Գենրիխ Գուստավովիչ Նեյգաուզ (մարտի 31 (ապրիլի 12), 1888[2], Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դաշնակահար, մանկավարժ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1956

Գենրիխ Գուստավովիչ Նեյգաուզ
Գենրիխ Նեյգաուզ (1962)
Բնօրինակ անունգերմ.՝ Heinrich Neuhaus
Ի ծնե անունНейгауз, Генрих Густавович
Ծնվել էմարտի 31,(ապրիլի 12),1888
Ելիզավետգրադ (Կիրովոգրադ)
ԵրկիրՌուսաստան
Մահացել էհոկտեմբերի 10,1964
Ռուսաստան Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինԶինաիդա Պաստեռնակ
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Heinrich Neuhaus Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

 
Տունը որտեղ բնակվել է Գենրիխ Նեյգաուզը

Պարապել սկսել է հոր՝ դաշնակահար Գուստավ Նեյգաուզի (1847-1938) մոտ։ Աշակերտել է Լ․ Գոդովսկուն (1906 թվականին՝ Բեռլինում և 1912-1914 թվականներին Վիեննայում՝ Երաժշտության և բեմական արվեստների ակադեմիայի բարձրագույն վարպետության դպրոցում)։ 1915 թվականին էքստեռն ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1916-1918 թվականներին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանում, 1918-1922 թվականներին՝ Կիևի կոնսերվատորիայում (1919 թվականից՝ պրոֆեսոր)։

Աշխատանքներ խմբագրել

1922-1964 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1935-1937 թվականներին՝ տնօրեն)։ Նեյգաուզը ռոմանտիկական ուղղության վառ ներկայացուցիչ է՝ օժտված հարուստ բանաստեղծական մտածելակերպով, բուռն տեմպերամենտով, կատարողական բարձր կուլտուրայով։ Ստեղծել է խոշորագույն դաշնամուրային դպրոց, որի ներկայացուցիչներն են Ս․ Ռիխտերը, Է․ Գիլելսը, Յա․ Զակը, Ե․ Մալինինը, Մ․ Նեյգաուզը (Նեյգաուզի որդին)։ Աշակերտներից են նաև Տ․ Գուտմանը, Վ․ Գորնոստաևան, Լ․ Նաումովը, Ա․ Բայբուրթյանը։ Երաժշտական կատարողական արվեստի մասին աշխատությունների հեղինակ է, Ֆ․ Շոպենի երկերի խմբագիր։

Պարգևներ խմբագրել

 
Գենրիխ Նեյգաուզ Գուսաավովիչի գերեզմանը

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Нейгауз Генрих Густавович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 219