Կորդելիերներ (ֆր.՝ Cordeliers), պաշտոնական անվանում՝ «Մարդու և քաղաքացու իրավունքների ընկերություն» (Société des Amis des droits de l'homme et du citoyen), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի քաղաքական ակումբի անդամներ։ Կորդելիերներ են կոչվել իրենց նիստերի տեղավայրի (ֆրանցիսկյան կորդելիերների մենաստանի) անունով։

ֆրանցիսկյան կորդելիերների մենաստանը 1793 թվականին

Ակումբը հիմնվել է 1790 թվականին։ Առավել ազդեցիկ էին ակումբի ձախ ուղղության դեմոկրատները։ Ակումբի անդամներն էին Ժան Պոլ Մարատը, Ժորժ Ժակ Դանտոնը, Կամիլ Դեմուլենը, Ժակ Ռենե Էբերը, Անտուան Ֆրանսուա Մոմորոն և ուրիշներ։

1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությունից հետո կորդելիերներն ակտիվորեն մասնակցեցին ժիրոնդիստների դեմ պայքարին։ 1793-1794 թվականների վերջին կորդելիերների ակումբը ձախ յակոբինյանների՝ էբերտիստների կենտրոնն էր, որի ջախջախումից (1794 թվականի մարտ) հետո դադարեց գործել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 644
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդելիերներ» հոդվածին։