«Իջեցման խաղ» (անգլ.՝ The Big Short), Ադամ Մաքքեյի ֆիլմը՝ նվիրված 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամին[6]: Ֆիլմի սցենարը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղ: Ֆինանսական դժբախտության գաղտնի զսպանակներ» գրքի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը և Սթիվ Քերելը[7][8]:

Picto infobox cinema.png
Իջեցման խաղ
The Big Short
The Big Short Film Logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, քրեական, հումորային դրամա և film based on books?
Թեմաfinancial crisis of 2007–08?
ՀիմքThe Big Short?
Թվականդեկտեմբերի 11, 2015, հունվարի 14, 2016[1] և փետրվարի 4, 2016[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Մաքքեյ
ՊրոդյուսերԴեդե Գարդներ, Բրեդ Փիթ, Արնոն Միլչեն և Ջերեմի Քլեյներ
Սցենարի հեղինակԱդամ Մաքքեյ, Charles Randolph? և Մայքլ Լյուիս
ԴերակատարներՔրիստիան Բեյլ, Սթիվ Կարել, Ռայան Գոսլինգ, Բրեդ Փիթ, Քարեն Գիլան, Մարիսա Թոմեյ, Ռիչարդ Թեյլեր, Ֆին Ուիթոք[3], Մելիսա Լեո[3], Ռեյֆ Սփալ[3], Հեմիշ Լինքլեյթեր[3], Byron Mann?[3], Ջերեմի Ստրոնգ[3], Ջոն Մագարո[3], Brandon Stacy?[3], Մարգո Ռոբբի[3], Սելենա Գոմես[3], Բիլլի Մագնուսեն[3], Lara Grice?[3] և Թրեյսի Լետս[3]
ՕպերատորԲարրի Ակրոյդ
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժՀենք Քորուին
Պատմվածքի վայրՆյու Յորք և Դևոն
Նկարահանման վայրՆյու Յորք և Օռլեան շրջան
ԿինոընկերությունPlan B Entertainment, Regency Enterprises և Paramount Pictures
Տևողություն130±1 րոպե
Բյուջե28 000 000 ԱՄՆ դոլար[4]
Շահույթ133 346 506 ԱՄՆ դոլար[5]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 12-ին[9]:

«Իջեցման խաղ» ֆիլմը հինգ անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակին, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին։ Ֆինանսների հանճար, հեջ-ֆոնդի ղեկավար Մայքլ Բյուրին կանխազգում է, որ հիպոտեկային վարկերի ամերիկյան շուկան շուտով կարող է պայթել։ Դրա հետ կապված՝ նա ապահովագրում է իր հաճախորդների գրեթե մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտային սվոփի միջոցով։ Ուոլ սթրիթը արձագանքում է այդ գործողություններին, որոնք սկզբում շուկայի մյուս խաղացողների համար տարօրինակ են թվում։ Մի քանի ֆինանսիստներ՝ Ջարեդ Վենեթը (ֆիլմում՝ պատմողը), Մարկ Բաումը, Չարլզ Գելերը, Ջեյմի Շիփլին և Բեն Ռիքերթը, հասկանալով, թե ինչումն է Բյուրիի մարտավարության էությունը, որոշում են խաղալ՝ ի հեճուկս շուկայի մյուս անդամների։ Նրանք ենթադրում են, որ կկարողանան ոչ միայն ողջ մնալ գրոհող ֆինանսական բարդ իրավիճակում, այլ նաև գումար վաստակել։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել