Հրանտ Մարգարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մարգարյան (այլ կիրառումներ)
Հրանտ Մարգարյան (1958, Սպահան, Իրան), հայ կուսակցական, քաղաքական գործիչ գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։
Հրանտ Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1958 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Սպահանի համալսարան |
Մասնագիտություն | հայագետ |
Աշխատանք | Քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Կայք | hrantmargaryan.net |
ԿենսագրությունԽմբագրել
Հրանտ Մարգարյանը ծնվել է 1958 թվականի Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում, հաճախել է տեղի հայկական դպրոց, պետական համալսարանի հայագիտության բաժին, զբաղվել ուսուցչությամբ, հասարակական-կուսակցական գործունեությամբ։
1986-1987 թվականներին բնակություն է հաստատել Հունաստանում։ Հունաստանում աշխատել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական օրգան «Դրօշակ» թերթի խմբագրատանը՝ որպես լրատվության բաժնի պատասխանատու։ Երեք տարի անց՝ 1990 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։
1994-1998 թվականներին բանտարկված է եղել քաղաքական պատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքով)։
1998 թվականին ընտրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան Գերագույն Մարմնի անդամ։
2000 թվականի հունվարի 31-փետրվարի 12-ին Հայաստանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 28-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, այնուհետև՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ։
Նույն պաշտոնին վերընտրվել է 2004 թվականի փետրվարի 6-17-ին, 2008 թվականի մայիսի 21-26-ին, 2011 հունիսի 24-հուլիսի 1-ին և 2015 թվակականի հունվարի 16-24-ը կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ ընդհանուր ժողովների ժամանակ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։