Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյանը հայ ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ է և «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի հիմնադիրը։ [1] [2]
Մանուկ հասակում բախվելով բուլիինգի և ընտանեկան կոնֆլիկտների, նա 13 տարեկանում դուրս է եկել ծնողների տնից։ Չնայած նրան, որ աշխատում էր և՛ որպես մատուցող, և՛ խոհարար, ի վերջո ստիպված եղավ սեքս աշխատանք անել՝ հորմոնալ թերապիայի ու գոյատևելու համար բավականաչափ գումար վաստակելու համար։ [3]
2015 թ․-ին նա դարձավ Հայաստանի պատմության մեջ 1-ին տրանս կինը, որ օրենքով փոխել է իր անունը անձնագրում։ [4]
2016 թվականին նա համահիմնել է «Իրավունքի Կողմ» ՀԿ-ն։ [5]
2019 թվականի ապրիլին նա ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում ՝ դառնալով առաջին տրանս կինն, որ արեց դա։ Իր ելույթում նա նկարագրեց Հայաստանում տրանս համայնքի նկատմամբ տեղի ունեցող բռնությունը ու խտրականությունը՝ ասելով, որ նրանք «գործազուրկ, աղքատ և բարոյապես լքված» են, և խոսեց 2018 թվականի հայաստանյան հեղափոխության վրա ԼԳԲՏՔ+ համայնքի ազդեցության մասին՝ ավելի լավ իրավունքներ ձեռք բերելու հույսով։
Նրա ելույթը ունեցավ զգալի արձագանքներ, բազմաթիվ մահվան սպառնալիքներ, և տեղական մամուլը հրապարակեց իր տան հասցեն։ [6] ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ներկայացուցիչ, « Բարգավաճ Հայաստան » կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նրան մեղադրել է «մեր օրակարգը խախտելու» մեջ, չնայած եղել է Մարտիրոսյանին խոսք տվող պատգամավորը, և ԲՀԿ -ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը կոչ է արել տրանս մարդկանց «վտարել երկրից».[7] Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոհրաբյանին մեղադրեց ելույթը որպես «քաղաքական սադրանք» բեմադրելու մեջ։ [8]
2020 թվականին Նիդեռլանդների կառավարության կողմից նա շնորհվել է «Մարդու իրավունքների կակաչ» մրցանակը։ [9]
Տես նաեւ Խմբագրել
Հղումներ Խմբագրել
- ↑ «Lilit Martirosyan»։ 10 April 2019
- ↑ «Can transgender people speak in Armenia?»
- ↑ «Armenia: "I Was Born in a Body That Was Not Mine"»
- ↑ Martirosyan Lucy (20 June 2022)։ «Armenian activist won't stop fight for trans rights – despite the threats»։ openDemocracy։ Վերցված է 24 June 2022
- ↑ «General information»
- ↑ «Trans activist faces calls to be burned alive by parliamentarians after historic speech»։ 26 April 2019
- ↑ «Trans activist faces calls to be burned alive by parliamentarians after historic speech»։ indy100 (անգլերեն)։ 2019-04-26։ Վերցված է 2022-08-05
- ↑ «Ruling Bloc, Opposition Spar over LGBT Rights in Armenia»
- ↑ Zaken Ministerie van Buitenlandse (2020-12-10)։ «Lilit Martirosyan receives Human Rights Tulip 2020 - News item - Government.nl»։ www.government.nl (en-GB)։ Վերցված է 2021-12-07