Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Վարդանյան Կ.Ռ.  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 13:17, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Վարդանյան Կ.Ռ. խմբագրել

Բարի երեկո: Ուրախ եմ այս հնարավորության համար: Ուզում եմ նոր հոդված տեղադրել հայկական Վիքիպեդիայում, բայց չգիտեմ, թե տեքստի հետ ինչպես են նաև նկարներ տեղադրում: Խնդրում եմ օգնել: Շնորհակալ եմ: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 13:47, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Վարդանյան Կ.Ռ.։ Վիքիպեդիայում օգտագործվում են Վիքիպահեստ բեռնված նկարները։ Եթե նկարների հեղինակային իրավունքը պատկանում է Ձեզ, ապա այն ազատ կարող եք բեռնել պահեստ և հղումը տեղադրել Վիքիպեդիայում։ Ավետիսյան91 (քննարկում) 13:51, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

«Վալյա_խաչատրյան» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., Ձեր ստեղծած «Վալյա_խաչատրյան» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ վերանայման կարիք ունի։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Voskanyan (քննարկում) 17:02, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Վարդանյան Կ.Ռ., Ձեր ստեղծած «Վալյա_խաչատրյան» հոդվածը կրկին տեղափոխվել է սևագիր, քանի որ այն չունի հանրագիտարանային տեսք և բովանդակություն։ Խնդրում եմ ուսումնասիրել, թե ինչ տեսք և բովանդակություն ունեն կենսագրական մյուս հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում, սևագրում բերեք պատշաճ տեսքի, խնդրեք փորձառու մասնակիցներին նայել այն, նոր միայն հրապարակեք։ Այս տեսքով հոդված լինել չի կարող։ Եթե ևս մեկ անգամ այն ստեղծեք, Դուք կարող եք արգելափակվել։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:04, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Հասկացա: Այստեղ միայն կաղապարված տեքստեր են: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 19:10, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Սա հանրագիտարան է, ոչ թե գեղարվեստական կամ հուշագրությունների գիրք։ Հոդվածների ոճը պետք է լինի հանրագիտարանային։ Ինչպես նաև չմոռանաք վստահելի աղբյուրների մասին։ -- 23artashes (քննարկում) 19:13, 16 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել
Բարի օր: Եթե հարմար է, խնդրում եմ նայել սևագրում տեղադրված նոր տարբերակը: Շնորհակալ եմ: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 10:53, 17 Հունիսի 2023 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Վալյա_Խաչատրյան» խմբագրել

 

Հարգելի Վարդանյան Կ.Ռ., Ձեր ստեղծած «Վալյա_Խաչատրյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 19:35, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Բարի երեկո: Հնարավոր աղբյուրները նշել եմ, թողել եմ նաև հղումներ, էլ ինչ վստահելի աղբյուրներ են պետք: Գրականության և արվեստի թանգարանի գրքերը վստահելի աղբյուրներ չե՞ն: Գուցե այնպես չեմ նշել, ինչպես ընդունված է: Այդ դեպքում, խնդրում եմ, դուք օգնեք, համապատասխան ուղղումը կատարենք: Շնորհակալ եմ: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 19:47, 14 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Վարդանյան Կ.Ռ., բարև Ձեզ։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար։ Վստահելի են, պարզապես այս տեսքով հոդվածը համարվում է անաղբյուր, որովհետև աղբյուրներ են միայն և միայն ծանոթագրությունների տեսքով տեքստում դրված հղումները։ Ընթերցողը պետք է կարողանա ամեն պարբերությունից հետո դրված ծանոթագրությամբ անցնի և ստուգի գրվածի իսկությունը։ Դա է պիտակելու պատճառը։ Հոդվածը մեծ է, և աղբյուրների ցանկից հնարավոր չէ ընտրել, թե որը տեքստի որ հատվածին է վերաբերում։ Տպագիր աղբյուրների դեպքում պարտադիր պետք է նշվեն հեղինակի անունը, վերնագիրը, հրատարակչությունը, հրատարակության վայրն ու տարեթիվը և, իհարկե, էջը։ Խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Ծանոթագրություններ և Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ էջերին և անել անհրաժեշտ շտկումները։ Նաև՝ հոդվածը վիքիֆիկացման կարիք ունի։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 04:15, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Բարև ձեզ: Դուք ինձ հուշեք, խնդրում եմ, թե տեքստում ինչպես են հղման համարները տեղադրում: Ես իհարկե գիտեմ, թե տեքստի որ մասում հղման ո՛ր համարը /1, 2, 3,4,6/ պետք է լինի, բայց հենց այդ թվերը տեղադրելը չգիտեմ, թե ոնց է արվում: Իսկ ընդհանուր տեղեկությունների կան ձեր ուղարկած հղումների մեջ ոչինչ հասկանալի չէ: Չգիտեմ, կարողացա՞ ներկայացնել խնդիր-խնդրանքս: Ափսոս է, դուք էլ գործ եք արել, ժամանակ եք տրամադրել, չթողնենք, որ ջնջվի: Շնորհակալ եմ... Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 06:03, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ամենապարզ ձևը սա է․ սեղմում եք «Խմբագրել կոդը», ցուցիչը դնում եք անհրաժեշտ տեղում և <ref name="ԾԱ">[ՀՂՈՒՄ Վերնագիր]</ref>-ի օգնությամբ տեղադրում եք ծանոթագրությունը։ Այստեղ ԾԱ-ն ծանոթագրության անվանումն է, որը ինքներդ կդնեք ամեն մեկի համար իրենը․ այն պետք է գալիս, երբ նույն աղբյուրը հոդվածում օգտագործվում է մի քանի անգամ (այդ դեպքում մյուս տեղերում <ref name="ԾԱ" />-ի օգնությամբ տեղադրում եք միայն այդ անունը), ՀՂՈՒՄ-ը դեպի այլ կայք տանող URL հասցեն է, իսկ Վերնագիր-ի փոխարեն, բնականաբար, դնում եք կայքի վերնագիրը։ Եթե հղում չկա, այլ տպագիր աղբյուր է, ՀՂՈՒՄ-ը չեք դնում, Վերնագիր-ի փոխարեն գրում եք գրքի մանրամասն տվյալները։ Եթե հարցեր մնացին, կարող եք տալ, սիրով կպատասխանեմ։ --23artashes (քննարկում) 06:23, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ: Փորձեմ, եթե չստացվեց, անպայման կդիմեմ: Կեցցե՛ք, որ պատրաստակամ եք օգնելու նորեկին: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 06:34, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ, նայել, մի քանի հղում նշել եմ՝ թվերով: Շնորհակալ եմ: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 06:58, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

։ Հարգելի Վարդանյան Կ.Ռ. ջան, ես հետեւում եմ ձեր ստեղծած հոդվածին և մի շարք փոփոխություններ եմ կատարել, ինչպես նաև Վիքիտվյալներում էջ եմ ստեղծել ինչի արդյունքում մենք հոդվածում ունենք արդեն տեղեկաքարտ, սակայն ծանոթագրությունները ոնց տեսնում եմ չի ստացվում Ձեզ մոտ, ես ձեր էլեկտրոնային հասցեին նամակ եմ ուղարկել խնդրում եմ պատասխանեք որպեսզի կապ հաստատեք ինձ հետ և միասին ավելացնենք աղբյուրները։ Արշո (քննարկում) 06:57, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ, հարգելի Արտաշես: Պատասխանել եմ մեյլով: Չգիտեմ, ստացե՞լ եք: Կրկին՝ շնորհակալ եմ, չեմ կասկածում, Ձեր վարպետ օգնությամբ, վերջապես արժանավոր դերասանուհու մասին հոդված կլինի Վիքիում: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 07:06, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @Վարդանյան Կ.Ռ., ես էի ձեզ խնդրել որպեսզի պատասխանեք իմ նամակին։ Ես խմբագրել եմ հոդվածը և աղբյուրները ավելացրել։ Արշո (քննարկում) 07:09, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Տեսա, հարգելի Արտաշես: Որքա՜ն շնորհակալ եմ Ձեզ: Կեցցե՛ք: Մի հարց. քանի որ նկարներից մեկը կրկնվում է, ես կարո՞ղ եմ փոխել: Նկատի ունեմ հենց գլխավոր նկարը, առաջինը, մեծ հասակում, դա հետո կրկնվում է: Դրա փոխարեն ուզում եմ տեղադրել իր ավելի երիտասարդ նկարը: Ոչ առաջինի տեղում, այլ չորրոդի: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 07:29, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Արտաշես, ճիշտն ասած, նշածս նկարն արդեն փոխել եմ: Այսպես ավելի լավ է: Հիմա, խնդրում եմ, ինձ ասել, սա, իհարկե, Ձեր գործնական ու անկեղծ շնորհակալության արժանի աշխատանքի շնորհիվ, արդեն կմնա՞ Վիքիպեդիայում, թե՞ դեռ էլի մնում է ջնջվելու վտանգը, որովհետև հոդվածի սկզբում դեռ տեսնում եմ զգուշացումը՝ աղբյուրների կարիք ունի և այլն... Կարծեմ թե, հնարավորն արվել է, չէ՞: Խնդրում եմ, պատասխանել: Կրկին՝ շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և օգնության համար: Լա՛վ եղեք: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 07:54, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի @Վարդանյան Կ.Ռ. ջան, ուղղումները ես եմ կատարել անունս Արշո է, դուք պատասխանում եք Արտաշեսին ։Դ, այո հոդվածը կմնա Վիքիպեդիայում վերջին փոփոխություններից հետո, իսկ կաղապարը կհանվի մի փոքր ավելի ուշ։ Խնդրում եմ նաև ինձ նամակ ոուղարկեք`arshaluys.ayvazyan.75 @mail.ru էլեկտրոնային հասցեին քանի որ մի քանի շտկելու բան ևս կա։Արշո (քննարկում) Արշո (քննարկում) 08:33, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Կներեք, Արշո ջան: Սխալս ուղղեմ: Ի դեպ, Ձեր նշած էլ փոստի հասցեն չի ընդունում, գրում է՝ некорректный адрес... Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 09:34, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Արդեն նամակն ուղարկել եմ, այսպես կոչված ՛՛պրոբելի՛՛ խնդիր կար հասցեի մեջ, չէր ընդունում: Շնորհակալ եմ, շատ.... Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 09:40, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ձեր նշած էլհասցեով Նամակն արդեն ուղարկել եմ: Մի տեղ, այսպես կոչված, ՛՛պրոբելի՛՛ հարց կար, չէր ընդունում, հիմա եղավ: Կսպասեմ Ձեր պատասխանին: Վարդանյան Կ.Ռ. (քննարկում) 09:43, 15 Սեպտեմբերի 2023 (UTC)Պատասխանել