Մարիանա Մաթեուս

սերբ գործարար, գրող

Մարիանա Մաթեուս (սերբ.՝ Marijana Mateus / Маријана Матеус, սեպտեմբերի 27, 1971(1971-09-27), Վրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ գործարար, գրող։ Մարիաննա Մատթեուս հավաքածուի և Lux Uniforms ապրանքանիշի հիմնադիրը, սեփականատերը և ստեղծագործական տնօրենն է, որը մասնագիտացած է գործարարների համար անհատական համազգեստների դիզայնի ոլորտում, ինչպես նաև Andaj շքեղ արտահագուստի ապրանքանիշի հիմադիրը, որը ներկայացված է Լոնդոնում։ Մարիանա Մաթեուսը հաճախ է հանդես գալիս սոցիալական մեդիայում և թողարկում է տարատեսակ ապրանքներ՝ կապված իր անվան հետ։

Մարիանա Մաթեուս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1971(1971-09-27) (52 տարեկան)
ԾննդավայրՎրբաս, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունինքնակենսագիր, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել և նորաձևության դիզայներ
ԱմուսինԼոտար Մաթեուս և Միոդրագ Կոստիչ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մարիանա Մաթեուսը (ծնված՝ Մարիանա Չոլիչ) ծնվել է Սերբիայում և վաղ տարիքից հետաքրքրվել նորաձևությամբ, մայրը նրան տարել է նորաձևության շոուների երկրի մայրաքաղաք Բելգրադում։ Չափահաս դառնալուց հետո ապրել է Նյու Յորքում, որտեղ ավարտել է Լուբին բիզնես դպրոցը 1999 թվականին։ 2004 թվականին ընդունվել է Լոնդոնի արվեստի համալսարանի Լոնդոնի նորաձևության քոլեջ։ Դրանից բացի Մարիանա Մաթեուսը ունի մանկավարժության բակալավրի աստիճան։

Մասնագիտական կարիերա խմբագրել

1990 թվականին Մարիանան սկսել է իր կարիերան՝ ստեղծելով Obuća Metro[1] կոշիկի ապրանքանիշը Սերբիայում և հաջողությամբ գլխավորել ընկերությունը 1990-1996 թվականներին որպես գործադիր տնօրեն։ 2003 թվականին նա բացել է իր առաջին նորաձևության խանութը՝ «My Style», Հունգարիայի մայրաքաղաք Բուդաբեշտում, 2007 թվականին՝ երկրորդը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, որտեղ նա ապրում էր իր երկրորդ ամուսնու՝ Լոթար Մաթեուսի հետ[2]։ Մի քանի տարի անց՝ 2009 թվականին, Մարիանան հիմնադրել էիր առաջին ապրանքանիշը, որ կոչվել է Marijana Class[3] (ավելի ուշ վերանվանվել է The Marijana Matthaus Collection) և նույն տարում անցկացրել իր առաջին նորաձևության շոուն Բելգրադի նորաձևության շաբաթվա շրջանակներում[4]։ 2010 թվականի հունիսի 1-ին Մարիանան ներկայացրել է լողազգեստների իր առաջին շարքը[5]։ Նրա ստեղծած հագուստները կրել են Սերբիայի ազգային գեղեցկության մրցույթի մասնակիցները[6]։ Նրա «Ես Մարիանան եմ»[7] նորաձևության շոուն ացկացվել է 2011 թվականի մարտի 17-ին Մոսկվա հյուրանոցում[8][9]։ Ֆլորա նորաձևության հավաքածուն ցուցադրվել է Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր բեմում 2012 թվականին, և նույն թվականի դեկտեմբերին[10] Մարիաննան նորաձևության շոու է կազմակերպել Մոսկվա հյուրանոցում, որտեղ ներկայացրել է իր նոր Allure Baroque հավաքածուն[11][12]։ Մարիանան ընդլայնել է իր բիզնեսը 2010 թվականին և հիմնել նոր ապրանքանիշ՝ Lux Uniforms[13], որը մասնագիտացած է բիզնես համազգեստների դիզայնի ոլորտում, ինչպես նաև շքեղ արտահագուսի նոր ապրանքանիշ՝ Andaj[14]։ Այն հիմնականում նախատեսված է բրիտանական շուկայի համար և մեկնարկել ու հանրությանն է ներկայացվել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի The Westbury[15] հյուրանոցում 2016 թվականի սեպտեմբերին։ Բազմաթիվ հայտնի անձինք և հեռուստաաստղեր հաճախ հագնում են նրա ստեղծած հագուստը, որոնց թվում են տարածաշրջանի ամենահայնտի երգիչներ, ինչպիսիք են Սվետլանա Ցեցա Ռաժնատովիչը, Միլենա Վասիչը, Սնեժանա Դակիչը, Սանյա Մարինկովիչը, Ելենա Յյովիչիչը, Վեսնա Դեդիչը, Կատարինա Ռադենկովիչը, Քսենյա Միատովիչը[16][17][18]։

Այլ աշխատանքներ խմբագրել

Մարիանա Մատթուսը 2006 թվականի դարձել է Սամսունգի ֆուտբոլային թիմի հեռուստաարշավի դեմքը[19]։

2010 թվականի ապրիլի 27-ին Մարիանան թողարկել է իր առաջին վեպը՝ Amouage[20][21]։

Անձնական կյանք խմբագրել

Մարիանա Մաթեուսը 1990 թվականին ամուսնացել է տարածաշրջանի ամենահաջողակ գործարարներից մեկի՝ Միոդրակ Կոստիչի հետ․ նրանք ունեն 3 երեխա։ Նրա երկրորդ ամուսինը գերմանացի ֆուտբոլի մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն է։ Մարիանա Մաթեուսը ապրում է Լոնդոնում, Բուդապեշտում և Բելգրանդում։ Նա գիտի 5 լեզու՝ սերբերեն, անգլերեն, իտալերեն, հունգարերեն և գերմաներեն[22][23]։ Մարիանան հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ և հաճախ է կատարում նվիրատվություններ[24][25][26]։ Նա պարբերաբար դիմում է տեղի հայտնի մարդկանց՝ խնդրելով նվիրատվություններ կատարել՝ օգնելու համար կարիքավոր կանանց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Obuća Metro
  2. Matthäus, Marijana. «My Style». www.marijanamatthaeus.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Marijana Class». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Revija Marijane Mateus». Story. 2009 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  5. B., E. (2010 թ․ մայիսի 27). «Marijana Mateus kreira kupaće kostime». Blic (Serbian). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. B, R., A, M. (2010 թ․ հունիսի 2). «Ivana najlepša». Blic (Serbian). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Vatreno plave haljine Marijane Mateus». Mondo. 2011 թ․ մարտի 17. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  8. «Lotar Mateus na Marijaninoj reviji». Blic. 2011 թ․ մարտի 18. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Crno-beli svet Marijane Mateus». Story (Serbian). 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «SPEKTAKL U NOVOM SADU: MARIJANA MATEUS U CARSTVU CVEĆA». S Media. 2012 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  11. «GLAMUROZNO: Marijana Mateus prestavila novu kolekciju!». Telegraf. 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  12. «Marijana Mateus predstavila novu kolekciju». Svet Plus. 2012 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Lux Uniforms». Արխիվացված է օրիգինալից 2019-04-06-ին. Վերցված է 2018-04-12-ին.
  14. Andaj
  15. «The Westbury». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  16. «Ceca u Prilepu prevazišla samu sebe». Tračara.com (Serbian). 2010 թ․ հուլիսի 20. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Ceca Ražnatović proslavila rođendan». Hello! (Serbian). 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Famous in Marijana Class». Marijana Class. www.marijanamatthaeus.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  19. Article in Blic News
  20. «Marijana Mateus promovisala knjigu». Blic. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  21. «Amoaž - iskrena knjiga Marijane Mateus». Mondo. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  22. Stanković, Simonida (2006). «Marijana Mateus: Žena koja živi kako želi». Puls (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Karanović, Zorica (2008 թ․ ապրիլի 10). «Dva uspešna muža i kolekcija». Politika (Serbian). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Marijana Mateus priprema humanitarni bal». Svet (Serbian). 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Svetosavski bal». Story (Serbian). 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Bal vraćen među oficire». Politika (Serbian). 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել