Դրամի գրանշան խմբագրել

Արամ ջան, մի հատ կնայես քո համակարգչով․

  • Հայկական դրամի գրանշանն է « » նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign)։

Փակագծում «•»-ից առաջ դրամի նշանը երևո՞ւմ է։ — Vahe քնն. 20:07, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Չէ, Վահե ջան, դարձյալ քառակուսի է ցույց տալիս:--Արամ քննարկում 20:09, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ամեն դեպքում հոդվածներում գոնե որպես կրկնօրինակ յունիկոդ նշանները արժե թողնել։ Աստիճանաբար համակարգիչների ֆոնտերը լրիվ թարմ վիճակի են գալու, իրական սիմվոլները կնշմարվեն։ ՃՃՃ — Vahe քնն. 20:12, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Չհասկացա՝ ինչ ես ասում, Վահե ջան  , բայց եթե այդպես ճիշտ ես համարում, արա:--Արամ քննարկում 20:16, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Վահե ջան, Unicode 4.0-ով սկսեց գրանշանը երևալ:--Արամ 09:32, 26 Հունվարի 2016 (UTC)

Հարց1 խմբագրել

Արա'մ ջան, եթե հնարավոր է, ավելի պարզ ասա, թե դա ինչ նախագիծ է, և ես ինչ պետք է անեմ։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 18:51, 5 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ընդամենը խմբագրել

Բարի կեսօր, Արամ ջան: Մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ ես քո բոտով բոլոր այն հոդվածները, որտեղ կա ընդհամենը, փոխես ընդամենը: Այդ ամենատարածված սխալներից մեկն է: --Գարիկ (Խաչատրյան) 11:13, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Գարիկ ջան, այդ սխալն ընդգրկված է իմ կարգավորումներում. որ հոդվածում լինում է, ուղղում եմ: Ապրես ուշադիր լինելու համար:--Արամ քննարկում 17:04, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մեկ էլ ռեպերը, իրականում պետք է լինի ռեփեր: --Գարիկ (Խաչատրյան) 17:04, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Այ դա չկա, կընդգրկեմ:--Արամ քննարկում 17:05, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալուուություն անչաափ: --Գարիկ (Խաչատրյան) 17:07, 6 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Անվանափոխություն կաղապարներում խմբագրել

Արամ ջան կաղապարները անվանափոխելուց անվանափոխման կաղապարը դնելուց օգտագործիր <noinclude></noinclude> գործիքը, որպեսզի այն չարտացոլվի կաղապարը օգտագործվող հոդվածներում:--Սամվել (քննարկում) 10:22, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Սամվել ջան, բայց ո՞ր կաղապարի մասին է խոսքը:--Արամ քննարկում 10:27, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, հասկացա. եղավ, Սամվել ջան: Շնորհակալություն:--Արամ քննարկում 10:29, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Շնորհակալ եմ ամեն անգամ ինձ հիշեցնելու համար, որ ջնջման առաջարկելուց կաղապար դնեմ հոդվածում: Ամեն անգամ մոռանում եմ, բայց սրանից հետո հաստատ կդնեմ Արամ ջան: Շնորհակալ եմ ամեն անգամ հիշեցնելու համար:--Շեյդի 👤Fox 07:30, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, դրա համար սկզբում դիր կաղապարը, իսկ կաղապարի առաջարկած հղումով էլ էջում քննարկում բացիր: Այդպես հաստատ չես մոռանա:--Արամ քննարկում 07:32, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ Արամ ջան, սրանից հետո անպայման կհետևեմ խորհրդիտ: ^_^--Շեյդի 👤Fox 07:34, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 դեկտեմբեր խմբագրել

  Ամփոփիչ
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ ամփոփումները եզրափակելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:28, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, շնորհակալ եմ:--Արամ քննարկում 10:33, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Քեզ էլ շնորհակալություն, Արամ ջան: Աշխատանքդ շատ զգալի է: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:35, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Sigma'am/Պահոց, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։


Գիտե՞ք որ-ի քննարկման էջի կաղապար խմբագրել

Արամ ջան ողջույն, այսպիսի Գիտե՞ք որ կաղապար սարքեցի, այսպես օգտագործելու համար։ Ի՞նչ ես կարծում արժի՞ օգտագործել։ Տարբեր վիքիներ օգտագործում են։ --BekoՔննարկում 15:04, 1 Հունվարի 2016 (UTC)

Բեքո ջան, լավ միտք է:--Արամ քննարկում 21:57, 1 Հունվարի 2016 (UTC)

օրվա հոդված և ընտրյալ հոդված խմբագրել

ողջույն արամ ջան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ, մի բան ասեմ օրվա հոդվածի հտ կապված, ըստ կանոնի՝ Օրվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և Ընտրյալ, Լավ և Տարվա հոդված չեն հանդիսանում, Ռուալ Ամունդսենը այսօրվա հոդվածն է, մտածում եմ գուցե անցած տարվա նման ուզում ես լավ ու ընտրյալ հոդվածները ցուցադրվեն գլխավոր էջում թե պատահական է?: --ERJANIK (քննարկում) 07:56, 3 Հունվարի 2016 (UTC)

Երջանիկ ջան, պատահականություն չէ: Խորհրդարանում գրել եմ, որ կլինեն անցյալ տարվա ընտրյալ և լավ հոդվածները, բացի ամսի 1, 5, 6, 13-ից, իսկ Տարվա հոդվածի ընտրությունից հետո 4 օր էլ կցուցադրվեն դրանք, իսկ ամսի 22-ից արդեն սովորական հունով: Շնորհակալ եմ, որ ուշադիր ես:--Արամ քննարկում 19:20, 3 Հունվարի 2016 (UTC)
պարզ է, կներես չեմ նայել, չեմ հասցնում նայել, ապրես, լավ միտք է, այդպես նաև այսպս ասած օր ենք շահում օրվա հոդվածի համար: --ERJANIK (քննարկում) 07:49, 4 Հունվարի 2016 (UTC)

Պատկերներ... խմբագրել

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ինչո՞ւ են հոդվածում պետք չաշխատող նկարների անվանումները. դրանք ոչ ազատ պատկերներ են, իսկ քանի որ Հայերեն Վիքիպեդիայում մեկ հոդվածում թույլատրվում է 1 ոչ ազատ պատկեր, ապա միևնույնն է, այս բացերը լրացնել հնարավոր չի լինելու: Գուցե նյութի մատուցման ա՞յլ տարբերակ կա: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ քննարկում 22:47, 3 Հունվարի 2016 (UTC)

Դէմ չեմ: Բայց, առայժմ չեմ կարողանում այդ խնդիրը լուծել: Եթէ ի վիճակի լինէք օգնել, շատ շնորհակալ կլինեմ: Գուցէ կարելի է սկաներով այդ պատկերները մտցնել համացանց և դարձնել թույլատրուած վիքիպատկեր՝ հայերէն սեկտորում... Սպասում եմ Ձեր խորհրդին կամ գործնական օգնութեանը... Կանխաւ շնորհակալութեամբ...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:43, 4 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ցավոք, ՀՎ օրենքներն են այդպիսին, որ 1 հոդվածում թույլատրվում է 1 ոչ ազատ պատկեր, իսկ սկանավորելը հեղինակային իրավունքից չի ազատում պատկերը: Այդ իսկ պատճառով գուցե առանց պատկերների ներկայացնենք: Մինչ մեկ այլ տարբերակ լինի:--Արամ քննարկում 13:22, 4 Հունվարի 2016 (UTC)
Բարի: Թող այդպէս լինի: Հարցի լուծումը տեխնիկական տեսակէտից վստահում եմ Ձեզ:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 14:43, 4 Հունվարի 2016 (UTC)
Շատ լավ, շնորհակալություն:--Արամ քննարկում 14:48, 4 Հունվարի 2016 (UTC)
Ես կարողացայ գտնել Թուրքիայի ցամաքային զօրքերի տարբերանշանները: Արդէն մտցնում եմ համապատասխան յօդուածի մէջ: Կարող էք նեղութիւն չկրել փնտրելու համար:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:43, 4 Հունվարի 2016 (UTC)

Հոդվածը համապատասխանեցված է իմ ստացած չափանիշներին: Կխնդրեի ևս մեկ անգամ դիտարկել այս կամ հաջորդ օրվա հոդվածների ցուցակում:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 10:51, 10 Հունվարի 2016 (UTC)

Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածների առաջադրումը կատարվում է «Թեկնածուներ» էջում: Ցավում եմ՝ այս և առաջիկա օրերին լինելու են Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ, լավ և տարվա հոդվածի կարգավիճակ ունեցող հոդվածները: Առաջադրեք վերոնշյալ վայրում, եթե դեմ ձայներ չլինեն, կդիտարկվի թեկնածությունը:--Արամ քննարկում 12:48, 10 Հունվարի 2016 (UTC)
Մասնակից:Արամ Սողոմոնյան: Բարի:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:14, 10 Հունվարի 2016 (UTC)

Վերանվանում խմբագրել

Արամ, դուք ուզում եք իմ հոդվածը խմբագրել Վիվիեր: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Eurolizard (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Eurolizard, ինչի՞ մասին է խոսքը:--Արամ քննարկում 11:57, 13 Հունվարի 2016 (UTC)
Արամ ջան, դա նաև իմ մահացած պապիկի անունն է: Ուզում եմ իմ հոդվածը խմբագրեք--Eurolizard (քննարկում) 11:59, 13 Հունվարի 2016 (UTC)
Վիվիեր հոդվածի մասի՞ն է խոսքը, թե՞ նոր պետք է ստեղծվի:--Արամ քննարկում 12:01, 13 Հունվարի 2016 (UTC)
Այո, կցանկանամ որ դուք խմբագրեք և ստուգեք--Eurolizard (քննարկում) 12:03, 13 Հունվարի 2016 (UTC)
Բայց Վիվիեր հոդվածը բնակավայրի մասին է:--Արամ քննարկում 12:04, 13 Հունվարի 2016 (UTC)
Այո, ես ապրում եմ այդ կոմունային մէջ--Eurolizard (քննարկում) 12:06, 13 Հունվարի 2016 (UTC)
Գրեք հոդվածը, իսկ հետո կնայվի: Գրելու եք արևելահայերե՞ն, թե՞ արևմտահայերեն:--Արամ քննարկում 12:09, 13 Հունվարի 2016 (UTC)
Ես ֆրանսահայ եմ--Eurolizard (քննարկում) 12:09, 13 Հունվարի 2016 (UTC)
Շատ ուրախ եմ, եթե արևելահայերեն պիտի գրեք, ապա պիտի գրեք ժամանակակից ուղղագրությամբ: Կարող եք թարգմանել նաև այլ Վիքիպեդիաներից: Հաճելի վիքիխմբագրումներ: --Արամ քննարկում 12:11, 13 Հունվարի 2016 (UTC)
Ես կըրնամ թարգմանիլ ֆրանսէրենից և անգլերենից, սակայն արևելահայերէն ուղղագրությանը քիչմ չեմ տիրապետիլ: Կօգնեք ինձ--Eurolizard (քննարկում) 12:13, 13 Հունվարի 2016 (UTC)
Այդ դեպքում կարող եք հանգիտ գրել արևմտահայերեն, ոչ մի խնդիր չկա:--Արամ քննարկում 12:14, 13 Հունվարի 2016 (UTC)
Իսկ դուք կարող եք ստուգել--Eurolizard (քննարկում) 12:15, 13 Հունվարի 2016 (UTC)
Արևմտահայերեն բաժնի հոդվածները ստուգվում են արևմտահայ բաժնի ադմին տիկին Ազնիվ Ստեփանյանի կողմից: Հիմա ես Ձեր հոդվածում կավելացնեմ կաղապարը, իսկ Դուք շարադրեք արևմտահայերեն, ապա տիկին Ազնիվը կստուգի:--Արամ քննարկում 12:17, 13 Հունվարի 2016 (UTC)

Բարի երեկո խմբագրել

Բարի իրիկուն Արամ ջան։ Տարվա հոդվածի վերաբերյալ էջում երկու անգամ սխալվել եմ մասնակցային հաշիվները ստուգելիս։ Չնայած երևի դա ինձ չի էլ վերաբերվում, էնպես էլ չի, որ մոտս ստացվում ա ))) բայց ուզում էի հասկանալ, թե մասնակիցները Եղվարդից ինչի են էդքան շահագրգռված Դենիս Բերկամպին ձայն տալու մեջ ՃՃՃՃ․․․ ինչ-որ ա, էլ քիթս չեմ մտցնի մոդերատորության մեջ, թերացումներիս համար ներողություն։ — Vahe քնն. 17:34, 14 Հունվարի 2016 (UTC)

Վայ, Վահե ջան, ինչի մասին է խոսք, ինչ ներողություն: Բոլորիս հետ էլ կարող է պատահել: Ուղղակի նշում եմ այնտեղ, որպեսզի օբյեկտիվությունը պահպանվի: Դու կներես, եթե ինչ որ կերպ նեղացրել եմ: Հոդվածը գրել է Վենդետտան, որն ուղղակի Եղվարդի վիքիակումբից է: Մնացյալ ոչ մի խնդիր չկա, Վահե ջան: Շնորհակալություն, որ ուշադիր ես:--Արամ քննարկում 17:40, 14 Հունվարի 2016 (UTC)

Շքանշաններ, 2016 հունվար խմբագրել

  Ենթասպա
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Կարճ էջերի բարելավում նախագծը հետևելու և 200-ից ավել հոդված ամփոփելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:24, 19 Հունվարի 2016 (UTC)

Արման ջան, ինչպես միշտ շատ ուշադիր ես, շնորհակալ եմ:--Արամ 17:35, 19 Հունվարի 2016 (UTC)

Խնդրեմ, Արամ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:33, 19 Հունվարի 2016 (UTC)


  Ավագ Ենթասպա
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Կարճ էջերի բարելավում նախագծում 300-ից ավել հոդված ամփոփելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:13, 27 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան:--Արամ 07:14, 27 Հունվարի 2016 (UTC)
Քեզ էլ շնորհակալություն քո ներդրումների համար, Արամ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 07:16, 27 Հունվարի 2016 (UTC)

Վանո Սիրադեղյան խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, Դուք կատարել էիք հետևյալ խմբագրումը Վանո Սիրադեղյան հոդվածում: Ինչո՞վ է պայմանավորված «Չեզոքություն» կաղապարի տեղադրումը, այսինքն՝ հոդվածի ո՞ր հատվածն է ոչ չեզոք:--Գարդմանահայ (քննարկում) 11:49, 24 Հունվարի 2016 (UTC)

Բարև Արամ ջան: Կարող է բոտը բոլոր հոդվածներում ծանոթագրությունը (<ref>և այլն</ref>) վերջակետից առաջ բերի՝ ավտոմատ: --Գարիկ (Խաչատրյան) 12:32, 25 Հունվարի 2016 (UTC)

  Մեկնաբանություն՝ Համայնքի կողմից միանշանակ որոշում չկա այս հարցի վերաբերյալ, Գարիկ․․․ --Լիլիթ (քննարկում) 12:47, 25 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն, Լիլիթ ջան: Գարիկ ջան, նման քննարկում եղել է ու Մհերն էլ ասել է, որ սխալվելու հավանականությունը մեծ է, ուստի ռիսկի դիմել պետք չէ:--Արամ 15:39, 25 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն Արամ, Լիլիթ ջաներ...: --Գարիկ (Խաչատրյան) 15:51, 25 Հունվարի 2016 (UTC)

Կարճ էջերի բարելավում խմբագրել

Արամ ջան, քեզ ինչ մաղարիչ անեմ, որ Կարճ էջերի բարելավման էջի ֆոնի գույնը փոխենք, դարձնենք սպիտակ։ Ծանր է նայվում։ --BekoՔննարկում 09:02, 29 Հունվարի 2016 (UTC)

Մհեր ջան, մաղարիչն օրացույցն էր, ունեմ, ոնց ուզում ես, արա:--Արամ 09:05, 29 Հունվարի 2016 (UTC)

Փետրվարի 5 խմբագրել

Բարև, Արամ ջան: Օրվա հոդվածի կաղապարը ես ստեղծեցի, քանի որ գլխավոր էջը դատարկ էր: Ընտրել եմ փետրվարի 6-ի համար քո ընտրած հոդվածը: Հուսով եմ, որ խնդիրներ չեն լինի և դու փետրվարի 6-ի համար նոր հոդված կընտրես--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:31, 4 Փետրվարի 2016 (UTC)

Աշոտ ջան, շնորհակալ եմ, հիմա կարգի կբերեմ:--Արամ 22:43, 4 Փետրվարի 2016 (UTC)

Բարի օր, Արամ: Այսօր միայն տեսա, որ քո միջամտության ներքո իմ այս հոդվածը զրկեցին ընտրյալի կարգավիճակից: Միանգամից ասեմ, որ ինձ իհարկե հիմա բացարձակապես միևնույն է, բայց ամեն դեպքում սիրուն բան չեր: Զրկել կարգավիճակից, երբ ես ակտիվ չեմ: Եվ ընդհանրապես նույնիսկ հոդվածի հեղինակին չզգուշացնել, չգրել: Ընդհանրապես, մյուս ցիվիլ վիքիներում այդպես են անում, կարող եք ծանոթանալ, հարգելիս: Երևի վաղուց պահած ցանկությունը իրականացրիք, չէ՞, զրկեցիք կարգավիճակից այս աչք ծակող հոդվածը, որը ժամանակին լավ աղմուկ էր բարձրձացրել: Շնորհավոր: Տեսնենք, ինչի կհասնեք ձեր օրվա հոդվածներով: — Hovhannes 08:39, 6 Փետրվարի 2016 (UTC)

Արամ ջան, ողջույն։ Այս հոդվածի վրա իմաստ ունի՞ աշխատել, թե՞ ջնջեմ։ Լրիվ մեքենայական թարգմանություն է։ Պիտակեցի, բայց սպասում եմ, գուցե շտկող լինի։ --23artashes (քննարկում) 22:35, 27 Փետրվարի 2016 (UTC)

Արտաշե՛ս ջան, ողջույն, ես էլ տեղափոխեցի, բայց հասկացա, որ իզուր: Ջնջիր, հիմա տրամադրություն չունեմ դեռ ինչ-որ բան անելու: Շնորհակալ եմ:--Արամ 22:38, 27 Փետրվարի 2016 (UTC)
Շատ լավ, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 22:41, 27 Փետրվարի 2016 (UTC)
Ես այսօր կստեղծեմ :) --Գարիկ (Խաչատրյան) 05:52, 28 Փետրվարի 2016 (UTC)

Շքանշաններ, 2016 մարտ խմբագրել

  Կրտսեր Լեյտենանտ
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Կարճ էջերի բարելավում նախագծում 400-ից ավել հոդված ամփոփելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:08, 2 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Արման ջան: Մեծագույն սիրով է արվում ամեն ինչ:--Արամ 09:12, 2 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Արամ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:17, 2 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ադմին խմբագրել

Արամ ջան, շնորհավորում եմ ադմինությանդ կապակցությանբ, կներես որ այսքա՜ն ուշ եմ գրում, նոր տեսա, որ հոդված ես ջնջել :) Շնորհավոր--Գարիկ (Խաչատրյան) 11:05, 3 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, Գարիկ ջան:--Արամ 11:48, 3 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ես ել եմ միանում շնորհավորանքներին Արամ ջան: Միշտ մեր հետ, միշտ միասին:--Shady ~ 19:37, 3 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Հայկ ջան:--Արամ 19:42, 3 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Բոտով բազմասյունակ պիտակների հեռացում խմբագրել

Ողջույն հարգելի Արամ և ընդունիր շնորհավորնաքներս (կամ էլ ցավակցություններս) ադմին ընտրվելու կապակցությամբ։ :)
Նկատել եմ որ բոտդ վերջերս ուղղել էր <div> պիտակները որոնք որոշ հոդվածներում մի քանի սյունակով են ներկայացնում ցանկերը։ Քանի իրանք սխալ էին, և չէին աշխատում չէի նկատել որ այդքան շատ նման կառուցվածք ունենք էջերում։ Խնդիրը նրանում է, որ նման կառուցվածքը նորմալ դիտվում է միայն մեծ էկրանների վրա։ Փոքր էկրանների վրա, բջջային տարբերակում հեռախոսների և պլանշետի, հատուկ ընթերցման ծրագրերոմ և ՎիզուալԽմբագիչում դրանք խնդիրներ են առաջացնում, կամ ավելի հարմարավետ դարձնելու փոխարեն, ավելի անհարմար են դարձնում դիտումը։
Իմ բոտը մոտակա 3 օրը այլ գործերով է զբաղված լինելու, քո մոտ էլ ենթարդում եմ արդեն պատրաստ լուծումներ կան այս հարցի, կարո՞ղ ես հեռացնել դրանք էջերից։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:26, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ալեքսեյ ջան, շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Իհարկե, բոտս նորից կաշխատացնեմ ու կուղղեմ: Ոչ մի խնդիր: Ընդունիր հարգանքներիս հավաստիքը:--Արամ 00:28, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ ջան, բայց երկար ցանկերը գեշ չե՞ն նայվի: Գոնե փոփոխությունը մենակ հոդվածներում արվի, նախագծերի էջերը թող մնան --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:42, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Գեշը չէի ասի, բայց էկրանը, եթե չափսերով ու կետայնությամբ մեծ է, կիսադատարկ է լինելու, ու ոչ էֆեկտիվ է օգտագործվելու։ Բայց մեծ էկրանից մեզ միայն մի մասն է կարդում։ Ու ներկա ձևով, մյուս տեղերում շատ ավելի գեշ է նայվում, կամ վարի է գնում, մի քանի
օրինակ հավաքեցի այստեղ։ Բացի դրանից, HTML–ը կոդի անմիջապես հոդվածի մեջ վատ միտք է քանի որ ա) վանում է տեխնիկապես ոչ գրագետներին վիքիկոդ խմբագրելիս, բ) համ անկանխատեսելի էֆֆեկտ կարող է ունենալ ՎիզուալԽմբագրիչի վրա գ) երբեմն նաև բոտերին շփոթացնելով։ Եթե մեզ պետք է ինչ–որ ՀՏՄԼ հաճախ օգտագործել, ապա դա մի լավ փորձարկելուց հետո կաղապարի մեջ արժի քցել։ Բացի դրանից ՀՏՄԼ կոդը, որը մենք գրում ենք հոդվածների էջերում, պետք է նշի թե _ինչ_ է այս կամ այն կտորը (պարբերություն, ցանկ, վերնագիր…)։ Իսկ թե _ինչպես_ այն ցուցարդել, ճիշտ է նկարագրել CSS-ում։ Այնպես որ տեսականորեն այստեղ ամենագրագետ ու անթերի լուծումը մեր css–ը այնպես մշակելն է, որ եթե ցանկը շատ տարր ունի, մեզ էլ կարդում էն մեծ, համակարգչի էկրանից, ապա օգտագործել 3 սյունակ, միջին էկրանից 2 սյունակ, փոքր էկրանից մեկ սյունակ, ու դրանից հետո, առանց որևէ խմբագրման բոլոր էջերում դա այնպես կերևա։ Հիմա նայեցի, անգլերեն/ռուսերեն Վիքիպեդիաները դեռ նման բան չեն անում, գուցե հետո լինի կենտորնական, կամ խնդիր քիչ լինի մենք անենք։ Իսկ որոշ ծրարգեր իմ նշված օրինակում, ողջ պարունակություն են սյունակներոց ցուցադրում, նույն Վիքիպեդիայի պաշտոնական ծրագիրը Վինդոուզ 8 և 10–ի համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:26, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Մասնակցի էջի ու մասնակցի քննարկման էջի արտաքին խմբագրել

Արամ ջան, մեկ էլ տես Վիքիպեդիա:Մասնակցի էջ ամենավերջին պարբերությունը։ :) --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:32, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ալեքսեյ ջան, գլոբուսը նկատի ունե՞ս:--Արամ 00:33, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Այո :) --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:36, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
  Արված է, շնորհակալություն:--Արամ 00:37, 8 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

ՀՍՀ և հեղ. իրավունքներ խմբագրել

Արամ ջան, ողջույն։ Մի դիտարկում ունեմ` կապված քո այս խմբագրման հետ։ Նախկինում այս թեմայով քննարկում եղել է, գուցե տեղյակ չես։ ՀՍՀ-ի նյութերը, իրոք, ազատ են, և ազատ կարող ենք օգտագործվել։ Բայց նույնը չի վերաբերում http://www.encyclopedia.am կայքի նյութերին։ Այնտեղ ոչ թե ՀՍՀ-ի նյութերն են, այլ «Դպրոցական մեծ հանրագիտարանինը»։ Եթե մենք առանց փոփոխության տեղադրում ենք այդ կայքի նյութերը, ապա որոնողական համակարգը (կոնկրետ՝ «Գուգլը») իրենց կայքի նյութն ընկալում է որպես ՎՊ-ից պատճենված և հիմնական տիրույթում ցույց չի տալիս։ --23artashes (քննարկում) 08:07, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Հա, Արտաշես ջան, երեկ ես էլ տարակուսանքի մեջ էի այս խմբագրումով: Սկզբում դրեցի, հետո հանեցի ՀԻ խախտման կաղապար:--Արամ 14:30, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Արամ ջան, ուրեմն այդ կաղապարները պետք է վերականգնվեն։ Ժամանակին այդ կայքից պատճենված բավականաչափ հոդվածներ ենք ջնջել: --23artashes (քննարկում) 14:44, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
  Արված է, Արտաշես ջան, 2 հոդվածում էլ հետ շրջեցի խմբագրումներս:--Արամ 14:46, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Արտաշես ջան, մի խնդրանք էլ, որ ԿԷԲ-ում ստորագրես այնպես, որ ամսաթիվը դրվի, ամփոփման համար: Նախապես շնորհակալություն:--Արամ 14:51, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Բարի, Արամ ջան: Տեղ խնայելու համար էի այդպես ստորագրում։ --23artashes (քննարկում) 15:02, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ուղղեցի, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 15:06, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Արտաշես ջան:--Արամ 15:06, 9 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Կատեգորիա խմբագրել

Բարև Արամ ջան, ոնցես։ Շնորհակալություն, որ շարունակում ես զարգացնել ու բարելավել մեր Վիքին։ Խնդրում եմ էջեր ստեղծելուց տեղադրել համապատասխան կատեգորիա(ներ) ու հաստատել միջլեզվային կապը։ Օրինակ այստեղ, այստեղ և այստեղ։ Նորից շնորհակալություն բոտային օգնության հակար։ Վիքիողջույնով, - Kareyac (քննարկում) 03:57, 11 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

  Արված է--Արամ 08:29, 11 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2016 մարտ խմբագրել

  Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Արամ ջան, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու, քո եռանդուն և անձնվեր աշխատանքի համար: Հարգանքներով՝ --Գարիկ (Խաչատրյան) 15:20, 12 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Գարիկ ջան:--Արամ 15:21, 12 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Գերվաստակաշատ Վիքիպեդիացի խմբագրել

  Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
Արամ ջան, մեծագույն շնորհակալություն քեզ` Վիքիպեդիայում ներկա լինելու համար, առաջին իսկ օրերից ադմինական գործիքները օգտագործելու և նախագծերն աչքաթող չանելու համար, այսպիսի մեծահոգի քայլեր անելու համար և ոչ միայն: Շնորհակալություն որ մեզ հետ ես արդեն երկու տարի--Հայկ (արաբագետ) 23:37, 19 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

։Հայկ ջան, շնորհակալ եմ։ Բոլորս միասին հանուն մեր վիքիի։--Արամ 07:13, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Բոտ խմբագրել

Բարև, Արամ ջան: Մի խնդրանք ունեմ: Բոտդ աշխատացնելու դեպքում խնդրում եմ ուղղել մի էսպիսի տարածված սխալ՝ միմիանց → միմյանց: Ահագին տեղ այդպես է գրված: Միայն պետք է ստուգել թե արևմտահայերեն ուղղագրությամբ ինչպես է գրվում--Նորայր (քննարկում) 06:42, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ո՛չ: Ճիշտը միմյանց-ն է: Տե՛ս այստեղ: --Garik📞📧 06:53, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
  Դեմ: Համամիտ եմ Գարիկի հետ, ճիշտը ՄԻՄՅԱՆՑ-ն է: --Նարեկ Սերոբյան (₰) 06:59, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ներողություն, պարզապես տեղերն էի սխալ գրել: Բնականաբար ճիշտ տարբերակը միմյանցն է--Նորայր (քննարկում) 07:03, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Եթե չեմ սխալվում, արևմտահայերեն պետք է լինի՝ իրարու։ Գուցե հարգելի Ազնիվին խնդրենք որոշակիություն մտցնել:--Արամ 07:20, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Այո՛ յարգելի Արամ, արեւմտահայերէնի մէջ՝ իրարու եւ կամ իրար է:--Azniv Stepanian (քննարկում) 08:54, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, հարգելի՛ Ազնիվ: Ամեն ինչ պարզ է:--Արամ 09:00, 20 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

"Նոր թեկնածու/ջնջման" կաղապարը խմբագրել

Ողջույն Արամ ջան, ոնցես։ Շնորհակալություն կաղապաի ստեղծման համար, շատ հետաքրքիր միտք է։ Սակայն իմ մոտ ինչ-որ բան սխալ գնաց և ստացվեց ահա։ Կամ կաղապարում ինչ-որ բան պետկ է փոխվի կամ ես սխալ եմ լրացրել, և գուցե ջնջման էջի վերևում կարելի է գրել օգտվելու ձևը։ Մի խնդրանք էլ ունեմ - քոմոնզում կա գաջեթ, մի քլիկով ավելացնում է որ թեկնածու + տեղադրում է "ջնջել" կաղապարը ներկաձացրաց էջում + ուղարկում է նամակ էջի հեղինակին AjaxQuickDelete։ Հնարավ՞որ է մեզ մոտ էլ տեղադրես։ - Kareyac (քննարկում) 09:37, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Kareyac ջան, հիմա շաբլոնը կնայեմ: Տեխնիկական հարցերով ընդհանրապես Դավիթն է զբաղվում: Դու կարող ես քո քոմմոնսում ավելացնել:--Արամ 09:44, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն արագ արձագանի համար, ես երևի անպարզ արտահայտվեցի ), ես քոմոնզում ունեմ, ես ուզում եմ մեր վիքիյումն էլ լինի։ - Kareyac (քննարկում) 09:49, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Այդ պարագայում միանշանակ Դավիթի արձագանքին պիտի սպասենք, Կարեյաց ջան, քանի որ գաջեթներում փոփոխություններով Դավիթն է զբաղվում, բացի այդ ես տեխնիկապես այդքան գրագետ չեմ: Կներես:--Արամ 09:51, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Ամեն ինչ լավ լկինի Արամ ջան - Kareyac (քննարկում) 09:53, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

  Ուղղված է, Կարեյաց ջան:--Արամ 10:05, 23 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Արամ ջան, եթե հնարավոր է === [[ՀՈԴՎԱԾԸ]] === տեղը լինի == [[ՀՈԴՎԱԾԸ]] ==։ - Kareyac (քննարկում) 19:15, 25 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
  Արված է, Կարեյաց ջան:--Արամ 19:28, 25 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Եվս մեկ անգամ շնորհակալություն արագ արձագանի համար, Արամ ջան։ - Kareyac (քննարկում) 19:31, 25 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Գիշերային վիքիխմբագրողներ խմբագրել

 

Արամ ջան, հյուրասիրվի՛ր վիրտուալ քաղցրավենիքից  --El-ßäbregaՔննարկում 22:24, 24 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, Նորայր ջան:--Արամ 22:25, 24 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհավո՜ր խմբագրել

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
 
 
Շնորհավոր Սուրբ Զատիկ
 
Հարգելի՛ Sigma'am, շնորհավորում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի առիթով և ցանկանում բազմաթիվ նոր խմբագրումներ
Լավագույն մաղթանքներով՝

--El-ßäbregaՔննարկում 07:41, 27 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Ինչու է ջնջվել «Խովանշչինա» բառհոդվածը խմբագրել

Հարգելի Արամ, գտնում եմ «Խովանշչինա» բառհոդվածը ջնջելու որոշումը սխալ էր: Հոդվածի ծավալը (մոտ կես էջ) օպերայի համար բավարար է: Բացի դրանից եթե ծավալի ոչ բավարար լինելու սկզբունքը կիրառենք, ապա անհրաժեշտ է ջնջել հայերեն վիքիպեդիայի հոդվածների մոտ 40%-ը, ինչը չի արվում: Այսինքն դրսևորվել է ընտրովի մոտեցում: Ուստի, խնդրում եմ վերանայել ջնջման որոշումը և վերականգնել էջը: --Rob (քննարկում) 16:58, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Rob ջան, մարտի 17-ին հոդվածը պիտակվել է կարճ, քանի որ եղել է նոր հոդված, և ծավալը չի եղել 3000 բայթ: Հին հոդվածներ լիներ, կտեղափոխվեր ՎՊ:ԿԷԲ: Հավուր պատշաճի և ըստ կանոնակարգի հոդվածը պիտակած մասնակցի կողմից ծանուցվել է և նշվել աղբյուրը, որտեղ կա ավելի շատ տեղեկատվություն: Իսկ 7 օրը լրանալուց հետո ըստ կանոնակարգի ջնջել եմ: Իսկ ինչ վերաբերում է 40% հոդվածներին, ապա դրանք աստիճանաբար բարելավում են մի քանի մասնակիցների կողմից վերոնշյալ նախագծում: Այո՛, նոր ստեղծված և նվազագույն պահանջներին չհամապատասխանող բոլոր հոդվածները պիտակվում են և չբարելավելու պարագայում միանշանակ ջնջվում: Այնպես որ կարծում եմ, որ կանոնակարգային խախտում և սուբյեկտիվ կամ անձնավորված մոտեցում չի եղել, հետևաբար հոդվածի կարգավիճակը չի փոխվի:--Արամ Ս. 20:02, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել
Եղավ, Արամ ջան: Ջնջման որոշումն ընդունելի և հասկանալի է: Պարզաբանումից հետո դիտարկումս հոդվածի նկատմամբ «ընտրովի» մոտացման վերաբերյալ հանում եմ: Բոլոր դեպքերում, ծավալի վերաբերյալ նոր կանոնների մասին կարծիքս արտահայտել եմ Խորհրդարանում: --Rob (քննարկում) 20:51, 29 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Պրոպագանդայի մասին խմբագրել

Նայեք, որ ռուսական և ազերական վիքիներում կան հոդվածներ վերսկսված հակամարտության վերաբերյալ - օրինակ` Вооружённый конфликт в Нагорном Карабахе (2016): Իսկ մենք դեռ չունենք: Մի բան անել է պետք: 46.71.84.141 18:19, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի 46.71.84.141, մենք էլ արդեն ունենք՝ Արցախա-ադրբեջանական պատերազմ:--Արամ Ս. 18:30, 2 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Սարգիս Կասյան խմբագրել

Բարև Arsog1985,

Վերջերս Սարգիս Կասյանի էջում ավելացրել էի ինֆորմացիա՝ կապված իր հակապետական գործունեության հետ: Խնդրում եմ նշեք այդ մասին ինֆորմացիան ետ շրջելու պատճառը:

Շնորհակալություն, LPrazyan

https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D4%BF%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6&action=history

LPrazyan, մինչ Ձեր հարցերն ուղղելը խորհուրդ կտամ կարդալ Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ, Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ շատ կարևոր ուղեցույցները: Եթե հարցեր մնացին, կարող եք դիմել:--Արամ Ս. 15:12, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել


Ըստ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ հոդվածի աղբյուր կարող են հանդիսանալ լրատվամիջոցներում հրապարակումները։ Փոփոխությանս մեջ նշվել էր հղում՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1022, ցուցակ 3, գործ275, թերթ1 փաստաթղթի վրա։ Ինչպես նաեւ կար հղում լրատվամիջոցի հրապարակման վրա։ Ըստ Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ էջի նյութում պետք է արդարորեն և օբյեկտիվորեն ներկայացնել բոլոր նշանակալից տեսակետները։ Վերը նշված հոդվածում բոլշեւիկյան տեսակետը ներկայացվում է որպես ճշմարտություն, այլ ոչ թե որպես ժամանակի պատկերացում։ Սա հակասում է Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ-ին։ Բացի այդ Սարգիս Կասյանը, ինչպես նաեւ բոլշեւիկների ճնշող մեծամանսությունը, եղել է Հայաստանի պետականության թշնամի։ Առնվազն պետք է այս մասին ինֆորմացիա զետեղել բոլշեւիկյան գործիչների էջերում։ Ի՞նչ կասեք։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ մի քանի հարյուր փաստաթուղթ նշել։

Շնորհակալություն, LPrazyan

LPrazyan, այնուամենայնիվ եթե կան վստահելի երկրորդական աղբյուրներ, տեղեկատվությունը նոր տեղ կգտնի հոդվածում:--Արամ Ս. 20:31, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Լեզուների ցանկեր խմբագրել

Ողջույն, Արամ ջան, ինչպե՞ս ես: Ուզում եմ հիշեցնել, որ այս քննարկումը վերաբերում է ոչ միայն այդ հոդվածին, այլև դրան վերաբերող կաղապարին ու կատեգորիային, ինչպես նաև նմանատիպ 30-ից ավելի հոդվածների: Կաղապարը ջնջելիս խնդրում եմ բոտով հեռացնես այն, քանի որ առկա է բազմաթիվ հոդվածներում: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 21:34, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, Հայկ ջան: Լավ եմ, շնորհակալություն: Շնորհակալություն հիշեցման համար: Հիմա կանեմ:--Արամ Ս. 21:39, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Ինչ ես կարծում, Լեզուների ցանկեր հոդվածը նույն բանը չէ?--Հայկ (արաբագետ) 21:50, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Ես էլ էի մտածում դրա մասին, բայց թող քննարկվի: Բացի այդ ո՞ր կատեգորիան պիտի ջնջվի (կաղապարը ջնջել եմ):--Արամ Ս. 21:51, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Հիմա արդեն ջնջել ես հոդվածները, չեմ կարող ասել թե կոնկրետ որ կատեգորիան: Բայց հոդվածը ոչ մի նշանակություն չունի` այդ մասսայական ջնջումից հետո, միայն անգլերեն վիքիին արված հղումներ են, իսկ դրանից բացի ունի ընդամենը երեք նախադասություն, մասնակիցն էլ արդեն 4 տարի ակտիվ չէ--Հայկ (արաբագետ) 21:56, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
  Արված է:--Արամ Ս. 22:02, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն Արամ ջան--Հայկ (արաբագետ) 22:02, 18 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել


Գեորգի Գյուրջիեւ խմբագրել

Ողջույն Արամ: Խնդրում եմ նշել մանրամասներ եւ կոնկրետ անհամապատասխանություններ, եթե կան այդպիսիք` հետագա ուղղման համար: --Avetikyessayan (քննարկում) 06:35, 4 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարեն Շահմուրադյան, Հրանտ Մարգարյան խմբագրել

Ես վերջացրեցի Կարեն Շահմուրադյան հոդվածը (եթե խնդիրներ, կամ առաջարկներ կլինեն սիրով կլսեմ): Հրանտ Մարգարյան հոդվածում առկա տեղեկատվությունը հանրագիտարանային չէ և քաղաքականապես անկախ չէ: Դա ոչ թե կենսագրության մի մաս է այլ ինչ որ անհասկանալի ապատեղեկատվություն: Բացի դա այդ տեղեկության հղումը ինչ որ լրատվական կայքեր են, որոնք ըստ ինձ չեն կարող վստահելի աղբյուր լինեն (հաշվի առնելով, որ այդ լրատվական գործակալությունները գտնվում են քաղաքական որոշ ուժերի տիրապետության ներքո): Ըստ իս այդպիսի հոդվածները, կամ հոդվածների հատվածները ջնջման ենթակա են: Նախապես Շնորհակալ եմ --Տիգրան ՀՅԴ 13:39, 6 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Քարրորդ խմբագրել

Արամ ջան, հայերեն ճիշտ ուղղագրությամբ քարրորդ է, ոչ թե քառորդ, երևի շփոթել ես քառասուն բառի հետ:--Սամվել (քննարկում) 10:59, 20 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, հայերենում քարրորդ [1], [2] բառ գոյություն չունի, այլ [3] [4] քառորդ, որը քո նշած քառասունի պես գրաբարյան չորսի հոլովաձև է, սա էլ ստուգանաբությունը:--Ar sog 11:21, 20 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Մասնակցային էջ խմբագրել

Բարի առավոտ, Արամ ջան: Մի առաջարկ/խնդրանք ունեմ: Սկսնակ մասնակիցները տանջվում և հոդված են գրում, թեկուզ և իրենց մասնակցային էջում և ադմիններից մեկը ջնջում է: Առաջարկում է գրվածը տանել ավազարկղ և քննարկման էջում տեղյակ պահել դրա մասին: --TonJ (քննարկում) 05:40, 27 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Ես խնդիր չեմ տեսնում, Գարիկ ջան:--Ar sog 05:43, 27 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Արամ ջան: Մասնակցային էջում գրում են հիմնականում սկսնակ մասնակիցները, ովքեր դեռ ծանոթ չեն կանոնակարգին:--TonJ (քննարկում) 05:44, 27 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Երեխայի իրավունքների կոնվենցիա» խմբագրել

 

Հարգելի՛ Sigma'am, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Երեխայի իրավունքների կոնվենցիա» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունիսի 1-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:09, 1 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

(Այսօր կարծես թե մոռացել ես կաղապարը մասնակցի էջում տեղարել ։Դ) Արամ ջան, շնորհակալություն արագ աշխատանքի համար․ մի քանի ժամվա ընթացքում հասցրեցիր օրվա թեմային համապատասխան հոդված ստեղծել ու ներկայացնել գլխավոր էջում։ Ափսոս, որ ժամանակը կարճ էր ու ոչ ոք չհասցրեց հոդվածի վերջնական տեսքի վերաբերյալ կարծիք հայտնել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:09, 1 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, շնորհակալ եմ գնահատականի համար: Այո՛, ափսոս, բայց մյուս ամսվանից հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի: Իսկ կարծիքդ սիրով պատրաստ եմ լսել, եթե կան թերություններ պատրաստ եմ վերացնել:--Ar sog 10:13, 1 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Շքանշան խմբագրել

  Վաստակավոր Ադմինիստրատոր
Հարգելի՛ Sigma'am, այս շքանշանը ձեզ, Ձեր կատարած ադմինիստրատորական աշխատանքների համար, ինչպես նաև շնորհավորում եմ ադմինական գործողություններով առաջատար լինելու համար[5]  ։----El-ßäbrega > 09:49, 2 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, Նորայր ջան, չնայած ես ինձ վաստակաշատ չեմ համարում շա՜տ վաստակաշատների կողքին, համենայն դեպս ամեն ինչ արվում է ի բարօրություն հարազատ վիքի, որին շա՜տ եմ սիրում:--Ar sog 09:53, 2 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Ինչու ջնջեցիք խմբագրել

Ինչու՞ ջնջեցիք էջս, ես դրա վրա աշխատում էի, որ լրացնեմ!!!! --Arlen Shahverdyan (քննարկում) 10:32, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Մանրամասներն՝ այստեղ:--Ar sog 10:37, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
  • Ձեր մանրամասները չեն գոհացնում, չեք թողնում աշխատի մարդը իր էջի վրա: Ես նոր էի սկսել էջը հասրտացնել ինֆորմացիայով, ի՞նչ է նշանակում նշանակալի չէ, կիսատ էջում ինչպե՞ս կարող է միանգամից նշանակալի ինֆորմացիա լինել: Ժամանակ տվեք, որ էջի ստեղծողը աշխատի ու լրացնի այն: --Arlen Shahverdyan (քննարկում) 10:38, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Arlen Shahverdyan, անկախ նրանից թե դուք ճիշտ եք թե սխալ, պարտավոր եք պահպանել քաղաքավարության նորմերը և հաղորդագրություն գրելիս գրել բացառապես հանգիստ տոնով: Շնորհակալություն----El-ßäbrega > 10:49, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
  • Հարգելի El-ßäbrega, քաղաքավարության նորմեր ինձ սովորեցնելու կարիք չկա, դա ջանալու փոխարեն խնդրում եմ հարգեք ցանկացած նորեկ մասնակցի իրավունքը Վիքիպեդիայից օգտվելու ու սեփական էջը ստեղծելու կանոնները յուրացնելու ու կիրառելու առումով: ԱՆՀԻՄՆ ու անպատասխանատու հայտարարությունները քաղաքավարության վերաբերյալ տեղին չեն, աշխատանքի կեսից նույնքան անհիմն մարդու էջը ջնջելն ու հիմնավորելը ԻԲՐ կանոնակարգով նույնպես սխալ է: Խնդրում եմ հարգել ցանկացած մասնակցի մուտքը այս տիրույթ, սա ոչ մեկի սեփականությունը չէ: Հարգանքով՝ --Arlen Shahverdyan (քննարկում) 10:53, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Որքան նկատեցի, դուք ստեղծել եք էջ ձեր մասին, իսկ Arsog1985 մասնակիցը ջնջել է ոչ նշանակալի պատճառաբանությամբ: Դա ևս կանոնակարգի խախտում է, քանի որ դուք չեք կարող գրել հոդված ձեր մասին----El-ßäbrega > 11:01, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
  • Հարգելի El-ßäbrega Ես ստեղծել եմ էջը ինքս, քանի որ ինքս եմ տնօրինում ամենայն մանրամասները իմ կողմից տպագրված գրքերի: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, դա ոչ թե ինքնագովազդ է, այլ գրական գործունեությանս վերաբերյալ սեփական էջը խնամքով ու պատշաճ կերպով պատրաստելու անկեղծ փորձ ու ցանկություն: Եթե ինքը հեղինակը իր գործունեության մասին էջ չի կարող տեղադրել, ապա ինչպե՞ս է հնարավոր այլ կերպ, չէ՞ որ նրանից լավ սեփական գործունեության վերաբերյալ տվյալները անհնար է ապահովել: Հիմա ինչպե՞ս վարվեմ, հիասթափվեմ, ջնջեմ ամնեը ու դուրս գա՞մ: Շնորհակալ եմ Ձեզ սրտացավ վերաբերմունքի համար:--Arlen Shahverdyan (քննարկում) 11:06, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Arlen Shahverdyan, ստեղծեք Ձեր ավազարկղում, և եթե նշանակալիությունը ցույց կտաք, կլինեն երկրորդական վստահելի աղբյուրներով հիմնավորված փաստեր, տեղափոխեք հիմնական տիրույթ:--Ar sog 11:07, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Կամ դա ես կանեմ:--Ar sog 11:08, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Arlen Shahverdyan, մենք հարգում ենք բոլոր մասնակիցների իրավունքը: Վիքիպեդիայում խմբագրելիս, խնդրում եմ նախ ծանոթանալ խմբագրման ընդհանուր կանոններին, ըստ որի սեփական անձի մասին հոդված ստեղծելն անթույլատրելի է: Դուք չեզոք տեսակետից չեք Ձեր մասին գրում և նյութը պատճենում եք այլ աղբյուրներից [6]: --Դավիթ () 11:08, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Ar sog, քանի որ ինձ այստեղ «շատ հյուրընկալ» ընդունեցին, ես արդեն ցանկություն չունեմ շարունակելու էջս: Խնդրում եմ ոչ թե էջս ստեղծել իմ ավազարկղում, այլ ընդհանրապես ջնջել: Շնորհակալ եմ: Ներողություն ձեզ անհանգստացնելու համար:--Arlen Shahverdyan (քննարկում) 11:12, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Դավիթ (), Ձեր նշած «նյութը պատճենում եք այլ աղբյուրներից» խիստ ձևակերպում է, քանի որ դա ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ չեն, այլ ԻՄ ԳՐԱԿԱՆ ԿԱՅՔԸ, նյութն էլ ԵՍ ԵՄ ԳՐԵԼ: Սա ուզեցի նշել, որպեսզի թյուրընկալում չլինի, թե ես այլ կայքերից նյութեր եմ արտատպում: Շնորհակալություն: --Arlen Shahverdyan (քննարկում) 11:19, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարրի Փոթերը (վիպաշար) խմբագրել

Բարև Ձեզ, շնորհակալ եմ, որ ուշադիր էք իմ ուղղումներին, սակայն կցանկանայի նշել, որ ես տեղին եմ ուղղել: Հայաստանում նոր է թողարկվել «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը և էջում գրքերի ցանկում նշված է ֆիլմը, ոչ թե գիրքը: Գրքի անունը սխալ է նշված և թարգմանիչը բացատրել է ինչու է գրվում «Հարրի Փոթեր», այլ ոչ թե «Հարրի Փոթթեր» կամ «Հարի Փոթեր», եթե ցանկանում եք կարող եք դիտել https://www.youtube.com/watch?v=zPkfKYkavxw Նաև շատ ուրախ կլինեի եթե օգնեք Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը էջի անունը փոխել «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»– Այս անստորագիր գրառման հեղինակն է BritneyFan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ոչ ազատ պատկեր խմբագրել

Արամ ջան, Պատկեր:Don't Move(2004).jpg (Մի հեռացիր) պատկերի աղբյուրը, որ Անգլերեն Վիքիպեդիայից դրել էի, հիմա փոխել եմ: Բայց նկարի նոր տարբերակ բեռնելուց հետո չի երևում աղբյուրը: Կնայե՞ս:--Voskanyan (քննարկում) 05:30, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Արմենուհի ջան, նկարի նոր տարբերակ բեռնելիս լրացրած կաղապարն արտացոլվում է որպես խմբագրման ամփոփում, դրա համար նկարը բեռնելուց հետո պիտի փոփոխությունները կաղապարում արվի ձեռքով: Ես ավելացրեցի: Շնորհակալություն, որ ուշադիր ես:--Ar sog 07:10, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն: --Voskanyan (քննարկում) 07:47, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) խմբագրել

Հարգելի՛ Sigma'am վերոնշյալ հոդվածի Միասեռականություն բաժնի հետևյալ արտահայտությունը. «Չնայած արված հայտարարություններին՝ Ֆրանցիսկոս պապի դիրքորոշումը շարունակում է մնալ ոչ միանշանակ. օրինակ՝ դատապարտելով «գեյ-լոբբիները»՝ նա շարունակում է աջակցել ազատամիտ եպիսկոպոսներին, որոնք կողմ են միասեռ ամուսնություններին» չի համապատասխանում իրականությանը, Ֆրանցիսկոսը բազմիցս հայտարարել է, որ ամուսնություն հասկացությունը վերաբերվում է միայն կնոջ և տղամարդու միությանը։ Այս հատվածը ռուսական Կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված հակաքարոզչական հոդվածի արդյունք է։ Լավ կլիներ եթե ջնջեիք։ Շնորհակալություն։ --ՀՎ (քննարկում) 19:21, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Հայկ, ես ավարտեցի հոդվածի թարգմանությունը, և Դուք ազատ եք (նաև պիտի խնդրեմ) անել անհրաժեշտ ուղղումները: ՀՎ-ում հոդվածները բոլորինն են, ուստի Դուք ազատ եք կատարել անհրաժեշտ հիմնավորված փոփոխությունները: Վիքիողջույններով՝--Ar sog 19:24, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» խմբագրել

 

Հարգելի՛ Sigma'am, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունիսի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Լիլիթ (քննարկում) 19:31, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

վերահղում թե ջնջում խմբագրել

ողջույն Հարգելի՛ Sigma'am, խնդրեմ նայեսայս հղումները, ուրեմն դրանք էլ ուղղիր, առաջարկում եմ ուղղակի վերահղում թողնես։ --ERJANIK (քննարկում) 06:36, 1 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Ավելի լավ է ուղղեմ, հարգելի ERJANIK, որովհետև եվ-ով մնալը սխալ է. հայերենում կա և կցագիրը:--Ar sog 07:23, 1 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Ֆիրգունի միջազգային օր խմբագրել

   
 
Դու զվարճալի՛ ես
 
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
 
Մենք քեզ սիրում ենք
Հարգելի՛ Sigma'am, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար

Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից

Ապրես, Մասնակից:Omicroñ'R ջան:--Ar sog 07:11, 17 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Hello Arsog1985, saw your contribution on the article "Ղրիմի ճգնաժամ". According to the subject and because you can english I would like to ask you translate the small article into Armenian, and add it to the Armenian wikipedia. Thank you in advance for your support/contribution and best wishes!

Շքանշան 2016, հուլիս խմբագրել

  Ջնջողի շքանշան
Arsog1985 ջան, լավ, էլ չասեմ, հասկացար ))--TonJ (քննարկում) 19:16, 31 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Ջնջում խմբագրել

Հարգելի Arsog1985,ես չեմ հասկանում, թե ոնց է ստացվում, որ Հայ գրողների կեղծանունների ցանկ-ը համապատասխանում է Ձեր Վիքիպեդիայի պահանջներին, իսկ Հայ մտավորականների ծածկանունները չէ: Հետո, դուք չեք պատասխանել իմ նախորդ նամակին, որն է՝ Հարգելի Arsog1985, ինձ ուղղված նախորդ հաղորդագրության մեջ նշված էր. <<Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին, ոչ ավելին>>: Իսկ դուք ջնջել էիք իմ մասնակցային էջն ամբողջությամբ, ուստի ես վերականգնեցի այդ էջի մի մասը /այն մասը, որը 1 տարուց ավելի է, ինչ վիքիպեդիայի իմ մասնակցային էջում կար, ոչ թե այն, ինչ վերջերս էի ավելացրել/: Ես այդպիսով չէի խախտել նախորդ զգուշացումը: Եթե Ձեզ պետք չի, որ իմ մասնակցային էջում որևէ գրառում լինի, քավ լիցի, ես այն այլևս չեմ վերականգնի: Բայց, երբ ջնջում եք իմ տեղադրած այս կամ այն նյութը, խնդրում եմ ինձ այդ մասին հայտնել նախօրոք՝ նշելով պատճառը, որից հետո ես խոստանում եմ չվերականգնել Ձեր ջնջած ինֆորմացիան, եթե համոզվեմ Ձեր պատճառի իրավացիության մեջ: Հա, մեկ էլ՝ էջս արգելափակելու սպառնալիքը տեղին չէր: Եթե Ձեզ դա շատ է պետք՝ կարող եք նաև արգելափակել: Ամեն դեպքում ես դրանից չեմ տուժի: Եվս մեկ բան՝ դուք 2016 թ. մայիսի 2-ին ջնջել եք իմ ստեղծած <<Պարույր Միքայելյան>> էջը այն պատճառաբանությամբ, թե ես <<Հեղինակային իրավունքների հավանական խախտում>> եմ կատարել: Դա ճիշտ չէ: Պարզապես ես Ձեզ համար հավաստի աղբյուրներ չեմ կարողացել ներկայացնել, թե որտեղից եմ քաղել այդ նյութը: Բայց դա ինձնից կախված չէր: Նախորդ անգամ Վիքիպեդիայի մեկ այլ աշխատակցի ես ասել եմ, հիմի էլ կրկնում եմ, որ բացի իմ օգտագործած աղբյուրներից /1. Խաչատրյան Հայկ ,,Գրական տեղեկատու’‘, Երևան, 1975, 820 էջ, 2. Միքայելյան Պարույր ,,Սիրո լեգենդը’‘, Երևան, 1975, 288 էջ, 3. http://www.asparez.am/news-hy/franc_vereli_grqi_targmanichy-hy/ / Պարույր Միքայելյանի մասին այլ աղբյուրներ չկան ոչ հանրագիտարաններում, ոչ էլ այլ գրքերում: Տվյալ հոդվածը Վիքիպեդիայում զետեղել էի զուտ այն նկատառումով, որ չէի ուզի, որ այդ մարդու անունը մոռացվի: Ի վերջո նա է հայերեն թարգմանել Վ. Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը՛՛, Յ. Վ. Գյոթեի ,,Ֆաուստը՛՛, Ա. Ս. Պուշկինի, Մ. Լերմոնտովի մի շարք հայտնի գործեր: Առաջարկում եմ վերականգնել <<Պարույր Միքայելյան>> հոդվածը կամ գոնե փոխել այն ջնջելու պատճառաբանությունը: Հարգանքներով՝ --Կարապետ Ա. Հակոբյան 12:15, 28 Հուլիսի 2016 (UTC): Խնդրում եմ պատասխանեք այս և նախորդ նամակներին, որ իրար հասկանանք:--Կարապետ Ա. Հակոբյան 18:31, 3 Օգոստոսի 2016 (UTC)

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, նախ եթե գտնում եք, որ Վիքիպեդիան իմն է կամ մերը, ապա չեմ հասկանում Ձեր վրդովմունքը և այստեղ ամեն կերպ հոդված ստեղծելու Ձեր մղումը: Հայ գրողների կեղծանունների ցանկ-ը վիքիֆիկացված է, ունի կանոնավոր տեքստ, պակասում են միայն աղբյուրները, դրանք կլինեն: Այսինքն՝ նորմալ վիքիհոդված է: Ինչ վերաբերում է Ձեր անձնական էջի տեղեկատվությունն առաջին անգամ տեղափոխել եմ Ձեր ավազարկղ, ապա հաջորդ անգամները՝ ջնջել: Ես պարտավոր չեմ նախապես հայտնել ջնջելու իմ որոշման մասին: Հաջորդը, ես կամ ՀՎ որևէ ադմին չի սպառնում, այլ զգուշացնում է արգելափակման վերաբերյալ (ի դեպ, այստեղ Դուք ևս խախտել եք վիքիէթիկետը՝ պիտակելով իմ գործողությունները, որը ևս արգելափակման պատճառ է): Պարույր Միքայելյան հոդվածը կասկածելի է պիտակվել ապրիլի 4-ին, իսկ ջնջվել՝ մայիսի 3-ին, այնպես որ մեկ ամիսը բավական է՝ աղբյուրներ ներկայացնելու կամ վերափոխելու վերաբերյալ: Հոդվածը ջնջված է և այլևս չի վերականգնվի: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog 1985 19:00, 3 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Հարց խմբագրել

Հարգելի՛ Arsog1985, կարո՞ղ եք ասել, թե Ուրբան Լոջիստիք Սերվիսիս հոդվածում հատկապես որ մասն է գովազդ, որպեսզի դուրս բերեմ պարունակությունից։ Կանխավ շնորհակալ եմ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Kristina Poghosyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մի քանի նկատառում՝
  • հանդիսանում է առաջին և միակ (գովազդ)
  • Լոգիստիկ համալիրը տեղակայված է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 10 կմ, հիմնական մաքսակետերից՝ 1կմ, իսկ տարանցիկ (տրանզիտային) ճանապարհներից՝ 2 կմ հեռավորության վրա: (ոչ հանրագիտարանային)
  • Ենթակառուցվածքներ բաժինն ամբողջությամբ
  • բացի այդ, Յություբը, սոցցանցերը աղբյուրներ չեն, ինչպես նաև վիքին վիքիի համար աղբյուր չէ:
  • լիարժեք համալրված, ժամանակակից Ա դասի պահեստային համալիր (գովազդ):

Հոդվածը ջնջված է, ստեղծեք՝ առանց վերոնշյալ բաղադրիչների՝ հնարավորինս չեզոք տեսանկյունից և երկրորդական վստահելի աղբյուրներով փորձեք ապացուցել նշանակալիությունը: Ձեզ հոդված ստեղծելիս օգտակար կարող է լինել նաև սա: Եվ իհարկե, քննարկման էջերում չենք մոռանում ստորագրել` սեղմելով խմբագրման պատուհանի կապույտ մատիտի վրա:--Arsog 1985 13:32, 9 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Arsog1985, շնորհակալություն պատասխանի համար: Ձեր թույլտվությամբ կշարունակեմ քննարկումը որպեսզի ճիշտ եզրահանգման գանք մինչև նյութը նորից ավելացնելը: Քննարկենք կետերով՝
  • հանդիսանում է առաջին և միակ (գովազդ) - ընդունում եմ, որ կարող է որպես գովազդ դիտվել: Բայց մի նրբություն կա, կենտրոնն իրոք առաջինն է ու այս պահին միակն է Հայաստանում, լոգիստիկ դաշտի համար դա կարևոր տեղեկություն է որպես փաստ: Կարո՞ղ եմ արդյոք թողնել միայն առաջին բառը, քանի որ Հայաստանում մինչ այդ 3PL օպերատոր չենք ունեցել: Դա նույնն է որ գրենց, ասենք, այսինչ կինոթատրոնը առաջինն կինոթատրոնն է Երևանում կառուցված:

Օրինակ, եթե նախադասությունը ձևակերպվի այսպես. ULS կոնտրոնն առաջին Ա դասի պահեստային համալիր ունեցող առաջին կառուցված կենտրոնն է, կամ ULS-ը առաջին 3PL օպերատորն է Հայաստանում:

  • Լոգիստիկ համալիրը տեղակայված է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 10 կմ, հիմնական մաքսակետերից՝ 1կմ, իսկ տարանցիկ (տրանզիտային) ճանապարհներից՝ 2 կմ հեռավորության վրա: (ոչ հանրագիտարանային) - ինձ թվաց սա տեխնիկական տեղեկություն է, որ կարելի է վելացնել, բայց եթե համարում եք գովազդ, կհանեմ
  • Ենթակառուցվածքներ բաժինն ամբողջությամբ - սա արդեն հանել էի մինչև Ձեր կողմից նյութը ջնջելը
  • բացի այդ, Յություբը, սոցցանցերը աղբյուրներ չեն, ինչպես նաև վիքին վիքիի համար աղբյուր չէ: - սոցցանցերի հողումներ չունեմ, յութուբի և վիքիի հղումները կջնջեմ: Կան անկախ լրատվական ու տեղեկատվական կայքերի հղումներ, դրանք հիմք համարու՞մ եք:
  • լիարժեք համալրված, ժամանակակից Ա դասի պահեստային համալիր (գովազդ): - սրա մասին նույնպես առաջին կետում գրեցի, Ձեր պատասխանից հետո կհասկանամ ինչպես գրել կամ ընդհանրապես չգրել:

Եվ մեկ հարց լոգոտիպի հետ կապված - դա նու՞յնպես համարվում է գովազդ: Այլ էջեր նմանատիպ ընկերությունների երբ նայում եմ վիքիպեդիայում, ապրանքանշանն է որպես գլխավոր նկար ավելացված: Եթե հայկական վիքիյում համարվում է գովազդ, ապա ի՞նչ պիտի նկար կարող եմ դնել, օրինակ լոգիստիկ համալիրի ամբողջական վերևից արված նկարը կարո՞ղ եմ դնել: Եվ նյութում հնարավորություն ունեմ արդյոք կենտրոնի լուսանկարներից ավելացնել:

Նախապես շնորհակալություն --Kristina Poghosyan (քննարկում) 09:02, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kristina,
  • առաջին բառը կարող եք թողնել,
  • Տեղակայության վերաբերյալ տեղեկատվությունը պիտի հանվի,
  • Ենթակառուցվածքների պահով նորմալ է,
  • անկախ լրատվական ու տեղեկատվական կայքերի հղումները որպես աղբյուր կարող եք օգտագործել,
  • նախադասությունը պետք է վերաձևակերպվի չեզոք տեսանկյունից:

Լոգոտիպը Դուք բեռնել եք պահեստ: Հարց. արդյո՞ք Ձեզ են պատկանում լոգոտիպի հեղինակային իրավունքները կամ լոգոտիպն արդյո՞ք թողարկված է ազատ արտոնագրով: Եթե այո, նորմալ է, եթե ոչ, պահեստից կջնջվի և կարող եք բեռնել որպես ոչ ազատ պատկեր՝ առավելագույն թույլատրելի 600 պիքսել կետայնությամբ: Բացի այդ, ուզում եմ հիշեցնել նաև, որ ՀՎ-ում չի թույլատրվում քոփի-փաստը: Հեղինակային իրավունքը խախտող մասնակիցները ենթակա են արգելափակման միավոր ժամանակահատվածով: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog 1985 12:54, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Arsog1985, շնորհակալություն, հիմնական մասը պարզ է: Մի ճշտում ևս.

Բոլոր փոփոխությունները անելուց հետո նորից ես պետք է նոր էջ բացե՞մ, թե կարող եմ խնդրել վերականգնեք հին էջը ու այդ վերականգնածի վրա փոփոխություններ անեմ: Եվ հնարավո՞ր է արդյոք այս հոդվածը Ձեր պատասխանատվության տակ թողնել, որ եթե այլ փոփոխման ենթակա կետեր լինեն անմիջապես տեղեկացնեք ու ես խմբագրեմ, որպեսզի այլ ադմիններ նորից չջնջեն ու ստիպված չլինենք անցնել այս ամբողջ պրոցեսը նորից: Քանի որ ցանկանում եմ այլ ոչ գովազդային բնույթի տեղեկություն փորձել ավելացնել: Ինչպե՞ս է նման հարցը կարգավորվում խմբագրկան տիրույթում:

Լոգոտիպի հետ կապված. դա նկար չի համարվում այլ ընկերության սիմվոլ, որն ըստ էության, հողինակ որպես այդպիսին չունի, կարելի է համարել որ պատկանում է ինձ, ամեն դեպքում ամբողջական թույլտվություն ես ունեմ օգտագործման համար: Ինչ վերաբերվում է որպես ազատ պատկեր բեռնելուն, ես այդ գործիքից տեղյակ չեմ: Նյութը տեղադրելուց առաջ շատ վիդեոնյութեր եմ դիտել այն մասին թե ինչպես տեխնիկապես տեքստ տեղադրել վիքիպեդիայում ու այնտեղ նկարի բեռնումը նկարագրված է հենց այնպես ինչպես արել եմ: Եթե հղում տաք որևէ նույթի որտեղ Ձեր նշած մեթոդը նկարագրված է, շնորհակալ կլինեմ: --Kristina Poghosyan (քննարկում) 13:08, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Kristina, նոր էջ պետք է բացեք: Այստեղ հոդվածները պատասխանատուներ չունեն, եթե լինեն վիքիչափանիշներին համապատասխանող, ապա հաստատ չեն ջնջի: Լոգոտիպի ՀԻ-ն սովորաբար պատկանում է ընկերությանը, մանավանդ որ իրենց կայքում տեղադրված է քոփիրայթի նշանը, հետևաբար ողջ տեղեկատվությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ներառյալ՝ լոգոտիպը: Ոչ ազատ պատկերների և բեռնման մասին կարող կարդալ այստեղ և այստեղ:--Arsog 1985 13:20, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել
Arsog1985, պարզ է: Եթե ես տեքստը տեղադրեմ մեր քննարկման համաձայն, Ձեր կարիծքով այն կհամարվի՞ թույլատրելի նյութ ու ոչ գովազդային:

--Kristina Poghosyan (քննարկում) 13:50, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Kristina, տեղադրեք, կնայեմ:--Arsog 1985 14:07, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել
Arsog1985, ավելացրեցի նորից՝ հաշվի առնելով մեր քննարկումը: Շնորհակալ կլիենմ եթե կարողանք աչքի անցկացնել:

https://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%82%D6%80%D5%A2%D5%A1%D5%B6_%D4%BC%D5%B8%D5%BB%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D6%84_%D5%8D%D6%80%D5%BE%D5%AB%D5%BD%D5%AB%D5%BD --Kristina Poghosyan (քննարկում) 12:03, 11 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Arsog1985, Շնորհակալություն խմբագրման և օգնության համար: Մեկ հարց ևս, կարո՞ղ եմ արդյոք տեքստի մեջ լոգիստիկ կենտրոնի լուսանկարն ավելացնել, որի հեղինակային իրավունքն ինձ է պատկանում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Kristina Poghosyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Kristina Poghosyan, կարող եք և վերաշարադրեք «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» լոգիստիկ համալիրի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2015 թ. հուլիսի 7-ին ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, ինչպես նաև բարձրաստիճան այրերի, հայաստանյան և արտասահմանյան բիզնես-էլիտայի ներկայացուցչիների և ավելի քան 500 հյուրերի մասնակցությամբ:» նախադասությունը, որն ուղիղ պատճենում է այստեղից:--Arsog 1985 14:02, 11 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել
Arsog1985, լավ, փորձեմ վերաշարադրել

--Kristina Poghosyan (քննարկում) 07:07, 12 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

100wikidays խմբագրել

Բարև Ձեզ: Շնորհակալություն սխալներս նկատելու և ասելու համար: Ուրախ կլինեմ,եթե նաև ասեք դրանք ուղղելու ճիշտ ձևի ու քայլերի մասին: :) 100wikidays-ում կարող եմ այլևս(կամ ժամանակավորապես) գրառումներ չանել, այնքան ժամանակ մինչև Դուք չասեք՝ արժի, թե ոչ: Կարող եմ նաև ջնջել 2 հոդվածներս 100wikidays-ից: :)– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թադէոսեան Վերգինէ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վերգինէ ջան, ջնջելու կարիք, ինչպես նաև մասնակցությունը դադարեցնելու կարիք չկա: Ուղղակի, երբ տեսնում եք տեղեկաքարտը չի լրացվում ավտոմատ, ապա կաղապարի էջից քոփի արեք ամբողաջական կաղապարը և լրացրեք: Մի մոռացիր միջլեզվային հղումների մասին: Ասածս միայն այն է, որ հոդվածը լինի ներկայանալի: Ապրե՛ս, որ ձգտում ունես: Շարունակիր: Ես էլ հնարավորինս կհետևեմ:--Arsog 1985 10:26, 10 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Բարի: Ինչպես ասել էինք՝ տեղեկաքարտը տեղադրեցի և մի քանի փոփոխություն էլ արեցի:Կասե՞ք՝ ճիշտ է եղել, թե էլի սխալներ կան:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թադէոսեան Վերգինէ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նորմալ է, Վերգինէ ջան: Եվ մի մոռացիր քննարկման էջերում ստորագրել՝ սեղմելով վերևի կապույտ մատիտի վրա սեղմելով:--Arsog 1985 14:03, 11 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ:Կարո՞ղ եք այսօրվա հոդվածս նայել և սխալները ասեք: Նախապես շնորհակալ եմ :) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Թադէոսեան Վերգինէ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վերգինէ ջան, կրկնում եմ, որ քննարկման էջերում ստորագրում են, բացի այդ ասա՝ որ հոդվածն է:--Arsog 1985 19:38, 12 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

--Թադէոսեան Վերգինէ (քննարկում) 12:41, 13 Օգոստոսի 2016 (UTC) Երբ վերնագրի մեջ սխալ է լինում, ինչպե"ս ուղղեմ?Պատասխանել

Թադէոսեան Վերգինէ, ստորագրում ենք գրելուց հետո: Բացի այդ, էջի վերևում կա Ավելին կոճակը, սեղմում եք, բացվում է ՏԵՂԱՓՈԽԵԼ ԷՋԸ, սեղմում եք, փոխում անվանումը, սեղմում ՎԵՐԱՆՎԱՆԵԼ ԷՋԸ:--Arsog 1985 13:07, 13 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Լիլիթ Մարտիրոսյան խմբագրել

Բարև Ձեզ, շնորհակալություն Լիլիթ Մարտիրոսյան էջը ստուգելու համար, սակայն իմ համար անհասկանալի մնաց թե ինչո՞ւ է վերջին տարիների հայկական կինոինդուստրիայի ճանաչված ֆիլմերի պրոդյուսերը և Շարմ Հոլդինգ ընկերության տնորենը Ոչ նշանակալի: Իր վերջին աշխատանքը այսօր ցուցադրվում է Մոսկվա կինոթատրոնում: Խնդրում եմ նշել ինչ է պակասում էջում և ես դա կուղեմ: Շնորհակալություն:

--Թադէոսեան Վերգինէ (քննարկում) 18:24, 18 Օգոստոսի 2016 (UTC) Ինչպես կարող եմ նկար տեղադրել հոդվածի մեջ, եթե բնօրինակ հոդվածում չկա նկարի կոդը(հոդվածը) --Թադէոսեան Վերգինէ (քննարկում) 18:24, 18 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Վերգինէ, քանի որ Arsog1985-ն այս պահին գտնվում է արձակուրդում, ես պատասխանեմ Ձեր երկրորդ հարցին․ Պատկերը որոնեք Վիքիպահեստում (Wikimedia Commons)։ Եթե այնտեղ առկա է, ապա կարող այն օգտագործել այս ձևաչափով՝ [[Պատկեր:Օրինակ.jpg]]։ Եթե չգտնեք, կարող եք այն որպես ազատ կամ ոչ ազատ պատկեր բեռնել Վիքիեպեդիա և հետո օգտագործել կոդը հոդվածում։ Հարգանքներով--Ավետիսյան91(քննարկում) 19:23, 18 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

գիտեիք որ Սնիկերս խմբագրել

ողջույն Հարգելի՛ Sigma'am, ինչպես ես? , այս ջնջածի իմաստը չհասկացա, պատահական է եղել թե ինչ-որ բան սխալ էր գրված։ --ERJANIK (քննարկում) 13:29, 1 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

ERJANIK ջան, լավ եմ: Դու՞ ինչպես ես: Այդ տեղեկությունը տեղափոխել եմ կաղապար ու ջնջել, քանի որ կաղապարում տեղադրած Բոբոններ հոդվածը ջնջվել է. կարմիր հղումն եմ վերացրել:--Arsog1985 (քննարկում) 13:40, 1 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
հաաաաա, չէի նկատել բոբոների պահը, ապրես շնորհակալ եմ, ես էլ լավ եմ Հարգելի՛ Sigma'am ջան։ --ERJANIK (քննարկում) 11:33, 2 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

CEE Spring 2016 Survey խմբագրել

 

Hi, CEE Spring 2016 participant! I am sorry for writing in English. The international organisers of the contest ask you to complete the survey about the contest. It is very short. It gives us a bit of statistics and helps make the next contest better. Please complete the survey here: https://wikimedia.qualtrics.com/jfe/form/SV_eLP1PKZWjSpIi45 Best regards,
-- Ата via MassMessage 13:28, 10 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված խմբագրել

Արամ ջան, Թորը դարձրեցի սեպտեմբերի 29-ի հոդված, քանի որ օրվա կես էր, օրվա հոդված չկար, հայցում եմ քո ներաողամտությունը:--Սամվելքննարկում 10:12, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, միայն շնորհակալ եմ:--Arsog1985 (քննարկում) 10:58, 29 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կատեգորիաների բազբաթիվ ջնջում խմբագրել

Arsog1985 ջան, Դատաից նկատել եմ որ վերջերս ջնջել ես ծննդյան/մահվան կատեգորիաներ։ Այսոր տեսա էլի ներկայացված կատեգորիաներ,որենք մեզ անհրաժեշտ են և փրկեցի նրանց։ Կասկածում եմ որ ջնջվածների մեջ էլի կաին անհրաժեշտ կատեգորիաներ։ Խնդրում եմ բպլպրը վերականգմել։ - Kareyac (քննարկում) 11:47, 22 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Kareyac ջան, կոնկրետ որո՞նք են: --Arsog1985 (քննարկում) 13:07, 22 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Կոմկրետ ծննդյան/մահվան մոտ 1 օր արաջ։ Եթե դժվարանում ես կարող եմ դիմել այլ ադմիններին։ - Kareyac (քննարկում) 17:03, 22 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Չէ, Kareyac ջան, ինչու՞ պիտի դժվարանամ: Եթե սխալ է, ուրեմն պիտի շտկվի: Շնորհակալություն, որ ուշադիր ես:--Arsog1985 (քննարկում) 02:32, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Նկատի ունե՞ս Կատեգորիա:Երազգավորս գյուղում ծնվածներ և նմանատիպ կատեգորիաները:--Arsog1985 (քննարկում) 02:58, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Հա Arsog1985 ջան, քեշը մաքրելուց հետո անունները չգիտեմ, ջնջվելւո պիտանի են թե ոչ - չգիտեմ։ - Kareyac (քննարկում) 07:06, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, իմ ջնջած բոլոր այդպիսի կատեգորիաները վերականգնել եմ:--Arsog1985 (քննարկում) 11:24, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Arsog1985 ջան, կներես վազվզոցի մեջ եմ, չեմ հասցրել շնորհակալություն հայտնեի։ Արեն մշակում եմ նրանց։ - Kareyac (քննարկում) 11:32, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը: Ես եմ շնորհակալ սխալը կեսից կանխելու համար: Հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog1985 (քննարկում) 11:49, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Թաքնված սերի աղյուսակ խմբագրել

Arsog1985 ջան, Թաքնված սեր հոդվածի աղյուսակը տեսա, որ հեռացրել ես: Ժամանակային գրաֆիկս ծանր էր, չէի հասցնում սերիալը նայել, դրա համար էլ չէի խմբագրում: 1-2 շաբաթում կաշխատեմ մեծ մասամբ լրացված տարբերակով նորից տեղադրեմ: --Armdubber (քննարկում) 18:25, 22 Հոկտեմբերի 2016 (UTC)ArmdubberՊատասխանել

Armdubber, չեմ ջնջել, աղյուսակն ուղղակի անտեսանելի էր դարձված, հիմա արդեն բացված է, կարող եք խմբագրել և լրացնել. ոչինչ չի կորել:--Arsog1985 (քննարկում) 02:34, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել


Return to the user page of "Sigma'am/Պահոց/2016".