Մարկոս Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարկոս Տիգրանի Արզումանյան (սեպտեմբերի 15, 1912, Իգդիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 25, 1991, Երևան, Հայաստան), հայ նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985): Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:
Մարկոս Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1912 |
Ծննդավայր | Իգդիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1991 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
Մարկոս Արզումանյանը ծնվել է 1912 թվականին Իգդիրում: 1925-1930 թվականներին սովորել է ԵԳԱՏ-ում:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Երկրորդ Ուկրաինական ռազմաճակատի ռազմիկների հետ մարտնչել է հիտլերյան բանակի դեմ 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 677-րդ գնդի մատակարարման գումարտակի մարտիկ Մարկոս Արզումանյանը: Մոզդոկի մոտ օդային ծանր մարտերից մեկի ժամանակ, 1943 թվականին երեք անգամ վիրավորվելուց հետո կոնտուզիա է ստացել, կորցրել լսողությունն ու ընկնել հիվանդանոց: Ռազմա-հայրենասիրական ծառայությունների համար նկարիչ, կապիտան Արզումանյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով[1]:
Պատերազմից հետո վրձնել է հայ ականավոր զորահրամանատարներ, գեներալներ Հայկ Մարտիրոսյանի և Ասքանազ Կարապետյանի դիմանկարներին: Արզումանյանը ԽՄԿԿ շարքերն է ընդունվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատում 1943 թվականին: Արզումանյանը Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է: Ստեղծել է դիմանկարներ, կոմպոզիցիոն կտավներ: Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2][3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
- Սերգեյ Մերգելյանի դիմանկար (1952, ՀԱՊ)
- Մորուս Հասրաթյանի դիմանկար (1967, ՀՊՊԹ)
- Արփա-Սևան շինարարության հորատող-լեռնագործ Շալվա Սահակյանի դիմանկար (1972, ՀԱՊ)
- Գայի` Հայկ Բժշկյանի դիմանկար (1980, Թբիլիսի)
- Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Իսակովի կոմպոզիցիոն խմբանկար (1988)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Մարկոս Արզումանյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում