Սարիբեկ Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիբեկ Ալբերտի Սուքիասյան (սեպտեմբերի 7, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ։
Սարիբեկ Սուքիասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Հայէկոնոմբանկ ԲԲԸ խորհրդի նախագահ |
Կայք | sukiasyan.am |
Կենսագրություն
խմբագրելՍարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին Երևանում։
Միջնակարգ կրթություն է ստացել Ա.Խանջյանի անվան թիվ 53 դպրոցումː Իր ուսումնառության ընթացքում՝ 1985-1987 թթ., ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ 1990 թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը[1]։
2000 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՍարիբեկ Սուքիասյանը 1988 թ. սկսած ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և զբաղեցրել մի շարք պաշտոններː 1988-1991 թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը։ Այնուհետև 1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը, իսկ 1996‑1997թթ. զբաղեցրել տվյալ ֆաբրիկայի նախագահի պաշտոնը։ 1997-1998թթ.աշխատանքային գործունեություն է սկսել ծավալել Հայաստանի բանկային ոլորտում՝ հանդիսանալով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1998-2005 թթ.՝ տնօրենների խորհրդի նախագահ։
1999 թ.-ից Սարիբեկ Սուքիասյանը հանդիսանում է տնտեսության տարբեր ոլորտներում բազմաբնույթ գործունեություն ծավալող «ՍԻԼ-Կոնցեռնի» փոխնախագահː 2006 թ.-ից առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնըː
Նա հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության»[2] նախագահության կազմի անդամ։
Մեկենասություն
խմբագրելՍարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելՄշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար Հայաստանի մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից Սարիբեկ Սուքիասյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 թ. տարեկան ժողովում Հայէկոնոմբանկը հաստատեց Խորհրդի կազմը
- ↑ ««Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ամերիկայի Ձայն» հեռուսատաալիք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց. https://www.amerikayidzayn.com/a/5130239.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "title«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց" ignored (օգնություն) - TIME հանդես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց. https://banks.am/am/news/newsfeed/18336.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "title«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց" ignored (օգնություն)