Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Հայկ Վահանյան ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Vahe Gharakhanyan (քննարկում) 22:11, 7 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

տես թե վերահղում խմբագրել

ողջույն Հարգելի՛ Հայկ Վահանյան, երբ մի անվանումը ուզում եք ցույց տալ որ վերաբերվում է որևէ անվան վիքիպեդիայում ընդունված է դնել #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[]], տեսեք ինչպես է արվել, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIK քննարկում: 06:58, 10 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. Ջոն Լե Կարրե խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած Ջոն Լե Կարրե հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Ջեօ () 04:46, 16 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ ։) --Ջեօ () 06:09, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 մարտ խմբագրել

  Վիքիընդլայնում
Հարգելի՛ Հայկ Վահանյան, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05:32, 25 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջման ծանուցում․ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան խմբագրել

 

Հարգելի՛ Հայկ Վահանյան։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է այս կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ --Լիլիթ (քննարկում) 04:29, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Վերանվանումներ խմբագրել

Հարգելի Հայկ, առանց քննարկման չի թույլատրվում կատարել նման վերանվանումներ։ Պետք է սպասեք մասնակիցների արձագանքին։ Ձեր կատարած վերանվանումները հետ եմ շրջում։--Լիլիթ (քննարկում) 04:29, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ինչպես նաև խնդրում եմ քննարկման մեջ նշել Ձեր ասածը հաստատող աղբյուր՝ որպեսզի քննարկումն արդյունավետ լինի։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 04:33, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքով պաշտպանված տեսքեր խմբագրել

Հարգելի Հայկ Վահանյան, Հայերեն Վիքիպեդիայում արգելվում է հեղինակային իրավունքով պաշտպանված տեսքերի ներմուծումը։ Ես հեռացրի Սահակ Մաշալյան հոդվածի մոտավորապես 90%֊ը, որովհետև բովանդակությունը պատճենված էր այս կայքից։ Խնդրում եմ այլևս նման բան չանել։ Եթե էլի կան պատճենված հոդվածներ, ասացեք, որպեսզի հետագայում չկանգնենք տհաճ խնդրի առաջ։ Շնորհակալություն։ --Jëo 08:10, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կենսագրություններ խմբագրել

Հարգելի Jëo կենսագրական տվյալները չեն ենթարկվում հեղինակային իրավունքին, օրինակ եթե մի էջում գրված է, որ տվյալ մարդը ծնվել է 1962 թ. եւ նույն բանը կրկնվում է մի այլ էջում՝ ամենեւին չի նշանակում, որ այդ տվյալը պատճենված է առաջին էջից։ Կոնկրետ տվյալներն ի տարբերություն գրական-գեղարվեստական տեքստերից այս առումով հեղինակային իրավունքի դաշտ չեն մտնում՝ եթե անգամ մի բառի կամ բառակապակցության տարբերություն կա։ Այնպես, որ այս էջի տեքստի մի մասի հեռացումը Ձեր կողմից հեղինակային իրավունքի ոչ ճիշտ հասկացման արդյունք է։ Կներեք եթե մի փոքր կոպիտ եմ։ Արդեն Սահակ Մաշալյան էջը խմբագրվել է իմ կողմից՝ նոր աղբյուրների ավելացմամբ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայկ Վահանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ավելի լավ է՝ հարցը բարձրացնենք խորհրդարանում, որպեսզի համայնքի կարծիքը լսենք։ --Jëo 09:27, 29 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Sahak Mashalyan.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Հայկ Վահանյան։ Ձեր բեռնած Sahak Mashalyan.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Jëo 18:18, 4 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Jëo ես կրկին վերաբեռնեցի Սահակ Մաշալյան հոդվածի համար պատկեր։ Խնդրում եմ դիտել և ասել թե արյո՞ք ամեն ինչ ճիշտ եմ արել։ Շնորհակալություն։ --Հայկ Վահանյան 20:16, 4 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ողջույն, հարգելի Հայկ։ Ցավոք սրտի այս պատկերը ևս պետք է ջնջվի։ Ըստ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգի՝ արգելվում է կենդանի անձանց պատկերները ոչ ազատ պատկերի տեսքով ներբեռնել։ Եթե ունեք սեփական լուսանկարը, կարող եք այն ներբեռնել Վիքիպահեստ։ --Jëo 19:25, 4 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կարճ էջ խմբագրել

Կարճ էջ. «Կապույտ մորուք (վեպ)» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Կապույտ մորուք (վեպ)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- DinaS (քննարկում) 19:39, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Հայկ Վահանյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Կարճ էջ. «Յուլիա Ֆրանկ» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Յուլիա Ֆրանկ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 08:52, 2 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Հարգելի՛ Հայկ Վահանյան, Դուք զգուշացում եք ստանում այս խմբագրման համար։ Հոդվածի ծավալը պետք է լինի առնվազն 3000 բայթ։ Դուք առանց հոդվածի ծավալը համապատասխան չափսի բերելու հեռացրել եք «Կարճ էջ» պիտակը, ինչը կանոնակարգի խախտում է։ Հաջորդ անգամ նման խախտման համար Դուք կարգելափակվեք։ Նշված հոդվածի պիտակը վերականգնում եմ այսօրվա ամսաթվով։ Ծավալը կարող եք ավելացնել՝ օգտվելով Անգլերեն Վիքիպեդիայից։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 09:02, 2 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Հիլդեգարդ Բինգենցի» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Հիլդեգարդ Բինգենցի» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 09:45, 2 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Շքանշան 2016, մայիս խմբագրել

  50 Հոդված
Հարգելի՛ Հայկ Վահանյան, այս շքանշանը ձեզ` Հայերեն Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--TonJ (քննարկում) 08:02, 7 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Ամոս Օզ խմբագրել

Հայկ ջան, մոռացե՞լ ես այս հոդվածի մասին: --TonJ (քննարկում) 11:38, 7 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն հիշեցման համար, այսօր կավարտեմ։ --Հայկ Վահանյան (քննարկում) 13:55, 7 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Մաշտոցի Պողոտայ խմբագրել

Յարգելի՛ Հայկ Վահանյան, արեւմտահայերէնի մէջ վերանագիրի բոլոր բառերը կը գրուին գլխագիրով, հետեւաբար ձգել այնպէս, ինչպէս որ է։--Azniv Stepanian (քննարկում) 10:27, 16 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Jasmine Dum-Tragut.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Հայկ Վահանյան։ Ձեր բեռնած Jasmine Dum-Tragut.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Ջեօ 06:31, 18 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի' Հայկ Վահանյան, շնորհակալությյուն օգտակար որոշ խմբագրումների համար, բայց նախքան հոդվածներ վերանվանելը և էջեր տեղափոխելը խնդրում եմ ` քննարկեք, որ ես էլ հասկանամ, թե ինչքանո՞վ է դա ճիշտ։ Նույն կամ նման բովանդակությամբ բոլոր հոդվածները պետք է միավորվե՞ն։ Ես իմ թարգմանածից որևէ տող չեմ տեսնում Ձեր կողմից վերանվանված հոդվածում։ Արդյոք չե՞ք սահմանափակում իմ իրավունքները առանց քննարկման և եզրահանգման փոփոխություններ անելիս։--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 06:43, 28 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Այս ամենը ինձ հետ քննարկեուց հետո կարելի էր փոփոխություններ անել։ Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել մասնակիցների հանդեպ, ովքեր իմ հոդվածներում ուղղումներ են անում` շտկելով այն, ինչը ես չեմ կարողացել անել կամ սխալ եմ արել։ Բայց երբ քննարկել են ինձ հետ այդ հարցը, նաև ես նաև սովորել եմ սխալս ուղղել։ Եվ հետո ես ժամանակ եմ տրամադրում և թարգմանություն եմ անում, նաև ուրախանում եմ արածովս, և հանկարծ արածս ջնջվում է։ Ինքներդ եթե Ձեզ վրա վերցնեք, ինձ ավելի լավ կհասկանաք։ Ես թարգմանությունը կիսատ էի թողել ու ուզում էի շարունակել։ Հիմա չեմ կողմնորոշվում` ինչ անեմ։ Շնորհակալություն։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 08:11, 28 Մայիսի 2016 (UTC)ևՊատասխանել

Անահիտ ջան, եթե հոդվածը կիսատ եք թողնելու, ավելի նպատակահարմար է այն գրել ավազարկղում և երբ վերջացնեք, տեղափոխեք գլխավոր անվանատարածք։ Ցանկացած խմբագիր ազատ է խմբագրել ցանկացած հոդված ցանկացած ժամանակ։ Վիքիպեդիայում նման սահմանափակումներ չկան, հոդվածներն ավելի լավն են դառնում համագործակցության արդյունքում, երբ մի հոդվածի վրա մի քանի մասնակից է աշխատում։ Կարդացի նաև Հայկի պատասխանը Ձեր էջում և ցանկանում եմ մի պարզաբանում մտցնել` Վիքիպեդիայում իմ և քո հոդված չկա, երբ խմբագիրը հոդված է գրում և սեղմում հիշել կոճակը, այն դառնում է հանրության սեփականությունը։ Այնպես որ եկեք մեկս մյուսի հետ համագործակցելով ավելի լավը դարձնենք մեր հանրագիտարանը :) --Լիլիթ (քննարկում) 09:36, 28 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Էլ փոստ խմբագրել

Հարգելի Հայկ Վահանյան, խնդրում եմ ստուգել ձեր էլեկտրոնային փոստը, նամակ եմ գրել ։) --Ջեօ 11:35, 3 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն հարգելի՛ Հայկ Վահանյան։ Մի խնդրանքով եմ դիմում Ձեզ։ Ինչպես նկատեցի Ձեզ մոտ հեշտ են ստացվում կրոնական թեմատիկայով հոդվածների ստեղծելը։ Ձեզ դիմում եմ օգնության խնդրանքով, որպեսզի ստեղծեք այս հոդվածը, քանի որ այն բացակայում է մեր վիքիում և որպես ներքին հղում օգտագործվում է շատ հոդվածներում։ Նախապես շնորհակալություն----Omicroñ'R 12:30, 11 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի՛ Omicroñ'R այս երկու օրը կաշխատեմ տվյալ հոդվածի վրա։--ՀՎ (քննարկում) 12:39, 11 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն :)----Omicroñ'R 14:22, 11 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան խմբագրել

Հարգելի՛ Հայկ Վահանյան, արդյոք կա՞ ուրիշ գիրք կա որևէ այլ ստեղծագործություն «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» վերնագրով։ Եթե ոչ, ապա ուղեգրություն բառը փակագծերում ավելացնելու կարիք չկա։ --BekoՔննարկում 15:57, 12 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարցեր խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Եթե ժամանակ ունեք, խնդրում եմ օգնել մի երկու թարգմանական հարցում՝

Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 08:02, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել


Հարգելի Լիլիթ սիրով պատրաստ եմ Ձեզ օգտակար լինել։ Անհրաժեշտ է այս հոդվածները հայերեն թարգմանե՞լ։

Շնորհակալություն, հարգելի՛ Հայկ։ Քննարկմանս էջում խնդրել էին անգլերենից թարգմանել Բաշար Վարդա հոդվածը։ Թարգմանեցի, բայց այդ 4 բաներում դժվարացա։ Մոտավոր թարգմանել եմ, բայց չգիտեմ՝ ճիշտ եմ գրել, թե ոչ։ Եթե դժվար չէ, խնդրում եմ աչքի անցկացնել վերոնշյալ հոդվածը։
Հ․ Գ․ Ձեռնադրվելն ուղղեցի արդեն։--Լիլիթ (քննարկում) 13:08, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ ես նայեցի Ձեր հոդվածը և որոշ բաներ խմբագրեցի։ Եթե կրոնական բնույթ ունեցող հոդվածների առումով այլ հարցեր ունենաք, սիրով պատրաստ եմ օգտակար լինել։--ՀՎ (քննարկում) 16:52, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Անչափ շնորհակալություն :) --Լիլիթ (քննարկում) 16:58, 15 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Դեյվիդ Ալփեյ» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Դեյվիդ Ալփեյ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 11:12, 16 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Աննետտե ֆոն Դրոստե-Հյուլսհոֆֆ» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Աննետտե ֆոն Դրոստե-Հյուլսհոֆֆ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 11:14, 16 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Սիմեոն Սյունակյաց» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Սիմեոն Սյունակյաց» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 11:40, 16 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Քավարան» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Քավարան» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 11:42, 16 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կրկին խնդրանք խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Կրկին Ձեր օգնությունն է անհրաժեշտ։ Ինչպես երևի գիտեք հունիսի 24-26-ը Հռոմի պապն այցելելու է Հայաստան։ Ցանկանում ենք այդ օրն իր հոդվածը դնել գլխավոր էջում՝ որպես օրվա հոդված։ Ներածությունը թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, «Վաղ տարիներ» բաժինը Դավիթը թարգմանել է կրկին անգլերենից, մնացած բաժինները Arsog մասնակիցը պետք է վերաթարգմանի ռուսերենից։ Եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ստուգել ներածությունը, քանի որ ցանկանում ենք մինչև ամսի 24-ը ստեղծել նաև ներածության աուդիոտարբերակը։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 16:50, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Միանալով խնդրանքին՝ ասեմ, որ վաղը՝ մինչև կեսօր, պատրաստ կլինեն մյուս բաժինները: Կանխավ շնորհակալություն:--Ar sog 17:02, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Մի հարց էլ ձայնագրման համար՝ «Laudato si»-ն իտալերեն կարդացվում է «Լաուդատո սի՞»։--Լիլիթ (քննարկում) 21:24, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի Լիլիթ այո, «Լաուդատո սի»--ՀՎ (քննարկում) 21:30, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Մի հարց էլ ծագեց՝ «Խորխե Մարիո Բերգոլիո»-ն ի ծնե անունը չէ՞, իսկ «Ֆրանցիսկոս»-ը՝ ավազանի անունը։--Լիլիթ (քննարկում) 21:39, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի Լիլիթ ավազանի անունը և ի ծնե անունը նույնական են։ Ավազանի անունը նշանակում է մկրտության ժամանակ անձին տրված անունը։ Վաղ ժամանակներից սկսած քրիստոնեության մեջ երեխաները մկրտվել են 8 օրական հասակում և նրանց այդ ժամանակ է անուն տրվել։ Այսպիսով ավազանի անունը հոմանիշ է ի ծնե անվան հետ։ Հոգևորականի պարագայում միշտ գերադասելի է ավազանի անուն տարբերակը գործածել։ Կաթոլիկ եկեղեցում ի տարբերություն Հայ Եկեղեցու քահանայական ձեռնադրության ժամանակ ձեռնադրվողի անունը չեն փոխում, ահա այդ պատճառով է, որ նա իր ավազանի անունը կրում է նաև ձեռնադրությունից հետո։ Կաթոլիկ եկեղեցում պապ ընտրվելուց հետո է միայն պարտադիր նոր անուն ընտրել։ --ՀՎ (քննարկում) 21:54, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Հետաքրքիր էր, չգիտեի։ Շնորհակալ եմ շատ։--Լիլիթ (քննարկում) 21:58, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ եթե որևէ հարց ունեք սիրով պատրաստ եմ օգտակար լինել։--ՀՎ (քննարկում) 22:01, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Հայկ, թարգմանությունը կատարված է մինչ «Եպիսկոպոս» բաժինը, դրա համար դրեցի անավարտ-ի կաղապար՝ խնայելու Ձեր ժամանակը: Երբ ավարտեմ թարգմանությունը, Ձեզ տեղյակ կպահեմ: Շնորհակալություն աջակցության համար:--Ar sog 22:26, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Ar Շնորհակալություն--ՀՎ (քննարկում) 22:37, 20 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Մի հարց էլ, եթե կարելի է․ իսկ ինչպե՞ս է կոչվում այն անունը, որը վերցնում են պապ ընտրվելուց հետո, այս դեպքում՝ Ֆրանցիսկոսը, թե՞ դա որևէ կերպ չի կոչվում (վերևում ունեինք ավազանի անուն, որն այլ բան էր նշանակում)։--Լիլիթ (քննարկում) 04:51, 21 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ կոնկրետ պապի դեպքում առանձնահատուկ անվանում չկա, սակայն երբ եկեղեցականը ձեռնադրության ժամանակ ստանում է նոր անուն, այն անվանվում է հոգևոր կամ եկեղեցական անուն։--ՀՎ (քննարկում) 17:42, 21 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Պարզ է, մերսի շատ։--Լիլիթ (քննարկում) 17:48, 21 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Arsog1985 մասնակիցն ավարտել է Ֆրանցիսկոս Հռոմի պապ հոդվածի թարգմանությունը։ Մնացել է միայն Հռոմի պապ բաժինը, որը մի 2 ժամից ես կթարգմանեմ։ Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում այսօր ստուգել հոդվածը, որպեսզի ուշ գիշեր այն ներկայացնենք գլխավոր էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 14:30, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Հաննա Ադամս» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Հաննա Ադամս» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 09:46, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Թեոդոր Ֆոնտանե» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Թեոդոր Ֆոնտանե» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 09:58, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Քրիստոնեական շքանշան խմբագրել

  Քրիստոնեական շքանշան
Հարգելի՛ Հայկ Վահանյան, այս շքանշանը ձեզ քրիստոնեական թեմատիկայում Ձեր կատարած ուղղումների և ներդրումների համար։ Շնորհակալությո՛ւն----Omicroñ'R 16:07, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» խմբագրել

 

Հարգելի՛ Հայկ Վահանյան, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունիսի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 19:27, 23 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Թարգմանված հոդված խմբագրել

Հարգելի՛ Հայկ, խնդրում եմ թարգմանական հոդվածների քննարկման էջերում, բացի որևէ նախագծի կաղապարը տեղադրելուց, տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ ըստ ձևի: Կանխավ շնորհակալություն: Մաղթում եմ հաճելի խմբագրումներ:--Ar sog 21:41, 27 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Ar sog իսկ եթե հոդվածն իրենից ներկայացնում է երեք լեզուներից (իմ պարագայում հաճախ՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն) կատարված համադրական թարգմանություն, ապա այս դեպքում ինպե՞ս պետք է վարվել. մատնանշել երեք լեզուներն էլ թե ոչ։ Կանխավ շնորհակալությամբ --ՀՎ (քննարկում) 08:28, 28 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել
Այո՛, հարգելի՛ Հայկ, նշել երեքն էլ, ինչպես արվեց Հռոմի պապի հոդվածի պարագայում: Կաղապարի տեղադրման որոշումը համայնքինն է՝ ըստ քննարկման:--Ar sog 08:35, 28 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հռոմի պապեր խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Ինչպե՞ս եք։ Չգիտեմ գիտեք, թե ոչ, բայց Հայերեն Վիքիպեդիայում կա «Կարճ էջերի բարելավում» նախագիծը, որի նպատակն է բարելավել (3000 բայթ և ավել դարձնել) տարիներ առաջ գրված 3-4 տողանոց հոդվածները։ Երեկ ArSog֊ն այնտեղ ավելացրեց նաև Հռոմի պապերի հոդվածները, որոնք այժմ մեղմ ասած խղճուկ վիճակում են գտնվում։ Եթե ժամանակ ու ցանկություն ունենաք, խնդրում եմ բարելավել այդ հոդվածները, քանի որ Ձեզնից լավ ոչ ոք չի կարող անել դա։ Որևէ վերջնաժամկետ չկա սահմանված։ Նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 04:00, 4 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի՛ Լիլիթ շնորհակալություն տեղեկության համար։ Կփորձեմ հնարավորինս բարելավել։ --ՀՎ (քննարկում) 04:19, 4 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Տեղեկաքարտի լրացում խմբագրել

Հարգելի՛ Հայկ Վահանյան, շնորհակալություն տեղեկաքարտի կարճ ու պարզ լրացման համար։ Առ այսօր տեղեկաքարտերի մեծամասնությունը արդեն փոփոխված են այսպիսի ձևով, որ անհրաջեշտ չի լրացնել հոդվածի անուն պարունակող տողը, օրինակ "անուն", "ԱԱՀ", "անվանում" և նման տողեր։ Նույնիսկ չկա անհրածեշտություն լրացնել այն տողեր, երբ հոդվածի անվանումը պարունակում է փակագծերի մեջ մանրամասնություններ, որոնք չպետկ է ատրահայտվի տեղեկաքարտում, օրինակ "ֆիլմ", "բժիշկ", "2016 թ."։ Դա հեշտացնելու է Ձեր աշխատանքը, կրճատելու է ժամանակ տեղեկաքարտ լրացնելու համար, որը կարելի է ավելի արդյունավետ տրամադրել հոդվածի տեքստի զարդացնելու վրա։ - Kareyac (քննարկում) 11:58, 10 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Եզեկիա» խմբագրել

 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Եզեկիա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ar sog 00:12, 14 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Իոաննա պապուհի խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Մի հարց ունեմ՝ կապված նորաստեղծ հոդվածի հետ․ Իոաննա պապուհի եղե՞լ է պատմության մեջ։--Լիլիթ (քննարկում) 22:29, 5 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի՛ Լիլիթ իրականում պատմության մեջ նման անձնավորություն գոյություն չի ունեցել։ Հովհաննա պապուհու մասին լեգենդն առաջացել է միջնադարում և լայն տարածում է գտել հասարակության մեջ։ Այս լեգենդի նպատակն է եղել վարկաբեկել Հռոմի կաթոլիկ եկեղեցին, քանի որ կին պապի առկայությամբ խախտվում է եկեղեցական հիմնական ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ առաքելական հաջորդականությունը։ Այս լեգենդի տարածմանը նպաստել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ հակամարտության մեջ գտնվող Բյուզանդական, իսկ հետագայում նաև Բողոքական եկեղեցիների հետևորդները։ Ժամանակակից մշակույթում Հովհաննա պապուհու մասին այս լեգենդը նույնպես լայն տարածում ունի. գրվել են գեղարվեստական և կեղծ գիտական բնույթի բազմաթիվ գրքեր, նկարահանվել ֆիլմեր։ Ժամանակակից գիտությունը հստակորեն ապացուցել է տվյալ լեգենդի ոչ իրական լինելը։--ՀՎ (քննարկում) 15:32, 6 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Լուիջի Կառլո Բորրոմեո խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Հայկ։ Ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ ստուգել Լուիջի Կառլո Բոռոմեո հոդվածը։ Խնդրել են թարգմանել, սակայն համոզված եմ, որ սխալներ կան թարգմանածիս մեջ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 19:12, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթ փորձեցի խմբագրել։ ☺--ՀՎ (քննարկում) 15:59, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Անչափ շնորհակալ եմ :) --Լիլիթ (քննարկում) 16:02, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2016 սեպտեմբեր խմբագրել

  Վիքիընդլայնում
Հարգելի՛ Հայկ Վահանյան, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։--Nimeru23 (քննարկում) 14:30, 28 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Климент Охридский խմբագրել

Բարի երեկո, Հայկ ջան։ Հայերեն ինչպե՞ս կլինի այս լուսավորչի անունը՝ Климент Охридский:--Լիլիթ (քննարկում) 15:48, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կարծում եմ՝ Կղեմես Օխրիդացի:--TonJ (քննարկում) 16:14, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Բացատրություն. Климент Александрийский հոդվածը հայերեն Վիքիպեդիայում գոյություն ունի Կղեմես անունով (օգտագործվել է «Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան»-ը): Հղումը՝ ահա--TonJ (քննարկում) 16:22, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Հայերեն Վիքիպեդիայում կա նաև Օխրիդի գրադպրոց հոդվածը, որտեղ գրված է Կլիմենտ Օխրիդացի։ Դրա համար դիմեցի Հայկի օգնությանը։--Լիլիթ (քննարկում) 16:29, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան TonJ-ը ճիշտ է նկատել։ Климент անունը հայերենում օգտագործվում է Կղեմես ձևով։ Այսպիսով՝ Կղեմես Օխրիդցի (կարելի է նաև Օխրիդացի, սակայն հայերենում լավ չէ հնչում)։ --ՀՎ (քննարկում) 16:39, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Մերսի շատ, Հայկ ջան, ուրեմն բոլոր տեղերում ուղղեմ։--Լիլիթ (քննարկում) 16:52, 23 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Понимание Писания խմբագրել

Ողջո՛ւյն հարգելի Հայկ: Քեզ եմ դիմում խնդրանքով... Վերոնշյալ վերնագիրը ուզում եմ թարգմանել, բայց չի ստացվում: Եթե բառացի թարգմանեմ, ինչ-որ չի համընկնում սյուժեի հետ: Ուստի կխնդրեմ քո օգնությունը: Մոտավորապես այս նյութն է վերնագրի տակ...

  Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական ուսմունքին: Համաձայն այդ ուսմունքի, Աստվածաշունչը պատմում է Աստծո պահանջների և պարգևների մասին: Կամ էլ օրենքի և մարգարեությունների մասին: Դա նշանակում է, որ Հին կտակարանն իրենից ներկայացնում է Աստծո օրենքների պատմությունը, որոնց խախտման համար մարդիկ զոհաբերություն են մատուցում բարձրյալին ու այդկերպ մեղքերին թողություն է շնորհվում: Իսկ Նոր կտակարանում ներկայացված է այն, որ վասն մեղաց մարդոց Հիսուս Քրիստոսը մահացավ՝ խաչ բարձրանալով:

Ինչպես և քրիստոնեության մյուս ճյուղերում, լյութերականության մեջ նույնպես եկեղեցին ընդունում է որ Հիսուս Քրիստոսի գալուստը հինկտակարանյան մարգերություն էր Մեսիայի մասին:

Լյութերական աստվածաբանության հիմքը այն է, այդ թվում և Նորվեգիայի եկեղեցունը, որ մարդու միակ փրկությունը բացառապես հավատքն է: Այս հարցի շուրջ մի հայտարարի չգալու պատճառով էր, որ միմյանցից առանձնցան լկութերականություն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Համաձայն Նորվեգիայի եկեղեցու ուսմունքի, մարդը չի կարող փրկվել իր արարքների ու բարեպաշտության շնորհիվ, այլ միայն հավատով և Հիսուս Քրիստոսի՝ միակ Փրկիչը լինելու հավատով:


 

--Valen1988 (քննարկում) 17:19, 25 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Valen1988 քեզ կարող եմ առաջարկել թարգմանության երկու տարբերակ. ա) Ս. Գրքի ընկալումը բ) Ս.Գրքի մեկնաբանումը։ Երկու տարբերակներն էլ արտահայտում են նյութի էությունը։--ՀՎ (քննարկում) 13:34, 26 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ ՀՎ ջան... --Valen1988 (քննարկում) 16:08, 26 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey խմբագրել

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Օգնության խնդրանք խմբագրել

Ողջույն, Հայկ: Ես փորձեցի ստեղծել մի կատեգորիա, որտեղ համախբել ամերիկահայ թեմերը, դրանց եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները, ու ամեն ինչ, որ կապված է Ամերիկահայերի կրոնի հետ: Կատեգորիան անվանել եմ Ամերիկահայ կրոն, սակայն անունը խորթ է հնչում ինձ: Ի՞նչ խորհուրդ կտաս՝ դնել անունը Ամերիկահայ եկեղեցի՞, թե՞ մեկ այլ բան: Ասեմ, որ խոսքը միայն ԱՄՆ-ին չի վերաբերելու, այլև այդ անունը կդրվի հայկական սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Եթե ժամանակ գտնես մտածելու այս հարցի շուրջ՝ իմաց տուր խնդրեմ: Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 18:01, 19 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի Հայկ, իմ կարծիքով ոչ «Ամերիկահայ կրոն» եւ ոչ էլ «Ամերիկահայ եկեղեցի» անվանումները չեն արտահայտում քո մատնանշած ոլորտների ճշգրիտ իմաստը։ Ես կառաջարկեի «Ամերիկահայ կրոնական հաստատություններ» անվանումը, իսկ ընդհանուր անվանման համար՝ «Հայկական կրոնական հաստատություններ»։ Այս երկու անվանումների տակ կարելի է ներառել կրոնի հետ առնչություն ունեցող բոլոր տեսակի կազմակերպություններն ու հիմնարկությունները։ Սիրով պատրաստ եմ Ձեզ օգտակար լինել։ --ՀՎ (քննարկում) 19:36, 19 Հունվարի 2017 (UTC)
Շնորհակալ եմ, արագ արձագանքի համար, Հայկ ջան: Նորմալ ստացվե՞ց [1] --Հայկ (արաբագետ) 19:40, 19 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան, մի խնդրանք էլ, ճիշտը ո՞րն է՝ Վիրահայոց թեմ, թե Վրաստանի հայոց թեմ --Հայկ (արաբագետ) 13:35, 26 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան ճիշտ տարբերակը «Վրաստանի հայոց թեմ» անվանումն է, որը պաշտոնապես օգտագործվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից։ --ՀՎ (քննարկում) 13:48, 26 Հունվարի 2017 (UTC)
  Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 13:49, 26 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն, Հայկ ջան։ Օգնությանդ կարիքն ունեմ։ Կասե՞ս, թե Ординарий հայերեն ինչպես կլինի։ Փնտրեցի, բայց չգտա։ Մեկ էլ Конференция католических епископов կաթոլիկ եպիսկոպոսների ժողո՞վն է։--Լիլիթ (քննարկում) 09:16, 29 Հունվարի 2017 (UTC)

Բարև Լիլիթ ջան։ Конференция католических епископов թարգմանվում է՝ «Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողով»։ Ординарий-ի ճշգրիտ համարժեք թարգմանություն հայերենում չկա։ Այս եզրը կաթոլիկ և բողոքական եկեղեցիներում ունի շատ լայն իմաստային դաշտ և այն անհրաժեշտ է ըստ որոշակի կոնկրետ իմաստի թարգմանել։ Եթե նշես թե որ կոնտեքստում ես ցանկանում օգտագործել, ես կարող եմ ճշգրիտ թարգմանություն առաջարկել։ Հայերենում կարելի է նաև «Օրդինարիուս» ձևն օգտագործել։ --ՀՎ (քննարկում) 12:21, 29 Հունվարի 2017 (UTC)
Հայկ ջան, եզրերն անհրաժեշտ են Մանկական ամուսնություն հոդվածի «Նշումներ» բաժնի 2-րդ նշման համար։ Համաժողովն ուղղեցի, իսկ օրդինարիումի ռուսերեն նախադասությունն այսպես է՝ «Если же по государственному закону брак не может быть заключён или признан, или если он совершается без ведома или согласия родителей — церковное венчание может производиться только с предварительного разрешения местного ординария», ես թարգմանել եմ «Եթե պետական օրենքով ամուսնությունը չի կարող կնքվել կամ ճանաչվել կամ եթե այն կնքվում է առանց ծնողների իմացության կամ համաձայնության, եկեղեցական պսակադրությունը կարող է տեղի ունենալ միայն տեղի հոգևորականի նախնական թույլտվությամբ»։--Լիլիթ (քննարկում) 13:30, 30 Հունվարի 2017 (UTC)
Լիլիթ ջան, այս դեպքում ճիշտ թարգամանությունը կլինի այսպես. «... տեղի հոգևոր առաջնորդի նախնական ...»։--ՀՎ (քննարկում) 13:41, 30 Հունվարի 2017 (UTC)
Շնորհակալ եմ շատ, Հայկ ջան։ Ուղղեցի։--Լիլիթ (քննարկում) 13:42, 30 Հունվարի 2017 (UTC)

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey խմբագրել

(Sorry for writing in English)

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։
 

Հարգելի Հայկ Վահանյան, Ձեր ստեղծած «Բուդենբրոոկներ_(վեպ)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --23artashes (քննարկում) 16:22, 2 Փետրվարի 2020 (UTC)