«Թռչունները քաղաքի վրա» (ռուս.՝ «Птицы над городом»), խորհրդային մանկական դրամա, որը նկարահանվել է 1974 թվականին ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոյի կողմից[1][2]։

Թռչուններ քաղաքի վրա
ռուս.՝ Птицы над городом
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Նիկոնենկո
ԴերակատարներԻգոր Մերկուլով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 5-րդ դասարանի պիոներների մասին, որոնք մակուլատուրայի հավաքման ժամանակ թղթերի կույտի մեջ գտել են պատերազմի մասին «Հարձակում» (ռուս․՝ «Атака») պատմվածքների մեքենագիր ժողովածու։ Հետաքրքրվելով ժողովածուի վերնագրով՝ տղաներից մեկը այն տանում է տուն։ Կարդալուց հետո նա ժողովածուն տալիս է իր ընկերների, և, ի վերջո, նրանք իմանում են, որ հեղինակը իրենց հարևանն է` պատերազմի մասնակից Ալեքսանդր Բուկինը։ Նա պայքարում է անտառների պահպանության համար, իսկ ազատ ժամանակ գրում է Հայրենական մեծ պատերազմի մասին։ Այնուհետև նա տղաներին պատմում է այն, ինչ չի գրվել իր ժողովածուներում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Միխայիլ Գլուզսկի Ալեքսանդր Վասիլևիչ Բուկին
Իգոր Մերկուլով Անդրյուշա
Ռաիսա Կուրկինա Մարգո
Սերգեյ Նիկոնենկո Վիշնյակով
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա Լիդա Վիշնյակովա
Օլգա Շուկշինա Օլյա Վիշնյակովա
Մարիա Շուկշինա Մաշա Վիշնյակովա
Սվետլանա Օռլովա Լենա
Սերգեյ Օբրազով Միշա Սոլոդուխա

Փառատոն խմբագրել

«Թռչունները քաղաքի վրա» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնում 2011 թվականի հունիսի 27-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել