Մարալ Յուսիֆ ղիզի Ռահմանզադե (ադրբ.՝ Maral Yusif qızı Rəhmanzadə, հուլիսի 23, 1916(1916-07-23)[1], Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 16, 2008(2008-03-16), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի նկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, ադրբեջանցի խորհրդային նկարիչ, Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1965), Ադրբեջանի ժողովրդական նկարիչ (1964)[2];

Մարալ Ռահմանզադե
(ադրբ.՝ Maral Rəhmanzadə)
Ծնվել էհուլիսի 23, 1916(1916-07-23)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 16, 2008(2008-03-16) (91 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԱզգությունԱդրբեջանցի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունՄոսկվայի Նկարչության Ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԺանրԳրաֆիկական նկարչություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Mirza Fatali Akhundov State Prize of the Azerbaijan SSR
 Maral Rahmanzade Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարալ Ռահմանզադեն ծնվել է 1916 թվականի հուլիսի 23-ին Բաքվում[3]։ 1930-1933 թվականներին սովորել է Ադրբեջանի Նկարչության պետական տեխնիկումում։ Իսկ 1934-1940 թվականներին սովորել է Մոսկվայի Նկարչության Ինստիտուտում։ Մարալ Ռահմանզադեն, որը ավարտել է ինստիտուտը 1940 թվականին, սկսել է աշխատել Մոսկվայում ՝«Художественная литература» հրատարակչությունում[4]։

Նկարչի հայրը 1941 թվականին հալածանքի է ենթարկվել, որը իրականացված է Ստալինի ռեժիմի կողմից։ Մ. Ռահմանզադեն ստիպված էր Մոսկվայից վերադառնալ Բաքու։ Ապա սկսեց գործել Բաքվում։

Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են միջազգային արվեստի ցուցահանդեսներում (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Ավստրալիա, Բելգիա, Սիրիա, Լիբանան)։ Աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ադրբեջանի Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարանում, Ադրբեջանի պետական Ցուցահանդեսային պատկերասրահում և այլ թանգարաններում։

Նա մահացել է 2008 թվականի մարտի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարալ Ռահմանզադե» հոդվածին։