Մարգարիտա Դարբինյան
Մարգարիտա Հովնանի Դարբինյան-Մելիքյան (մարտի 18, 1920[1], Բաթում, Ռուսական կայսրություն - մարտի 9, 2021, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, թարգմանիչ։ Պատմական գիտությունների թեկնածու (1955): Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Մարգարիտա Դարբինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1920[1] |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 9, 2021 (100 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան և թարգմանչուհի |
Աշխատավայր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Մատենադարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Մարգարիտա Դարբինյանը ծնվել է 1920 թվականի մարտի 18-ին Վրացական ԽՍՀ Բաթում քաղաքում։ Հայրը եղել է հայ կաթոլիկ, մայը՝ լեհ կաթոլիկ։ Ծնողները տիրապետել են ռուսերենին, հայրը լեհերենին չի տիրապետել, մայրը՝ հայերենին։ Տանը խոսել են ռուսերեն։ Հայերեն սովորել է գրաբարի միջոցով։ 1941 թվականին Մարգարիտա Դարբինյանն ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է նշանակվել Չիբուխլուում (այժմ՝ Ծովագյուղ) 1951-1957 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, 1958-1959 թվականներին եղել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959 թվականից՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող[2]։
Ուսումնասիրել և գրաբարից ռուսերեն է թարգմանել հայ պատմագրության սկզբնաղբյուրները և կազմել ծանոթագրությունները։ Կազմել է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկի քննական բնագիրը, գրել առաջաբանը և ծանոթագրությունները[2][3]։
Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի՝ «Նարեկի» ռուսերեն գեղարվեստական թարգմանությունները, որ կատարել են Ն. Գրեբնյովը (1969) և հետո՝ Վ. Միկուշևիչը (1985), հիմնված են Մարգարիտա Դարբինյանի և նրա գործընկերուհի Լենա Խանլարյանի՝ գրաբարից արված տողացի թարգմանության վրա։ 1988 թվականին «Արևելքի մատենագրության հուշարձաններ» շարքի շրջանակում լույս է ընծայվել «Մատյան ողբերգության» ռուսերեն թարգմանության գիտական ու ամբողջական տարբերակը՝ գործընկերուհիներ Մ. Դարբինյան-Մելիքյանի և Լ. Խանլարյանի թարգմանությամբ[4]։
Թարգմանություններ է արել նաև պարսկերենից, գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, արաբերենից։
Պարգևներ խմբագրել
- Հայրենական պատերազմի շքանշան
Թարգմանություններ խմբագրել
- Զաքարիա Քանաքեռցի, Պատմագրություն, 1969։
- Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, 1965։
- «Անանուն Զրուցագրի պատմությունը», 1971։
- Հովհաննես Դրասխանակերտցի, «Պատմություն Հայոց», 1986։
- Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», 1988։
- Թովմա Արծրունի, «Արծրունյաց տան պատմություն», 2001։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1877
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Чтобы потомки знали и помнили...»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին։ Վերցված է 2019-04-29
- ↑ «Մատենադարանի 99-ամյա գիտաշխատողն առաջին անգամ ռուսերեն է թարգմանել Նարեկացու տաղերը»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-29