«Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից հոդվածները Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
- բոլոր հապավումները և համառոտագրությունները պետք է գրել բացված (օրինակ՝ ԵՊԲՀ - Երևանի պետական բժշկական համալսարան, հայ. - հայերեն, հայկ. - հայկական, պրոֆ. - պրոֆեսոր, գիտ․ - գիտական, գիտություն, ժող-ը - ժողովածուները, 1966-ից - 1966 թվականից, թթ. - թվականներին և այլն)։ Հանրագիտարանում ընդունված հապավումների և համառոտագրությունների ցանկը 1118-1119-րդ էջերում է,
- հնարավորության դեպքում ամբողջությամբ գրել նաև մարդկանց անունները (Գ. Սունդուկյան - Գաբրիել Սունդուկյան, Ջ. Բայրոն - Ջորջ Բայրոն և այլն)՝ դնելով նաև ներքին հղումները,
- այն հոդվածները, որոնք տեղափոխելուց հետո չեն բավարարի ծավալի նվազագույն պահանջներին (3000 բայթ) պետք է լրացվեն այլալեզու Վիքիպեդիաներից (աղյուսակներում համապատասխան հղումները կան)։ Խոսքը միայն այն հոդվածների մասին է, որոնց այլալեզու տարբերակներն առկա են, հայկական թեմաներով հոդվածները կարող են լինել այն ծավալով, որով ներկայացված են գրքում, սակայն, հնարավորության դեպքում, փորձեք գտնել արտաքին աղբյուրներ և դրանցում եղած տեղեկություններով լրացնել հոդվածը,
- տեղափոխելուց հետո հոդվածն անհրաժեշտ է վիքիֆիկացնել. պետք է բացվեն բոլոր հապավումներն ու համառոտագրությունները, դրվեն անհրաժեշտ ներքին հղումները, տեղեկաքարտը (եթե հոդվածը թերթի, ամսագրի, տեղեկագրքի կամ պարբերական այլ միջոցի մասին է, պետք է լրացնել Կաղապար:Տեղեկաքարտ Պարբերական-ը, գրքերի դեպքում լրացրեք Կաղապար:Տեղեկաքարտ Գիրք-ը, անձանց դեպքում՝ ըստ մասնագիտության), ենթավերնագրերը, կատեգորիաները,
- եթե այլալեզու տարբերակներն առկա են, չմոռանաք ստեղծված հոդվածները Վիքիտվյալների միջոցով կապել դրանց հետ (որոշ հոդվածների կողքին կան համապատասխան տարրերի անունները),
- որոշ դեպքերում գրքում կան նույն անունով մի քանի հոդվածներ․ սխալներից խուսափելու համար ուշադրություն դարձրեք նշումներին,
- հոդվածի ստորին մասում անպայման տեղադրեք {{ՀԳԳՀ}} կաղապարը, այլապես հոդվածը կհամարվի անաղբյուր,
- խմբագրական ընդհարումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ստեղծվելիք հոդվածների անվանումների դիմաց ցանկում նախապես ստորագրել, բայց միաժամանակ երկու հոդվածից ոչ ավելի։ Ստեղծելուց հետո կարող եք ստորագրել երկու այլ հոդվածների դիմաց։ Եթե հոդվածը չեք ստեղծելու, մի՛ ստորագրեք։ Չստեղծված հոդվածների դիմաց դրված այն ստորագրությունները, որոնք կմնան մեկ շաբաթից ավելի, կհեռացվեն։
- Հանրագիտարանի PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից։
1
Հոդվածի վերնագիր
|
Էջ
|
Նշումներ
|
Ստորագրություն
|
Խմբագիր
|
485
|
Հավելել այստեղից՝ d:Q876864
|
Փաշիկյան Մոնիկա
|
1
Հոդվածի վերնագիր
|
Էջ
|
Նշումներ
|
Ստորագրություն
|
Շրջանային թերթեր
|
847-848
|
Հոդվածը պետք է ստեղծել աղյուսակով
|
|