«Փրկիր ինձ» (անգլ.՝ Rescue Me), ամերիկյան դրամատիկական սերիալ՝ կատակերգության տարրերով։ Շոուն հրապարակվել է FX ալիքով 2004 թվականի հուլիսի 21-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 7-ը։ Սյուժեի կենտրոնում Նյու Յորքի հրշեջների բրիգադի` "Ladder 62" / "Engine 99"ստորաբաժանումների պրոֆեսիոնալ և անձնական կյանքն է։

Փրկիր ինձ
Ժանրհումորային դրամա
Թեմաանհաջող ընտանիք
ՍտեղծողԴենիս Լիրի
Երկիր ԱՄՆ[1][2]
Լեզուանգլերեն[2][3]
Գլխավոր
դերերում
Դենիս Լիրի, John Scurti?, Դենիել Սանժատա, Միք Լոմբարդին, Սթիվեն Պասկուալե, Անդրեա Ռոտ, Քելլի Թորն, Ադամ Ֆեռարա, Larenz Tate?, James McCaffrey? և Դին Ուինթերս
ԵրաժշտությունՔրիստոֆեր Թինգ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ93
Էկրաններին էհուլիսի 21, 2004-ից սեպտեմբերի 7, 2011
ՀեռուստաալիքFX
ԴիստրիբյուտորSony Pictures Television և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9

Սերիալի հեղինակներն են Դենիս Լիրին և Պիտեր Թոլան։ Վերջինս նաև զբաղեցրել է գործադիր պրոդյուսերի և առաջատար սցենարիստի պաշտոնը։ Սերիալի արտադրությամբ զբաղվել են Cloudland Company, Apostle, DreamWorks Television և Sony Pictures Television կազմկակերպությունները։

Ռուսաստանում սերիալը հեռարձակվել է СТС և Домашний ալիքներում։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը՝ վաստակավոր հրշեջ Թոմի Գեվինը (Դենիս Լիրի) իր ընտանիքի և գործընկերների հետ փորձում է վերապրել սեպտեմբերի 11-ի ողբերգության հետևանքները, երբ զոհվել են նրանց հրշեջ ընկերները, որոնց թվում էր Թոմիի զարմիկը՝ Ջիմի Քիֆը։ Գեվինը տեսնում է նոր մահացած մարդկանց հոգիները և մշտապես այցելվում է իր բարեկամների ուրվականների կողմից։ Բացի այդ, Թոմին բարդ բնավորություն ունեցող մարդ է, մարդկանց մանիպուլյացիայի սիրահար, ինչպես նաև հարբեցող։ Չնայած իր բազմակողմանիությանը մարդկանց հետ հարաբերություններում, նրա հարազատներից և ընկերներից շատերը Թոմիին համարում են եսասեր։ Հետ չեն մնում նաև քաղաքի բնակիչները, ովքեր հրշեջներին մեկ գովում են, մեկ մեղադրում են դատարանում սեփական կյանքը փրկելու համար, մեկ կողոպտում են, առևանգում երեխաներին։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

  • Դենիս ԼիրիԱվագ հրշեջ Թոմի Գեվին
  • Ջոն Սկուրտի— Լեյտենանտ Քենեթ " Լու " Շի
  • Դանիել Սանժատա — Հրշեջ / լեյտենանտ Ֆրանկո Ռիվերա
  • Սթիվեն Պասկուալե — Հրշեջ Շոն Գերիտի
  • Մայք Լոմբարդի — Հրշեջ Մայք Սիլեթի
  • Անդրեա Ռոտ — Ջանեթ Գեվին
  • Քելլի Թորն — Շեյլա Կիֆ
  • Ջեք Մակգի — Հրշեջների ղեկավար Ջերի Ռայլլին (1-4 սեզոններ)
  • Դայան Ֆար — Հրշեջ Լորա Մայլզ (1-2 սեզոններ)
  • Թաթում Օ’Նիլ — Մեգի Գեվին Գերիտի (2-7 սեզոններ)
  • Դին ՈւինթերսՋոնի Գեվին
  • Ադամ Ֆերարա — Հրշեջների ղեկավար Ուիլյամ "Նիդլզ" Նելսոն (3-7 սեզոններ)
  • Լորենց Թեյթ — Հրշեջ Բարթ "Սև Շոն" Ջոնսթոն (4-7 սեզոն)

Երկրորդական կերպարներ խմբագրել

Հրավիրված աստղեր խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Սերիալի բացման էպիզոդներում հնչում է "C' mon c 'mon" երգի կարճ տարբերակը The Von Bondies խմբի կատարմամբ։ Երգը բազմաթիվ այլ ստեղծագործությունների հետ միասին ընտրել է Դենիս Լիրիի որդին։ Գործիքային երաժշտությունը և եզրափակիչ էպիզոդների թեման գրել է կոմպոզիտոր Քրիստոֆեր Թինգը, ով Լիրիի հետ աշխատել է "The Job" շոուի վրա։ Դրվագների մեծ մասը ավարտվում է երաժշտության տակ փոխվող տեսարաններով։  Պաշտոնական սաունդթրեքը վաճառքի է հանվել 2006 թվականի մայիսի 30-ին։

Մայք Լոմբարդիի խմբի երգը՝ "Apache Stone" —ը, մի քանի անգամ հնչել է սերիալում, չնայած շոում կատարողներն իրենք չեն հայտնվել։

Թողարկվելը DVD-ով խմբագրել

"Sony Pictures Home Entertainment" ընկերությունը զբաղվում է 1, 2 և 4 տարածաշրջանում սերիալի թողարկմամբ։  Բոլոր 7 եթերաշրջանները դուրս են եկել առաջին տարածաշրջանում DVD-ով, 1-3 եթերաշրջանները երկրորդ և չորրորդ շրջաններում։ 3-րդ եթերաշրջանը նաև թողարկվեց Blu-ray-ում։

Անվանում Պրեմիերա Էպիզոդների քանակը DVD-ով թողարկվելը Blu-ray-ով թողարկվելը
Առաջին շրջան Երկրորդ շրջան Չորրորդ շրջան
The Complete First Season 2004 13 2005 թվականի հունիսի 7 2006 թվականի փետրվարի 20 2006 թվականի փետրվարի 8 չի նախատեսվել
The Complete Second Season 2005 13 2006 թվականի մայիսի 9-ը 2007 թվականի հունվարի 29 2006 թվականի սեպտեմբերի 27 չի նախատեսվել
The Complete Third Season 2006 13 2007 թվականի հունիսի 5 2009 թվականի հունիսի 8 2009 թվականի մարտի 11 2007 թվականի հունիսի 5
The Complete Fourth Season 2007 13 2008 թվականի հունիսի 3 TBA 2010 թվականի օգոստոս TBA
Season 5, Volume 1 2009 11 2009 թվականի սեպտեմբերի 1 TBA TBA TBA
Season 5, Volume 2 2009 11 2009 թվականի դեկտեմբերի 8 TBA TBA TBA
The Complete Fifth Season 2009 22 2010 թվականի հունիսի 1 TBA TBA TBA
The Sixth Season & The Final Season 2010/2011 19 2011 թվականի սեպտեմբերի 13 TBA TBA TBA

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moviepilot (գերմ.) — 2006.
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  3. Հուլու — 2007.

Արտաքին հղումներ խմբագրել