Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզի կոմունա (այլ կիրառումներ)

Փարիզի կոմունա (ֆր.՝ Commune de Paris), 1789–1794 թվականներին Փարիզի քաղաքային ինքնավարության օրգան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Ստեղծվել է 1789 թվականի հուլիսին։ 1789 թվականի հուլիս–1791 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածում Փարիզի կոմունայում գերակշռել են չափավոր լիբերալ-ներկայացուցիչները՝ fելյանները, օրենսդիր ժողովի ժամանակ (մինչև միապետության տապալումը)՝ հանրապետականները՝ ժիրոնդիաոները։

Կոմունայի անդամների մահապատիժը

1792 թվականի օգոստոսի 10-ի գիշերը Փարիզի կոմունային փոխարինած, այսպես կոչված, ապստամբական Փարիզի կոմունա (որի մեծամասնությունը կազմում էին յակոբինյանները) մեծ դեր խաղաց միապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման գործում։

Յակոբինյան դիկտատուրայի (1793-1794) ժամանակ Փարիզի կոմունան հանդիսացավ հեղափոխական՝ իշխանության կարևոր օրգան (նրա անդամներից էին Ժ․ Պաշը, Պ․ Շոմետը, Ժ․ էբերը և ուրիշներ)։ Տերմիդորյան հեղաշրջումից (1794) հետո Փարիզի կոմունայի անդամների մեծամասնությանը, լինելով Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի և նրա կողմնակիցների համախոհները, մահապատժի են ենթարկվել, Փարիզի կոմունան լուծարվել է[1], իսկ Փարիզը բաժանվել է 12 քաղաքային ինքնավար խորհուրդների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Furet, pg. 520-522
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։