Քաղցրարմատ
Քաղցրարմատ
Քաղցրարմատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Մատուտակ (Glycyrrhiza)
Տեսակ Քաղցրարմատ (G. glabra)
Միջազգային անվանում
Glycyrrhiza glabra
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Քաղցրարմատ (լատին․՝ Glycyrrhiza glabra), բակլազգիների ընտանիքի մատուտակ ցեղի բազմամյա երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած արմատահամակարգ։ Արմատներն ունեն հողի մակերեսից 15-60 սմ խորություն, առաջանում են հորիզոնական ստորգետնային ցողուններ։ Վերգետնյա օրգաններ առաջանում են հողի մակերեսին ավելի մոտ գտնվող ստորգետնյա ցողուններից։ Յուրաքանչյուր անգամ արմատը կամ նրա հատվածը կտրելուց 14-20 օր հետո առաջանում են նոր ցողուններ (հասնում են 100-150 սմ բարձրության)։ Հայաստանի Արարատյան հարթավայրերում և նախալեռնային գոտու ջրովի և թաց հողատեսքերում խանգարում է բոլոր դաշտային կուլտուրաների ցանքերը, պարտեզները։

Նկարագրություն խմբագրել

Հաստ և կարճ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է, որն ունի երկար իլիկաձև արմատ և հորիզոնական արմատների համակարգ։ Ճյուղավոր, մինչև 1,5 մ բարձրությամբ ցողունները պատված են նուրբ թավով։ Հերթադիր երկար, կենտ-փետրաձև տերևները կազմված են ստորին մասը մանր գեղձիկներով պատված փոքր երկարավուն կամ ձվաձև տերևիկներից։ Փուխր անոթային ողկույզներում հավաքված են բաց մանուշակագույն կամ սպիտակավուն ծաղիկները։ 2-6 սերմերով պտուղները ամուր երկարավուն գորշագույն ունդեր են։ Բույսը բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է խոտառատ խոնավ վայրերում, գետափերին, այգիներում և ցանքսերում։ Հանդիպում է Շիրակի, Արարատի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու և գեղազարդաային բույս է։ Որոշ երկրներում աճեցվում է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կոճղարմատները և ստորգետնյա ընձյուղները։ Օգտագործում են նաև սննդի մեջ՝ պատրաստելով գինի, կվաս, գարեջուր, հրուշակեղենի որոշ տեսակներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղցրարմատ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղցրարմատ» հոդվածին։