Մարիա ֆոն Լինդեն, (հուլիսի 18, 1869(1869-07-18)[1][2], Schloss Burgberg, Giengen an der Brenz - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1], Շան (Լիխտենշտայն), Լիխտենշտայն[3]) գերմանացի մանրէաբան և կենդանաբան[6]։

Մարիա ֆոն Լինդեն
գերմ.՝ Maria von Linden
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1869(1869-07-18)[1][2]
ԾննդավայրSchloss Burgberg, Giengen an der Brenz
Մահացել էօգոստոսի 25, 1936(1936-08-25)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՇան (Լիխտենշտայն), Լիխտենշտայն[3]
ԳերեզմանCemetery of Schaan[4]
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն և  Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունDillmann-Gymnasium Stuttgart? և Թյուբինգենի համալսարան[5]
Մասնագիտությունկենդանաբան, մանրէաբան, parasitologist և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲոննի համալսարան
ԱնդամությունԼեոպոլդինա
 Maria von Linden Վիքիպահեստում

Նա առաջին կինն էր, ով ընդունվել է Թյուբինգենի համալսարան[7] և դարձել Գերմանիայում առաջին կանանցից մեկը, ով ստացել է «պրոֆեսոր» գիտական կոչում։ Նա մրցանակ է ստացել թիթեռի թևերի վերաբերյալ իր ուսումնասիրությունների համար[8]։ Նա հեռացվել է պաշտոնից Գերմանիայում նացիստական կուսակցության վերելքի պատճառով[7]։

Վաղ տարիներ

խմբագրել

Լինդենը ծնվել է 1869 թվականին գերմանական ազնվական ընտանիքում, որն ապրում էր Վյուրտեմբերգի թագավորության Հայդենհայմի մոտ (այժմ՝ Բադեն-Վյուրթեմբերգ)։ Նրա ծնողները՝ Էդվարդ և Եվգենյա ֆոն Լինդենները, որոշել են, որ նա պետք է չորս տարի Կարլսռուեում դպրոց հաճախի։ Դպրոցում սովորելու ընթացքում Լինդենը հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկայի և ֆիզիկայի նկատմամբ։ Նա գրել է առաջին հոդվածը Հյուրբե գետում միներալների հանքավայրերի մասին, որը կարդացվել է Կարլսռուեի երկրաբանական ընկերությունում 1890 թվականին։ Այս հոդվածը տեսել է Թյուբինգենի համալսարանի երկրաբան Պրոֆեսոր ֆոն Քվենշտեդտը[9]։

Գործունեություն

խմբագրել
 
Լինդենը ստիպված է եղել վաճառել Schloss Burgberg-ը (նկարում), որտեղ նա ծնվել է։
 
Լինդենն իր շան հետ 1902 թվականին։

1891 թվականին, մասնավոր ուսուցումից և նախարարից թույլտվություն ստանալուց հետո, նա դարձել է Վյուրտեմբերգի թագավորության առաջին կինը, ով ընդունելության քննությունների է մասնակցել Ռայֆպրյուֆունգ համալսարանում[10]։ Չնայած քննությունների արդյունքներին և հորեղբոր՝ նախկին նախարար Յոզեֆ ֆոն Լինդենի ճնշմանը, նա չի կարողացել ընդունվել Թյուբինգենի համալսարան և ստիպված է եղել վերսկսել մասնավոր ուսումը։ Այնուամենայնիվ, համալսարանը թույլ է տվել նրան լինել հրավիրյալ ուսանող, քանի որ այնտեղ նրա ուսումը ֆինանսավորվում և աջակցվում էր Գերմանիայի քաղաքացի կանանց ասոցիացիայի կողմից[9]։

Նա շարունակել է սովորել մաթեմատիկա և ֆիզիկա և հոդվածներ գրել բնակության պատմության վերաբերյալ՝ կենդանաբան Թեոդոր Այմերից Լամարկի Էվոլյուցիայի մասին իմանալուց հետո։ Այմերի ղեկավարությամբ նա ավարտել է իր թեզը 1895 թվականին։ Թեզի թեման այն էր, թե ինչպես է խխունջների էվոլյուցիան հանգեցրել նրանց պատյանների զարգացմանը։ Նա ստացել է Բնական գիտությունների դոկտորի կոչում և աշխատել է որպես Այմերի օգնական մինչև նրա մահը՝ 1898 թվականը[10]։

1900 թվականին նշանակվել է Բոննի համալսարանի Կենդանաբանության ասիստենտ[11]։

1903 թվականին Լինդենը արժանացել է Da Gama Machado մրցանակին՝ թիթեռների թևերի գույնի զարգացման վերաբերյալ իր ուսումնասիրությունների համար[12]։

1908 թվականին նա նշանակվել է ղեկավարելու Բոննի համալսարանի մակաբուծաբանության նոր ինստիտուտը[13]։ Նա ուսումնասիրել է տուբերկուլյոզի և թոքերի այլ հիվանդությունների պատճառներն ու ախտանիշները։ Նա հավատում էր, որ պղինձը կարող է օգնել տուբերկուլյոզի բուժմանը։ Լինդենը դարձել է առաջին կինը[14] (կամ առաջիններից մեկը[10]), ով պրոֆեսորի կոչում է ստացաել Գերմանիայում 1910 թվականին։ Բայց չնայած այդ կոչմանը, նրան թույլ չէին տալիս դասավանդել։

Լինդենը արտոնագիր է ստացել իր հայտնագործության համար, որ պղնձի աղերը կարող են օգտագործվել որպես ախտահանիչ միջոց։ Հետագայում նա աշխատել է Hartmann Group-ի հետ՝ իրենց վիրակապերին պղնձի աղեր ավելացնելու համար[14]։

1928 թվականին նրա պաշտոնը համալսարանում իջեցվել է «օգնականի»։ 1933 թվականին նա և Ֆրաու ֆոն Ալտենբուրգը արտագաղթեցին Լիխտենշտայն[14]։

Նա վաճառել է Schloss Burgberg-ը իր մահից անմիջապես առաջ։

 
Լինդենի գերեզմանը։

Մահ և ժառանգություն

խմբագրել

Լինդենը մահացել է թոքաբորբից 1936 թվականի օգոստոսի 25-ին Լիխտենշտայնի Շան քաղաքում[10]։ Նրա վաղեմի ընկերուհին՝ Գաբրիելե ֆոն Վարտենսլեբենը (1870-1953), հոգեբանության ոլորտում ռահվիրա կին, հետագայում թաղվել է նույն գերեզմանում[15]։

1999 թվակին Կալվի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է նրա անունով՝ Մարիա ֆոն Լինդենի բնական գիտություններին ուղղված գիմնազիա։

2021 թվականին Թյուբինգենի համալսարանը ստեղծել է Մարիա վան Լինդենի ամենամյա դասախոսությունը՝ կանանց գիտության ոլորտում խթանելու համար[16]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118961845 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.vaterland.li/liechtenstein/gesellschaft/vermischtes/eine-pionierin-der-gestaltpsychologie-art-419401
  5. https://uni-tuebingen.de/einrichtungen/universitaetsbibliothek/ueber-uns/veranstaltungen-ausstellungen/objekt-des-monats/2019/maria-von-linden/
  6. Rowe, David E. (2021), Rowe, David E. (ed.), «Emmy Noether's Long Struggle to Habilitate in Göttingen», Emmy Noether - Mathematician Extraordinaire (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 39–62, doi:10.1007/978-3-030-63810-8_2, ISBN 978-3-030-63810-8, Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին
  7. 7,0 7,1 «Maria von Linden | University of Tübingen». uni-tuebingen.de. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  8. Natural Science (անգլերեն). Macmillan & Company. 1899.
  9. 9,0 9,1 Maria von Linden, Rheinische-Geschichte.lvr.de, Retrieved 9 November 2015
  10. 10,0 10,1 10,2 10,3 Mary R. S. Creese; Thomas M. Creese (2004). Ladies in the laboratory II: West European women in science, 1800–1900: a survey of their contributions to research. Lanham, Maryland: Scarecrow Press. էջեր 119–122. ISBN 978-0-8108-4979-2.
  11. University of Chicago website
  12. «Societies and Academies». Nature. 69 (1783): 215–216. 1903 թ․ դեկտեմբերի 31. Bibcode:1903Natur..69R.215.. doi:10.1038/069215b0.
  13. https://www.morethanbeerandschnitzel.com/maria-von-linden-first-woman-to-receive-the-title-professor/
  14. 14,0 14,1 14,2 Marilyn Ogilvie; Joy Harvey (2003 թ․ դեկտեմբերի 16). The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century. Routledge. էջեր 89–90. ISBN 978-1-135-96343-9.
  15. Wanger, Thomas Ernst (2011 թ․ դեկտեմբերի 31). «Wartensleben, Gabriele Gräfin von». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein online (eHLFL) (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  16. University of Tubingen