Զաքարիա Քանաքեռցի (հայտնի է նաև որպես Զաքարիա Սարկավագ, 1627, Քանաքեռ - 1699, Հովհաննավանք), հայ պատմիչ և մատենագիր[1]։ 13 տարեկանում անդամագրվել է Հովհաննավանքի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը։ Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վարդապետ Կարբեցուն։ Իր ուսուցիչն է համարել նաև Առաքել Դավրիժեցուն, որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը։

Զաքարիա Քանաքեռցի
Ծնվել է1627
ԾննդավայրՔանաքեռ
Մահացել է1699
Մահվան վայրՀովհաննավանք
Մասնագիտությունպատմաբան և մատենագիր
Զաքարիա Քանաքեռցու «Պատմության» հրատարակության տիտղոսաթերթ

Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը։ Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ։ Կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու գործակիցն էր, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել Ղազվին (1675), Զմյուռնիա (1682), Կ.Պոլիս (1684) և այլն։

Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վրդ. Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը։ 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել μազմաթիվ ձեռագրեր։ Ձեռագրագիտական և հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687-ին նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Մատենադարանում)։ Նա նաև վերծանել է Հովհանավանքի բոլոր կարևոր վիմագիր արձանագրությունները։

1699-ին Զաքարիա Քանաքեռցին ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար (գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876) և ռուսերեն (1969))։

Աշխատություններ և թարգմանություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  1. Դավիթ Գասպարյան, Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2009, էջ 479
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 674