HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյան (դեկտեմբերի 22, 1903, Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1995, Երևան, ՀՀ), գեներալ-մայոր (սեպտեմբերի 1, 1943ԽՄԿԿ անդամ 1926 թվականից։

Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյան.jpg
դեկտեմբերի 22, 1903(1903-12-22) - 1978
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն,
Հայաստան
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1918-1954
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է նավթագործ բանվորի ընտանիքում։ 1922 թվականից ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1925 թվականին ավարտել է Անդրկովկասյան ռազմա-քաղաքական դպրոցը (Թիֆլիս), 1925-1930 թվականներին ծառայել հայկական հրաձգային դիվիզիայում որպես վաշտի հրամանատար և քաղղեկ։ 1932 թվականին Գլխավոր շտաբին կից հետախուզական միամյա դասընթացները վերջացնելուց հետո նշանակվել է հրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության պետ։ 1933 թվականին ընդունվել և 1936 թվականին ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի մարտերին։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942 թվականի հուլիս-հոկտեմբերին՝ Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։

 
Հայկ Մարտիրոսյանին նվիրված հուշատախտակ Երևանում

1944 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Այնուհետև մասնակցել է Խորհրդային Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ-Գդինյա խմբավորման ջախջախմանը։

1946-1951 թվականներին Մարտիրոսյանը եղել է հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1954 թվականին զորացրվել է։ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի Երևանի բաժանմունքի և «Գիտելիք» ընկերության գիտամեթոդական խորհրդի նախագահն է։

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի 3 շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Կուտուգովի 2-րդ աստիճանի շքանշան

ԵրկերԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348