Մարիա Պրիմաչենկո
Մարիա Ավկսենտևնա Պրիմաչենկո (ուկրաիներեն՝ Марія Оксентіївна Примаченко, երբեմն` Приймаченко[3], դեկտեմբերի 30 1908 (հունվարի 12 1909), Բոլոտնյա, Q16689655?, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 18, 1997[2], Բոլոտնյա, Իվանկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ժողովրդական նկարչուհի։ ՈւԽՍՀ ժողովրդական նկարիչ (1988), «Ժողովրդական պրիմիտիվի» («նաիվ արվեստ») ներկայացուցիչ։
Մարիա Պրիմաչենկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30 1908 (հունվարի 12 1909) |
Ծննդավայր | Բոլոտնյա, Q16689655?, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1997[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոտնյա, Իվանկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | նաիվ արվեստ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | A Dove Has Spread Her Wings and Asks for Peace? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Զավակներ | Fedir Prymachenko? |
Կայք | prymachenko.in.ua |
Maria Prymachenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Պրիմաչենկոն ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 30-ին (հունվարի 12-ին, 1909 թվական) Բոլոտնյա գյուղում (այժմ` Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջան), որտեղ էլ անցկացրել է ամբողջ կյանքը։ Հայրը` Ավկսենտի Գրիգորևիչը, եղել է մեծահմուտ ատաղձագործ-վիրտուոզ, պատրաստել է բակային ցանկապատեր։ Մայրը` Պրասկովյա Վասիլևնան, ասեղնագործության ճանաչված վարպետ էր (ինքը` Մարիա Ավկսենտևնան, հագնում էր սեփական ձեռքերով ասեղնագործված վերնաշապիկներ)։
Մարիա Ավկսենտևնայի մանկությունն անցել է սաստիկ հիվանդությամբ` պոլիոմիելիտով։ Այն նրան դարձրել էր ոչ մանկական, ավելի լուրջ և ուշադիր` սաստկացնելով լսողության և տեսողության հետ կապված ցավերը։ Մարիա Ավկսենտևնան արժանապատվորեն և խիզախորեն է տանում կյանքի բոլոր դժվարությունները, այդ թվում ռազմաճակատում ամուսնու մահը։ Իսկ որդին` Ֆյոդոր Վասիլևիչ Պրիմատչենկոն (1941-2008), եղել է նրա աշակերտը և համարվել Ուկրաինայի ժողովրդական նկարիչ[4]։
Նկարչուհին հիշում է.
Այդ ամենը սկսվեց այսպես։ Ինչ որ տեղ խրճիթի մոտ` գետափին, ծաղիկներով ծածկված մարգագետնում ես սագեր էի արածեցնում։ Ավազի վրա նկարում էի իմ կողմից տեսած տարբեր ծաղիկներ։ Իսկ հետո տեսա կապտագույն կավ։ Հավաքեցի այն փեշիս մեջ և նկարազարդեցի մեր խրճիթը… |
Բոլորը գալիս էին դիտելու աղջկա ձեռքով կատարված այդ արտասովոր աշխատանքը և գովաբանում։ Հարևանները խնդրում էին զարդարելու իրենց տները։ Պրիմաչենկոյի տաղանդը բացահայտում է կիևաբնակ Տատյանա Ֆլորուն (1960-1970-ական թվականներին Պրիմաչենկոյի ստեղծագործության մասսայականացումը կազմակերպում էր լրագրող Գրիգորի Մեստեչկինը)։ 1936 թվականին Մարիա Ավկսենտևնային հրավիրում են Ուկրաինական արվեստի Կիևի թանգարանին կից փորձարարական արվեստանոցներ։ Նրա ստեղծագործությունը դառնում է ավելի բազմազան, Մարիան նկարում է, ասեղնագործում, հրապուրվում է կերամիկայով։ Ուկրաինական ժողովրդական և դեկորատիվ կիրառական արվեստի պետական թանգարանում պահպանվում են այդ ժամանակաշրջանի նրա կերամիկական սափորներ և սկուտեղներ։ Ակիմ Գերասիմենկոն ուկրաինական կերամիկայի ճանաչված վարպետը պատրաստակամորեն Պրիմաչենկոյին էր տրամադրում իր կողմից պատրաստված տարբեր ձևի արտադրանքներ, իսկ նա նկարազարդում էր դրանք շիկակարմիր աղվեսիկների, սարսափելի գազանների, ելակի ցողունների վրայով քայլող կապույտ կապիկների կամ ծաղիկներով պատված կանաչ կոկորդիլոսների պատկերներով։ Տեղեկություններ կան այն մասին, որ Մարիա Պրիմաչենկոն իր տաղանդը դրսևորել է նաև կերամիկական քանդակագործության բնագավառում։ Պահպանվել է այս ժանրի միայն մեկ ստեղծագործություն «Կոկորդիլոսը»։
Ժողովրդական արվեստի ցուցահանդեսին մասնակցելու համար 1936 թվականին Պրիմաչենկոն պարգևատրվում է առաջին աստիճանի դիպլոմով։ Հետագայում նրա ստեղծագործություններն անփոփոխ հաջողություններով ցուցադրվում են Փարիզում, Վարշավայում, Սոֆիայում, Մոնրեալում, Պրահայում կազմակերպվող ցուցահանդեսներում։ 1986 թվականին նա ստեղծում է իր նկարների Չեռնոբիլյան շարքը։
Մարիա Պրիմաչենկոն մահացել է 1997 թվականի օգոստոսի 18-ին Բոլոտնյա գյուղում, որտեղ էլ թաղված է։
Հիշատակ
խմբագրել- Կիևի քաղաքային խորհրդի 22.01.2009 թվականի № 13/1068 որոշմամբ Մարիա Պրիմաչենկոյի պատվին Լիխաչյովի քաղաքային զբոսայգին վերանվանվում է նրա անունով։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)
- ՈւԽՍՀ ժողովրդական նկարիչ (1988)
- Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1966) «Ուրախություն մարդկանց» գեղարվեստական աշխատանքների շարքի համար
- «Պատվո նշան» շքանշան (24. 11. 1960)
- Մեդալներ
- Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան (1994)[5]
Գրականություն
խմբագրել- Островский Г. С. Добрый лев Марии Примаченко. — М.: Советский художник, 1990. — 224 с. — (Рассказы о художниках).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Примаченко Мария Авксентьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ По словам художницы, её фамилия Приймаченко, а вариант без й появился в русской передачи фамилии. С другой стороны, она утверждала, что в родном селе в устной рече употребляли вариант Примаченко, поскольку литературное слово приймак (к которому этимологически восходит фамилия) здесь употребляли как примак.[1]
- ↑ Марія Приймаченко намалювала зелёного слона у сталінському картузі.
- ↑ Указ Президента України № 5/94 від 6 січня 1994 року «Про нагородження Почесною відзнакою Президента України»
Արտաքին հղումներ
խմբագրել- Мария Примаченко. Комплект открыток. Ленинград, Аврора, 1979.
- Украинская живопись. Мария Примаченко
- Некоторые работы Марии Примаченко, не опубликованные на официальной странице, на страницах аукционной площадки «Золотое Сечение»
- Работы Марии Примаченко в каталоге WikiArt.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պրիմաչենկո» հոդվածին։ |