Մարիա Աննա Մոցարտ
Մարիա Աննա Վալբուրգա Իգնատիա Մոցարտ (Նաննեռլ) (հուլիսի 30, 1751[2][3][4][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - հոկտեմբերի 29, 1829[2][3][6][…], Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[5]), Վոլֆգանգ Ամադեուսի ավագ քույր։ Մայրը Աննա Մարիա Մոցարտն է, իսկ հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը։ Ընտանեկան և ընկերական շրջանում Մարիա Աննային անվանում էին Նաննեռլ։
Մարիա Աննա Մոցարտ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Maria Anna Mozart |
Ի ծնե անուն | գերմ.՝ Maria Anna Walburga Ignatia Mozart[1] |
Նաև հայտնի է որպես | Nannerl |
Ծնվել է | հուլիսի 30, 1751[2][3][4][…] Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Երկիր | Զալցբուրգի արքեպիսկոպոսություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1829[2][3][6][…] (78 տարեկան) Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն[5] |
Գերեզման | Petersfriedhof |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր և կլավեսինահար |
Գործիքներ | կլավիկորդ և ջութակ |
Maria Anna Mozart Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտեղծագործական գործունեություն
խմբագրելՆաննեռլը 7 տարեկանում սովորել է կլավեսին նվագել։ Իր փոքր եղբոր և հոր հետ փոքր տարիքում համերգներով շրջագայել է Եվրոպայում։ 11 տարեկանից կլավեսինի վրա նվագել է ամենաբարդ սոնատները և կոնցերտները։ Սկզբում նա և Վոլֆգանգը հավասարազոր տաղանդավոր երաժիշտներ են համարվել:
Բայց աստիճանաբար Վոլֆգանգը դարձավ աստղ, իսկ Աննա Մարիան միայն նրա գործընկերն էր համատեղ դուետներում։
1765 թվականին Լոնդոնում Աննային հաջողվել է մեծ հոնորարներ ստանալ հոր գրած կոնցերտի կատարման համար։ Բայց աստիճանաբար Վոլֆգանգը դարձավ աստղ, իսկ Աննա Մարիան միայն նրան նվագակցում էր համատեղ դուետներում։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա ծնողների տեսակետները, որոնք այդ ժամանակ տարածված էին հասարակության մեջ, երբ Նաննեռլը մեծացավ, անհնար դարձավ, որ նա շարունակի իր կարիերան[7]: Ըստ New Grove երաժշտական հանրագիտարանի, «1769 թվականից սկսած նրան այլևս թույլ չեն տվել ցույց տալ իր գեղարվեստական տաղանդը եղբոր հետ ճամփորդությունների ժամանակ, քանի որ նա հասել էր ամուսնական տարիքի»[8]: Արդյունքում Մարիան ստիպված է եղել տանը մնալ Զալցբուրգում՝ մոր հետ, կամ, եթե մայրը մեկնել է, հոր հետ։ 1772 թվականից դաշնամուր է դասավանդել Զալցբուրգում։
Կան ապացույցներ, որ Մարիան գրել է երաժշտական ստեղծագործություններ, քանի որ կան նամակներ Վոլֆգանգից, որոնք գովաբանում են նրա աշխատանքը, բայց հոր ծավալուն նամակագրության մեջ երբեք չի հիշատակվում նրա ստեղծագործություններից որևէ մեկը, և դրանցից ոչ մեկը չի պահպանվել[8]։
Կրտսեր Մոցարտը գովել է իր քրոջ ունակությունները, 1781 թվականի սեպտեմբերին Վիեննայից նա գրել է նրան.
Հավատա ինձ, դու կարող ես Վիեննայում լիքը դահլիճներ հավաքել, օրինակ՝ դաշնամուրի մասնավոր դասեր ու համերգներ տալ։ Դու շատ պահանջված կլինես ու լավ կվարձատրվես։
Հրաժարում կարիերայից և ամուսնություն
խմբագրելՆանեռլն այդպես էլ դուրս չի եկել իր հանճար-եղբոր ստվերից, նա սկսել է դաշնամուրի դասեր տալ Զալցբուրգում։ Ի տարբերություն եղբոր, որն ինքնուրույն կյանք էր վարում, հայրը լիովին վերահսկում էր դստեր կյանքը։ Հոր կողմից իր նշանածին՝ Ֆրանց Արման դ'Իպոլդին, մերժումից հետո իր հոր կամքի համաձայն, 1784 թվականին ամուսնացել է մագիստրատ Յոհան Բապտիստ ֆոն Սոնենբուրգի հետ (գերմ.՝ Johann Baptist Reichsfreiherr von Berchtold zu Sonnenburg) (1736-1801), որն իրենից 15 տարով մեծ էր և երկու կին էր կորցրել․ զույգը տեղափոխվել է Մարիա Աննայի մոր տուն՝ Սենտ Գիլգեն։ Յոհան Բապտիստն իր առաջին երկու ամուսնություններից արդեն ուներ հինգ երեխա, իսկ Նաննեռլը նրան պարգևել է ևս երեք երեխա։
Այսպիսով, Նաննեռլն աստիճանաբար օտարացել է Վոլֆգանգից, հատկապես Կոնստանցիա Մոցարտի հետ վերջինիս ամուսնությունից հետո։ 1801 թվականին ամուսնու մահից հետո Նաննեռլը վերադարձել է Զալցբուրգ և շարունակել դաշնամուր դասավանդել։
Ծերություն և մահ։ Հիշատակ արվեստում
խմբագրել74 տարեկան հասակում Մարիա Աննան կուրացել է։ Նա մահացել է 1829 թվականի հոկտեմբերի 29-ին և իր կամքի համաձայն թաղվել Զալցբուրգի Սուրբ Պետրոսի գերեզմանատանը։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հետազոտողների ու կենսագիրների համար նրա օրագրերը, նամակները և հուշերը եղել և մնում են անգնահատելի աղբյուրներ։ Իսկ 1829 թվականին, մահվանից մի քանի օր առաջ, Նաննեռլ ֆոն Զոնենբուրգին այցելել են անգլիացի հյուրեր, ամուսնական զույգ՝ Մարիա և Վենսան Նովելլոն (վերջինս Անգլիայի ականավոր գործիչ էր, կոմպոզիտոր և հրատարակիչ)։ Նովելլո զույգի օրագրերը, որոնք հայտնաբերվել և տպագրվել են միայն 20-րդ դարի կեսերին, հայտնի են որպես «Ուխտագնացություն Մոցարտի մոտ»։
2010 թվականին տեղի է ունեցել ֆրանսիական «Նանեռլ, Մոցարտի քույրը» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսը Մարիա Աննան է[9]։
Ծննդյան տոնի նվերներ
խմբագրելՆանեռլի ծննդյան օրը (31-ամյակին) Վոլֆգանգը գրել է հետևյալ բանաստեղծությունը (բառացի թարգմանություն)․
«Ցանկանում եմ երջանկություն
մի գավաթ պունշով!
Ես այսօր դուրս եկա տնից, դու գիտե՞ս թե ինչու։
Ես այդ մասին կարող եմ երկար պատմել, չէ որ դա տեղի է ունեցել այն պատճառով,
Որ ես ցանկանում էի ինչ-որ բանով ուրախացնել քեզ, թեկուզ մի փոքր,
Ընդ որում, ես չեմ վախենում ոչ նախանձախնդրությունից, ոչ ջանասիրությունից, ոչ դժվարությունից,
Ճիշտն ասած, ես լիովին վստահ չեմ, արդյոք դու սիրու՞մ ես պունշ։
Օ, Միայն չասես «ոչ», թե չէ իմ նվերից վատ հոտ կգա,
Ես մտածեցի, որ դու հավանաբար սիրում ես անգլիացիներին,
Քեզ դուր է գալիս Փարիզը, և ուրեմն ես քեզ կնվիրեմ ժապավեն,
Անուշաբույր ջրեր, նրբաոճ փունջ…
Բայց դու, սիրելի քույր, կոկետուհի չես,
Հետևաբար, լավ կլինի, որ պունշն ընդունես իմ ձեռքից
Եվ համտեսես այն ինչպես հարկն է, ահա իմ միակ ցանկությունը:
Զալցբուրգ, 1782 թվականի հուլիսի 31»
Պատկերասրահ
խմբագրել-
Մարիա Աննա Մոցարտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ծնունդների գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Magazine, Smithsonian. «Maria Anna Mozart: The Family's First Prodigy». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2024-11-03-ին.
- ↑ 8,0 8,1 "Mozart family". Grove Music Online (8th ed.). Oxford University Press. 2001. doi:10.1093/gmo/9781561592630.article.40258. ISBN 978-1-56159-263-0.
- ↑ «Mozart's Sister». Box Office Mojo. Վերցված է 2024-11-03-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Literatur von und über Maria Anna Mozart в каталоге Немецкая национальная библиотека|Немецкой национальной библиотеки
- Die verhinderte Pianistinnen-Karriere von Nannerl Mozart(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Աննա Մոցարտ» հոդվածին։ |