Ելենա Պոդկամինսկայա (ռուս.՝ Елена Подкаминская, ապրիլի 10, 1979(1979-04-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։

Ելենա Պոդկամինսկայա
Ծնվել էապրիլի 10, 1979(1979-04-10)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն

խմբագրել

Ելենան ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Դերասանուհու հայրը՝ Իլյա Միքայելի Պոդկամինսկին, հիմնադրել է Շչերբինկի «Ծիածան» արվեստի ստուդիան։ Մայրը՝ Սվետլանա Եվգենևնան, ղեկավարում է երաժշտական ստուդիայի «Ծիածան» մանկական համույթը և հանդիսանում է Շերբինևյան քաղաքային խորհրդի պատգամավոր[3]։ Ելենա Պոդկամինսկայան 2001 թվականին ավարտել է Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտը։ 2000 թվականից հանդես է գալիս Մոսկվայի սատիրայի թատրոնում[4]։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 2002 թվականից՝ «Պուարոյի անհաջողությունը» հեռուստասերիալում մարմնավորելով Ուրսուլա Բորնի կերպարը։ 2012 թվականից հեռուստադիտողներին առավել հայտնի է դարձել մասնակցելով «Խոհանոց» հեռուստասերիալի նկարահանումներին[5]։ 2013 թվականի հունիսին Ելենա Պոդկամինսկայան հայտնվել է տղամարդկանց «Մաքսիմ» ամսագրի շապիկի վրա[6]։ 2013 թվականի նոյեմբերի 30-ին դարձել է «Պարեր աստղերի հետ» շոուի հաղթող, որտեղ հանդես է եկել Անդրեյ Կարպովինի հետ։ 2014 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 28-ը մանսակցել է ռուսական առաջին հանրային ալիքի՝ «Սառցե դարաշրջան 5» ամենօրյա հեուստատեսային շոուին Պյոտր Չերնիշովի հետ, և նրանք արժանացել են հանդիսատեսի համակրանք մրցանակին։

Ստեղծագործությունների գնահատում

խմբագրել
  Նա արտասովոր է, գրավիչ, կարող է էքսցենտրիկ լինել, նաև՝ ուղղամիտ, և այս բոլորի հետ մեկտեղ՝ նրա խաղում կա նախկին երգիծանքից ինչ-որ բան, երբ հումորը բարդ էր, իսկ երգիծանքը՝ արտառոց։
- Գրիգորի Զասլավսկի[7]
 

2012 թվականին «Ժառանգության միջոցներ» պիեսում մարմանվորած դերի համար արժանացել է քննադատների բարձր գնահատականին. պիեսում հանդես է եկել Ֆյոդոր Դոբրանրավովի հետ[8]։

Թատերական դերեր

խմբագրել

Դերեր Մոսկվայի սատիրայի թատրոնում՝

  • «Слишком женатый таксист» - Բարբարա Սմիթ[9]
  • «Хомо эректус» - մարմնավաճառ Կսի[7]
  • «Средства от наследства» - Իզաբելլա[8]
  • «Мольер (Кабала святош)» - Արմանդա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Оксана Крученко (2013 թ․ մարտի 28). «Елена Подкаминская: Быть звездой суетно». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  4. «Официальный сайт московского академического театра сатиры». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Елена Подкаминская: «В ресторанах боюсь ворваться на кухню и начать руководить!»» (интервью). Комсомольская правда. 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  6. Елена Подкаминская в журнале Maxim
  7. 7,0 7,1 Григорий Заславский (2005 թ․ փետրվարի 25). «Человек прямостоящий и театр прямолежащий». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  8. 8,0 8,1 О. Никитин / «Литературная газета» (2012 թ․ դեկտեմբերի 20). «Лучшее средство от всего». Портал культурного наследия России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  9. Марина Шимадина (2003 թ․ հունիսի 21). «Слишком смешная комедия». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պոդկամինսկայա» հոդվածին։