Մարիկա Լագերկրանց (շվեդ.` Marika Lagercrantz, ամբողջ անունը` Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց (Marika Karen Louise Lagercrantz), հուլիսի 12, 1954(1954-07-12)[1][2], Սոլնա, Շվեդիա[2]), շվեդ դերասանուհի և ռեժիսոր[3][4]։ 2011-2014 թվականներին Բեռլինում Շվեդիայի դեսպանատան մշակութային կցորդն էր[5][6], 2015 թվականից Շվեդիայի «Նկարիչների ու գրականագետների համագործակցություն» (KLYS) ընկերության նախագահն է։

Մարիկա Լագերկրանց
Ծնվել էհուլիսի 12, 1954(1954-07-12)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՍոլնա, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Այլ անուն(ներ)Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց
Մասնագիտությունդերասանուհի, դիվանագետ և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1967-ից մինչ օրս
Ծնողներհայր՝ Ուլոֆ Լագերկրանց, մայր՝ Martina Ruin?

Կենսագրությունը խմբագրել

Մարիկա Լագերկրանցը ծնվել է Ստոկհոլմի ներքաղաքային Սոլնա համայնքում, շվեդ բանաստեղծ, գրականագետ և հրապարակախոս Օլոֆ Լագերկրանցի ընտանիքում։ Մարիկայի պապը հայտնի փիլիսոփա Հանս Վալդեմար Ռուինն էր, իսկ եղբայրը շվեդ գրող, լրագրող Դավիդ Լագերկրանցն է։ Հայտնի մարդիկ են նաև զարմիկները` տնտեսագետ և քաղաքական գործիչ Յոհան Լյոննրոտն ու գրող Լարս Լյոննրոտը։

Մարիկան իր կարիերան սկսել է մանկական թատրոնից, երբ վեց տարեկան էր, իսկ դեռահաս տարիքում հաճախել է պարի դասընթացների։ 1968 թվականին նկարահանվել է «Խիզախ ու փոքրիկ մարդը» ֆիլմում։ Այնուհետև, 1970-ական թվականներին ընդունվել է Մալմյոի թատրոն-ստուդիան, նաև աշխատել է Դանիայի թատրոններում[3]։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Շվեդիա և 1977 թվականին մասնակցել Jordcirkus թատերական խմբակի ստեղծմանը, որտեղ նա և դերասան էր, և ռեժիսոր։ Այդ թատերախմբի կազմում նա բազմաթիվ ելույթներ է ունեցել Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ բեմերում։ Մասնակցություն է ունեցել Teater Schahrazad թատերախմբի աշխատանքներին[3], ինչպես նաև աշխատել Ստոկհոլմի քաղաքային[7] և Թագավորական դրամատիկական թատրոններում[8]։

Մարիկա Լագերկրանցը մասնակցել է բազմաթիվ հեռուստաշոուների, նկարահանվել շվեդական գեղարվեստական ֆիլմերում։ Նրա ֆիլմերից հատկանշական է «Երազանքներ Ռիտայի մասին» (1993 թ.) կինոնկարը, որտեղ նրա աշխատանքը գնահատվել շվեդական կինոինստիտուտի կողմից և 29-րդ «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` կանացի լավագույն դերակատարման համար[9]։ 1995 թվականին նա նկարահանվել է Բու Վիդերբերգի «Ծաղկուն շրջան» («Ամեն ինչ հիասքանչ է») կինոնկարում, որը պատմում էր ուսուցչուհու և աշակերտի սիրո մասին։ Կինոնկարը ներկայացվել է Օսկարի, արժանացել Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և Շվեդիայի կինոինստիտուտի «Ոսկե բզեզ» մրցանակներին, իսկ Մարիկա Լագերկրանցը Իտալիայի Տրոյա կոմունայում կայացած կինոփառատոնում արժանացել է մրցանակի և ներկայացվել ոսկե մեդալի[3]։ Բացի այդ, նրան շնորհվել էր նաև շվեդական կինոինստիտուտի «Չապլին» մրցանակը և ճանաչվել է լավագույն դերասանուհի` «Պապիկի ճանապարհորդությունը» (1993 թ.) ֆիլմում կատարած դերի համար[10]։

Անձնական կյանքը խմբագրել

Մարիկա Լագերկրանցն ամուսնացած է եղել դերասան Քրիս Տորչի հետ, իսկ հետո դերասան Պետեր Բերգարեդի հետ։ Ունի երեք երեխա։ Դուստրը դերասանուհի Մոա Լագերկրանցն է։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1968 Խիզախ ու փոքրիկ մարդը Modiga mindre män Սոֆի
1980 Երազների խաղը Ett drömspel -
1989 Սուզում Dykket Էնն
1990 Թափառականները Landstrykere Մարգրետ
1993 Պապիկի ճանապարհորդությունը Morfars resa Կարին
1994 Հաշվետվություն երկինքներին Rapport till himlen Վիկտորի մայրը
1995 Վենդետա Vendetta Եվա-Բրիտ Համիլթոն
1995 Սիրում է - չի սիրում Älskar älskar inte Կարին
1995 Ծաղկուն շրջան Lust och fägring stor Վիոլա
1997 Վերջին վիկինգը Den sidste viking Ֆրեջ
2000 Ջուդիթ Judith Ռոզալին Անկարկրանց
2000 Բամբասանք Gossip Կարին
2004 Երեխաների ընկերը Barnavännen մայր
2007 Տեսուչն ու ծովը Der Kommissar und das Meer Մոնիկա
2008 Մարիա Վերն Maria Wern Ռութ
2009 Աղջիկը վիշապի դաջվածքով Män som hatar kvinnor Սեսիլիա Վանգեր
2010 Հազարամյակ Millennium Սեսիլիա Վանգեր
2010 Անզուսպ վիկինգները Sweaty Beards -
2011 Մարիա Վերն. Ձնե անուրջներ Maria Wern - Drömmar ur snö Ռութ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կաղապար:Webbref
  4. Hjort, Mette; Bondebjerg, Ib (2003 թ․ հունվարի 1). The Danish Directors: Dialogues on a Contemporary National Cinema. Intellect Books. էջեր 57–. ISBN 9781841508412. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  5. Կաղապար:Webbref
  6. «Kulturdepartementets blogg». Swedish Ministry of Culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Կաղապար:Webbref
  8. Կաղապար:Webbref
  9. «Drömmen om Rita (1993)». The Swedish Film Database. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Morfars resa (1993)». The Swedish Film Database. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիկա Լագերկրանց» հոդվածին։