Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Anavean  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 11:38, 22 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Անաղբյուր հոդված. «Սարիբեկ_Սուքիասյան» խմբագրել

 

Հարգելի Anavean, Ձեր ստեղծած «Սարիբեկ_Սուքիասյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 12:23, 22 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Anavean, այս խմբագրման համար Դուք ստանում եք զգուշացում։ Հաջորդ անգամ հոդվածներից պիտակները չհիմնավորված հեռացնելու համար Դուք կարգելափակվեք։ Եվ մեկ անգամ տեղեկացնում եմ, որ անձի և նրա ղեկավարած կառույցի պաշտոնական կայքերը Վիքիպեդիայի կանոնակարգերի համաձայն աղբյուր չեն համարվում, պետք է տեղադրեք հեղինակավոր երկրորդական աղբյուրներ։ Խնդրում եմ ծանոթանալ այս էջին և անել միայն կառուցողական խմբագրումներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:00, 22 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Օտար լեզվով հոդված Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել

Հարգելի՛ Anavean, անգլերեն հոդվածը ստեղծեք Անգլերեն Վիքիպեդիայում, սա Հայերեն Վիքիպեդիան է, այստեղ գրում ենք միայն հայերեն։ --23artashes (քննարկում) 07:16, 23 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Արգելափակում՝ 1 օր խմբագրել

 

Հարգելի՛ Anavean, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օրով։ Պատճառը՝ զգուշացումների անտեսում, հոդվածից պիտակների չհիմնավորված հեռացում։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։ --23artashes (քննարկում) 07:24, 23 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Վերջին զգուշացում խմբագրել

Հարգելի՛ Anavean, վերջին անգամ եմ զգուշացնում, որ մինչև խնդրի լուծումը պիտակները չհեռացնեք։ Հաջորդ արգելափակումը կլինի ավելի երկար ժամկետով, եթե շարունակեք՝ անժամկետ։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ․ անձի պաշտոնական կայքը, նրա ղեկավարած կազմակերպությունների կայքերը աղբյուր չեն, դրանք հոդվածից հեռացվել են։ Դրանք կարող են օգտագործվել միայն որպես արտաքին հղումներ, բայց ոչ երբեք որպես աղբյուր։ Սա Վիքիպեդիայի կանոնակարգային պահանջ է։ Միակ ծանոթագրությունը, որը մնացել է հոդվածում, անձի կենսագրությունից ոչ մի տեղեկություն չի պարունակում, միայն անունն է ցանկում։ Չեմ կարծում, որ պարոն Սուքիասյանը այն անձն է, ում մասին ոչ մի այլ աղբյուրում գրված չէ։ Գտեք հեղինակավոր երկրորդական աղբյուրներ և տեղադրեք որպես ծանոթագրություններ, և աղբյուրների հարցը կլուծվի։ Ինչ վերաբերում է հոդվածի արտաքին տեսքին, ապա այն ևս խնդրահարույց է։ Վիքիպեդիայում ընդունված չեն CV-ի տեսքով հոդվածները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:01, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, արդյոք արտաքին հղումների տակ ներկայացված հարցազրույցները կարո՞ղ ենք համարել երկրորդական աղբյուրː Anavean (քննարկում) 07:21, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Ոչ, չենք կարող, քանի որ դա հարցազրույց է հենց հոդվածի առարկա անձի հետ, այսինքն՝ երկրորդական չէ։ -- 23artashes (քննարկում) 07:25, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Իսկ օրինակ բանկի տարեկան հաշվետվությունը որպես գիրք և լրատվական banks.am կայքի հոդվածը կարելի՞ է համարել որպես երկրորդական աղբյուրː Anavean (քննարկում) 07:46, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Բանկի հաշվետվությունը՝ ոչ, banks.am-ը կարող է, եթե այնտեղ գրված է այն ամենի մասին, ինչ գրված է հոդվածում։ Այսինքն՝ ընթերցողը պետք է կարողանա անցնել ծանոթագրության հղումով և ստուգել՝ հոդվածում գրվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Սա է Վիքիպեդիայի 5 հիմնարար սյուներից մեկը․ հոդվածը պետք է լինի ստուգելի։ -- 23artashes (քննարկում) 08:16, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալությունː
Նոր աղբյուր ավելացրեցինք, հուսով եմ այս անգամ խնդիր չի առաջանա աղբյուրների հետ կապվածː Anavean (քննարկում) 10:24, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Anavean, աղբյուրը երկրորդական է, ընդունելի է, սակայն այն պետք է տեղադրեք ոչ թե հոդվածի սկզբում՝ առաջաբանից առաջ (նման բան չի արվում), այլ տեքստում, պարբերություններից հետո։ Ընդ որում, նորից եմ ասում, տեքստը պետք է վիքիֆիկացվի, այս տեսքով հոդվածի տեսքն ընդունելի չէ։ CV-ի տեսքով հոդվածներ վիքիում չենք գրում։ Որպես օրինակ կարող եք նայել թեկուզ Խաչատուր Սուքիասյան հոդվածը։ -- 23artashes (քննարկում) 11:53, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Շատ լավ, դա ևս փոխեցինքː Anavean (քննարկում) 12:53, 26 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել