Մարդատյացը (նկար)

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

«Մարդատյացը» (հոլ.՝ De ekster op de galg), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Նկարվել է 1568 թվականին, տեմպերայով կտավի վրա։ Պահվում է Նեապոլի Կապոդիմոնտե ազգային պատկերասրահում։

Մարդատյացը
De ekster op de galg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1568[1]
բարձրություն86 սանտիմետր[1]
լայնություն85 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր[1]
նյութտեմպերա և կտավ
գտնվում էԿապոդիմոնտե թանգարան
հավաքածուԿապոդիմոնտե թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 The Misanthrope by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարչի վերջին կտավներից մեկն է, նկարել է մահվանից մեկ տարի առաջ։ Սրանում, ինչպես և նրա շատ այլ ստեղծագործություններում, Բրեյգելը խորհում է մարդկային արատների և մարդկային կյանքի անցողիկ լինելու մասին։ Կտավում պատկերված է երիտասարդ չար թզուկ, որը գողանում է մռայլ ծերունու դրամապանակը։ Թզուկի վերևի հատվածում խաչ կա, որը արատավոր աշխարհի խորհրդանշական պատկերն է։ Դեմքին կնգուղ քաշած վանական-ճգնավորը զբաղեցնում է գերիշխող դիրք։ Ձեռքի դաստակները դարձված են աղոթքի ժեստի ձևով՝ դիտմամբ ընգծելու համար այս անձի բարեպաշտ լինելը։ Սակայն պարզվում է, որ աստվածայնությունը կեղծավոր է․ քահանայական հագուստի ներքևում երևում է սրտի տեսք ունեցող և ամուր փաթաթված կարմիր դրամապանակը։ Հնարավոր է, որ այստեղ Բրեյգելը հենվում է այն խրատական ասացվածքի վրա, թե «Որտեղ դրամապանակը, այնտեղ էլ սիրտը»։

Աշխարհի նենգությունը խորհրդանշում է ոչ միայն թզուկ-գողը, այլ նաև երեք սխտոր-թակարդները[2], որոնք դրված են մարդատյացի քայլուղուն։ Վանականի երկերեսանի կերպարը ակնարկում է, որ նկարը պարունակում է ծաղր հոգևորականների հասցեին։ Մռայլ վանականը հակադրվում է հովիվի հետ, որը իր հոտն է պաշտպանում ետին պլանում։ Հին կտակարանից եկած ավանդույթի համաձայն հովիվի կերպարանքով այլաբանորեն պատկերվում է Քրիստոսը։

Արտահայտություն խմբագրել

 
Կտավը շրջանակի մեջ, Կապոդիմոնտե ազգային պատկերասրահ։

Նկարի ստորին հատվածում գրված նիդերլանդերեն արտահայտությունը թարգմանվում է որպես[3]՝ «Քանի որ աշխարհն այսքան նենգ է, ես քայլում եմ սգի զգեստով»։ Տառերը գրվել են կողմնակի ձեռքով, և հնարավոր է, ավելի ուշ, սակայն համարվում է, որ այս արձանագրության իմաստը համընկնում է նրա հետ, ինչ ցանկացել է ցույց տալ նկարիչը։

Om dat de werelt is soe ongetru / Daer om gha ic in den ru․
(«Քանի որ աշխարհն այսքան նենգ է, ես քայլում եմ սգի զգեստով»)։

Շրջանաձևություն խմբագրել

Նկարի կլոր ձևը խորհրդանշական չէ Բրեյգելին։ Եթե դատենք ըստ մեզ հասած աշխատանքների՝ նա այն օգտագործել է ընդամենը երկու անգամ՝ 1558 թվականին «Ֆլամանդական ասացվածքներ» նկարի նախապատրաստական աշխատանքների և 10 տարի անց այս աշխատանքի ժամանակ։ Այստեղ նա վերադառնում է նաև մոռացված տեխնիկային՝ յուղաներկ փայտի վրա և տեմպերա կտավի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/59476
  2. Cf. Pietro Allegretti, Brueghel, Skira (2003), ISBN 0-00-001088-X (իտալերեն)
  3. Richardson, 2011, էջ 152

Գրականություն խմբագրել

  • Orenstein, Nadine M., ed. (2001). Pieter Bruegel the Elder: Drawings and Prints. The Metropolitan Museum of Art. ISBN 9780870999901. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (see index)
  • Львов С. Л. Питер Брейгель Старший — Издательство: ТЕРРА, 1998.
  • Гершензон-Чегодаева Н. М. Брейгель.— М., 1983.
  • Orenstein, Nadine M., ed. (2001). Pieter Bruegel the Elder: Drawings and Prints. The Metropolitan Museum of Art. ISBN 9780870999901. {{cite book}}: |first= has generic name (օգնություն); External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Pietro Allegretti, Brueghel, Skira, Milano 2003. ISBN 00-0001-088-X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդատյացը (նկար)» հոդվածին։