracie! | Գրեյսի |
2009 | A Boy Called Dad | |
2010-2012 | Downton Abbey | Դաունթոնի աբբայություն (7 էպիզոդով) |
2013 | The Book Thief | Գրքի գող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #140023755 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Academy of Television Arts & Sciences». Emmys.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բրայան Պերսիվալ Internet Movie Database կայքում
- Բրայան Պերսիվալ ԿինոՊոիսկ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Պերսիվալ» հոդվածին։ |