Թանկագին Մաշա Բերեզինա

հեռուստասերիալ

«Թանկագին Մաշա Բերեզինա» (ռուս.՝ «Дорогая Маша Березина»), ռուսական մելոդրամատիկ հեռուստասերիալ, որը նկարահանվել է է «Ամեդիա» (Sony Pictures Television International) ընկերության կողմից[1]։

Թանկագին Մաշա Բերեզինա
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Սմիրնով և Եկատերինա Դվիգուբսկայա
ՊրոդյուսերՆատալյա Շնեյդերովա, Ալեքսանդր Ակոպով և Ալեքսանդր Ռոդնյանսկի
ԴերակատարներԱննա Ազարովա, Օլեգ Բասիլաշվիլի, Ժան Ֆրանկ Շարանսոբբե, Ելենա Բոնդարչուկ, Վալերի Նիկոլաև, Ստեփան Մորոզով, Բորիս Նևզորով, Մարիա Շուկշինա և Բորիս Բիրման
Տևողություն43 րոպե

Սյուժե խմբագրել

Սուպերմոդել Մաշա Բերեզինան վերադառնում է Մոսկվա Եվրոպայի լավագույն մոդելային տներում երկար աշխատելուց հետո. նա հայտնի է Փարիզում, Միլանում, Լոնդոնում և եվրոպական այլ մոդելային մայրաքաղաքներում։

Մոսկվայում, որտեղ նա ութ տարի չի եղել, Մաշան հանդիպում է իր անցյալ կյանքի՝ իր ընկերների, դասընկերների, իր առաջին սիրո՝ Դիմա Ռոմանովի հետ։ Բայց Մաշան փոխվել է։ Դիման ապարդյուն է փորձում արթնացնել նրա նախկին զգացմունքները։ Մաշայի սիրտն արդեն զբաղված է մեկ ուրիշով։

Քննադատություն խմբագրել

Սերիալի նկարահանումներն անցկացվել են հեռարձակմանը զուգահեռ։ Աշխատանքի կարճ ժամկետները թույլ են տվել նորից նկարահանել ոչ այնքան հաջող տեսարանները, այդ պատճառով դրանք հայտնվել են պրեմիերային ցուցադրության մեջ։ Սերիալի եթեր հեռարձակվելուց հետո «Ամեդիա» ընկերությանն սկսել են մեղադրել անորակ կինոյի ստեղծման և աշխատանքի մեթոդի համար, որը փչացնում է սկսնակ դերասանների հեղինակությունը[2]։

Դերերում խմբագրել

  • Աննա ԱզարովաՄարիա Նիկոլաևնա Բերեզինա, սուպերմոդել
  • Վիկտոր Վերժբիցկի – Գենադի Նորշտեյն (լուսագրերում նշված չէ)
  • Մարիա ՇուկշինաԵկատերինա Կրուգլովա, Look մոդելային գործակալության տնօրեն, Մաշայի ընկերուհին, Ալեքսանդրի կինը, Իգորի սիրուհին, նախկին մոդել
  • Ժան Ֆրանկ Շարանսոննե – Վենսան դե լա Ռանտա, Glam միջազգային մոդելային գործակալության սեփականատեր
  • Ալենա Բոնդարչուկ – Նինա Բերեզինա
  • Վալերի Նիկոլաև – Անտոն Պոլսկիխ, բջջային կապի ընկերության գլխավոր տնօրեն
  • Բորիս Բիրման – Իգոր Պանին
  • Ստեպան Մորոզով – Դմիտրի Ռոմանով
  • Աննա ԳորշկովաՕլգա Սմիռնովա, Մաշայի մտերիմ ընկերուհին
  • Անատոլի Ռուդենկո – Ստանիսլավ Նիկոլաևիչ Բերեզին, Մաշա Բերեզինայի կրտսեր եղբայրը, սկսնակ լուսանկարիչ
  • Աննա Տաբանինա – Տատյանա Նիկոլաևնա Բերեզինա, Մաշայի կրտսեր քույրը
  • Բորիս Նևզորով – Նիկոլայ Բերեզին, Մաշայի, Տանյայի և Ստասի հայրը, օդաչու, թոշակի անցած ավիացիայի գնդապետ
  • Աննա ՉիպովսկայաՍվետլանա Պոպովա
  • Եվգենյա Օսիպովա
  • Ալեքսանդր Յացկո – Գերման Պետրովիչ Ուտկին
  • Պավել Միսաիլով – Սերգեյ Սկվորցով (բոլոր էպիզոդներում)
  • Պետար Զեկավիցա – Դանիել Բերգեր
  • Կարինա Իվանովա – Կատյան երիտասարդ տարիքում
  • Դմիտրի Իսաև – ջութակահար Եվգենի Աբրամով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ռոման Նեստերենկո, Պյոտր Կրոտենկո, Ստանիսլավ Լիբին
  • Սցենարի հեղինակներ՝ Լինդա Շերեր, Իրինա Պիվովարովա, Սերգեյ Կալուժանով
  • Պրոդյուսերներ՝ Նատալյա Շնեյդերովա, Իլյա Պապեռնով, Ֆիլիպ Պաստուխով
  • Օպերատորներ՝ Յուրի Շչիրենկո, Իգոր Խորև, Անտոն Խմելկով
  • Կոմպոզիտորներ՝ Վսեվոլոդ Սաքսոնով, Անդրեյ Ֆեոֆանով
  • Նկարիչներ՝ Եվգենի Կաչանով, Նատալյա Ստիցյուկ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել