Անմեղ մեղավորները (ֆիլմ, 2008)

«Անմեղ մեղավորները» (ռուս.՝ «Без вины виноватые»), 2008 թվականի ռուսական հեռուստատեսային ֆիլմ[2], որը նկարահանել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի հիման վրա։

Անմեղ մեղավորները
ռուս.՝ Без вины виноватые
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳլեբ Պանֆիլով[1]
ՊրոդյուսերԱնտոն Զլատոպոլսկի
Սցենարի հեղինակԳլեբ Պանֆիլով
ԴերակատարներԻննա Չուրիկովա, Օլեգ Յանկովսկի, Վիկտոր Սուխորկով, Ալբերտ Ֆիլոզով, Դմիտրի Պևցով, Amaliya Mordvinova?, Մարիա Շուկշինա, Valery Khromushkin?, Յոլա Սանկո, Սերգեյ Բատալով, Լեոնիդ Բրոնևոյ և Յանա Եսիպովիչ
ՕպերատորՄիխայիլ Ագրանովիչ
IMDbID 1756420

Սյուժե խմբագրել

Քսան տարի անց հայտնի դերասանուհի Ելենա Իվանովնա Կրուչինինան հյուրախաղերով գալիս է գավառական քաղաք, որը ժամանակին լքել էր այն բանից հետո, երբ նրան հայտնել էին իր հնգամյա որդու մահվան մասին, իսկ ամուսինը հեռացել էր հարուստ աղջկա մոտ, ում հետ հետագայում ամուսնացել է։ Քաղաքում նա հանդիպում է տաղանդավոր և անհոգ երիտասարդ դերասան Գրիգորի Նեզնամովին, որին ցանկանում է օգնել։ Միևնույն ժամանակ նա իմանում է, որ իր որդին ապաքինվել է և հանձնվել է անզավակ ընտանիքին։ Գեղեցիկ արվեստների հարուստ հովանավոր Նիլ Ստրատոնիչ Դուդուկինը ընդունելության է հրավիրում քաղաքի ողջ բարձր խավին ու տեղի թատրոնի դերասաններին։ Այնտեղ էլ պետք է պարզվի գլխավոր ինտրիգը։

Դերերում խմբագրել

  • Իննա ՉուրիկովաԵլենա Իվանովնա Կրուչինինա, հայտնի դերասանուհի
  • Իվան Պանֆիլով – Գրիգորի Նեզնամով
  • Օլեգ ՅանկովսկիԳրիգորի Լվովիչ Մուրով
  • Վիկտոր Սուխորուկով – Շմագա
  • Ալբերտ Ֆիլոզով – Նիլ Ստրատոնիչ Դուդուկին, հարուստ բարին
  • Դմիտրի Պևցով – Պետյա Միլովզորով
  • Ամալյա Մորդվինովա – Նինա Պավլովնա Կորինկինա
  • Մարիա ՇուկշինաՏաիսա Իլյինիշնա Շելավինա, Կրուչինինայի ընկերուհին
  • Թամարա Ցիգանովա – Գլաշա, խելագար
  • Անդրեյ Խարիբին – թատրոնի տնօրեն
  • Վադիմ Պոմերանցև – վաճառականների առաջնորդ
  • Վալերի Խրոմուշկին – բժիշկ
  • Յոլա Սանկո – Արինա Գալչիխա
  • Յանա Եսիպովիչ – Աննուշկա
  • Սերգեյ Բատալով – Իվան, ծառա
  • Վլադիմիր Դենիսով – էպզիոդ
  • Վսեվոլոդ Խովանսկի-Պոմերանցև – էպիզոդ
  • Լեոնիդ Բրոնևոյ – Մենդելսոն

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Գլեբ Պանֆիլով
  • Սցենարի հեղինակ՝ Գլեբ Պանֆիլով
  • Օպերատոր՝ Միխայիլ Ագրանովիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Պանֆիլով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Յան Պոտոցկի
  • Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
  • Նկարիչ՝ Անատոլի Պանֆիլով, Վալենտինա Կոմոլովա
  • Մոնտաժող՝Գլեբ Պանֆիլով, Անդրեյ Վերնիդուբ[3]

DVD խմբագրել

  • Ֆիլմը թողարկվել է DVD-ով կրճատ տարբերակով, որում չեն ներառվել Շուկշինայի և Բրոնևոյի մասնակցությամբ դրվագները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել