Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Շողեր Ոսկանյան  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 
 
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 16:21, 21 Մայիսի 2021 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

«Թոմաս_Հոդսկին» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, Ձեր ստեղծած «Թոմաս_Հոդսկին» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Voskanyan (քննարկում) 03:50, 2 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Էդուարդ Բեռնշտայն խմբագրել

ողջույն Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, Էդուարդ Բերնշտեյն հոդվածը կրկնվում է, արդեն կա Էդուարդ Բեռնշտայն, խնդրեմ ստուգեք Ձեր գրած հոդվածից այն նյութերը որոնք չկան Էդուարդ Բեռնշտայն-ում տեղափոխեք այնտեղ, իսկ Էդուարդ Բերնշտեյն վերահղում տանք, եթե հարցեր ունեք խնդրեմ գրեք, սիրով կօգնենք: --ERJANIK (քննարկում) 02:59, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

--Շողեր Ոսկանյան (քննարկում) 05:48, 8 Հունիսի 2021 (UTC)Բարի, շնորհակալությունՊատասխանել

--Շողեր Ոսկանյան (քննարկում) 06:08, 8 Հունիսի 2021 (UTC)Ճիշտն ասած, ես նայեցի, ինձ մոտ բավականին ծավալուն է գրված, քան Էդուարդ Բեռնշտայն-ում, գուցե վերահղումը էնտեղից տանք? Ինչ կարծիքի եք? Ես, իհարկե, թրծված չեմ այս աշխատանքում, բայց կարծես թե Էդուարդ Բերնշտեյն հոդվածն առավել լիարժեք է ներկայացնում գործչին: Կսպասեմ Ձեր պատասխանին:Պատասխանել

Արդեն առկա հոդվածում շատ ավելի լավ է ներկայացված անձի կաղապարը:

--Շողեր Ոսկանյան (քննարկում) 06:08, 8 Հունիսի 2021 (UTC)Եթե գտնում եք, որ ամեն դեպքում հարկ է կատարել վերը նշված տեղափոխությունը, խնդրում եմ նշեք լավ: Ես արդեն այլ հոդվածի եմ փորձում անցնել, սա մի հատ վերջնականացնեմ նոր: Պետք է գրեմ Կաուցկի Կառլ -ի հոդվածը, քանի որ դուք առավել հմուտ եք, խնդրում եմ, մի հատ էլ դուք նայեք, գուցե Կաուցկի էլ է առկա արդեն, բաց թողնեմ հը? կանխավ շնորհակալ եմ:Պատասխանել

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, Վիքիպեդիայում, անկախ ծավալից, թողնում ենք այն հոդվածը, որն ավելի վաղ է ստեղծվել։ Նորի բովանդակության այն հատվածները, որոնք չկան հնում, ինչպես նշել է Երջանիկը, պետք է տեղափոխվեն։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:49, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ արձագանքի համար, անցնում եմ տեղափոխելուն:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 09:42, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Էդուարդ Բեռնշտայն էջում բարելավել եմ հոդվածը, լրացնելով այն իմ կողմից կազմված Էդուարդ Բերնշտեյն էջում տեղակայվածով: Խնդրում եմ մի հատ նայել, և, եթե կարելի է, Էդուարդ Բերնշտեյն էջը կապել Էդուարդ Բեռնշտայն-ի հետ: Շնորհակալ եմ Երջանիկ -23artashes --Շողեր Ոսկանյան (քննարկում) 09:56, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

շնորհակալություն բոլորիցդ, և մի բան էլ այդ հոդվածում որպես աղբյուր նշված է «Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան» ???, ի՞նչ կապ ունեն, գուցե կապ կա ես մի բան կիսատ եմ հասկացել: --ERJANIK (քննարկում) 18:33, 9 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Կարծում եմ հոդվածն ստեղծողը նայել է որևէ բառ և ճշտել «Արդի հայերենի բացատրական բառարան»ում, համաձայն տեքստի, որքան հասկանում եմ դա եղել է «սեփականազրկիչների սեփականազրկման» տերմինը, իմ կարծիքով պետք է լինի «ունեզրկողների ունեզրկման», բայց կարելի է և թողնել այդպես--Շողեր Ոսկանյան (քննարկում) 06:04, 10 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

դա դեռ չի նշանակում որ պետք է աղբյուր նշվի բառարանը, պետք է աղբյուրների միջից հանվի: --ERJANIK (քննարկում) 23:49, 10 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Միանշանակ ճիշտ եք հարգելի ERJANIK --Շողեր Ոսկանյան (քննարկում) 20:25, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Վերահղումներ խմբագրել

Հարգելի մասնակից, վերահղման էջերը պետք է ստեղծել #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[]] կաղապարով, որպեսզի հղմամբ անմիջապես բացվի հիմնական էջը։--Voskanyan (քննարկում) 06:57, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հիմա փորձեմ, շնորհակալություն։--Շողեր Ոսկանյան (քննարկում) 07:38, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Շողեր, խնդրում եմ ստորագրել գրածից հետո։--Voskanyan (քննարկում) 09:30, 8 Հունիսի 2021 (UTC) Շնորհակալ եմ --Շողեր Ոսկանյան (քննարկում) 09:42, 8 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

ՆՈՐ խմբագրել

ողջույն Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, ես մի քանի բաներ եմ փոխել հոդվածներում, դրանից մեկը կարևոր է, ուրեմն վիքպեդիան ինքն իրեն աղբյուր չի, Ջոան Վայոլետ հոդվածում որպես աղբյուր նշել էիք ռուսերեն վիքիպեդիան, ես դրանք հանել եմ, հայ կամ անգլիացի գրվում է փոքրատառ, հոդվածի վերնագրից հետո հայերեն հանրագիտարաններում ընդունված է ստորակետ, գծիկ չենք դնում, անձի ծննդյան մահվան թվերը կարիք չկա ձեռքով հավաքելու{{ԱԾ}} սա որ դնեք, ավտոմատ բերում է վիքիդատա նախագծից, իհարկե այնտեղ էլ պետք է դնենք հայերեն հղումը, եթե հարցեր ունեք, փորձեք նայել, եթե չստացվի գրեք այստեղ, փորձենք օգնել: --ERJANIK (քննարկում) 00:29, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ հարգելի Երջանիկ ERJANIK, անպայման կփորձեմ, դեռ նոր եմ փորփրում Վիքիի գաղտնիքները, չեմ տիրապետում լիարժեք: Ուրախ կլինեմ խորհուրդներով Ձեր օգնությունն ստանալու համար: Կփորձեմ, կգրեմ, եթե գլուխ չհանեմ: Կրկին շնորհակալ եմ:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 20:17, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել


ERJANIK ջան ողջույն: Փորձում եմ ԱԾ ստանալ որ ավտոմատ բերի ծննդյան... թվերը, գրում եմ Մհեր Մկրտչյան () ապա երբ պահպանում եմ, ստանում եմ Մհեր Մկրտչյան () չեմ ստանում թվերը: Երբ ժամանակ գտնեք, խնդրում եմ կասեք ինչն եմ սխալ անում: Թե այդ նշումն սկսում է երևալ միայն այն ժամանակ, երբ արդեն տեքստը տեղափոխում ենք սևագրությունից էջ? Կանխավ շնորհակալ եմ:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 14:08, 13 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, թույլ տվեք ես պատասխանեմ Ձեր հարցին։ Այդ կաղապարն աշխատում է միայն հիմնական տիրույթի հոդվածներում, որոնք կապված են Վիքիտվյալների հետ։ Կաղապարը բոլոր տվյալները ստանում է այդ կայքից, ավազարկղում այն աշխատել չի կարող։ Նույնը նաև տեղեկաքարտերը, որոնք աշխատում են միայն հոդվածներում։ Երբ հոդվածը հրապարակեք և կապեք այլ լեզուների հետ, դրանք կաշխատեն։ --23artashes (քննարկում) 16:27, 13 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարի, շատ շնորհակալ եմ 23artashes--Շողեր Ոսկանյան (քննարկում) 18:00, 13 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Խորհուրդներ խմբագրել

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Ցանկանում եմ մի քանի խորհուրդ տալ Ձեզ՝ հետագայում հաճախ կրկնվող սխալներից խուսափելու նպատակով.

  • Ապրող անձանց նկարներ Հայերեն Վիքիպեդիա բեռնել չի կարելի, բեռնում ենք միայն մահացածների պատկերներ, որոնք կարող ենք օգտագործել 1 անգամ, միայն 1 հոդվածում,
  • Տեղեկաքարտերը հոդվածներում տեղադրեք ամենավերևում, այլ ոչ թե 2-րդ կամ 3-րդ ենթավերնագրից հետո,
  • Հոդվածների քննարկման էջերում պետք չէ գրել «Հոդվածն ավարտեցի» և ստորագրել։ Այդ էջերը դրա համար չեն նախատեսված։

Կարծում եմ՝ հետագայում հաշվի կառնեք այդ խորհուրդները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 21:00, 13 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ հարգելի' 23artashes, ինձ շատ պետք են Ձեր խորհուրդները, անպայման հաշվի կառնեմ, իսկապես, կան բաներ, որոնք դեռ չգիտեմ: Նկատեցի նաև, որ ավելացումներ եք արել Տեղեկաքարտում, շատ լավ է ստացվել, ընտիր է, շնորհակալություն --Շողեր Ոսկանյան (քննարկում) 06:46, 14 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարց ԱԾ կաղապարի մասին խմբագրել

Ինձ մոտ ԱԾ ով բերել ծննդյան թվերը չի ստացվում, երևի մի հատ պետք է տեսանյութով նայեմ, եթե կա էդպիսի բացատրական նյութ: Եթե կա, կխնդրեմ մի հատ հղումն ուղարկեք, երևի մի բան էն չեմ անում: Կանխավ շնորհակալ եմ:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 11:07, 23 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, նշված կաղապարը, ինչպես նաև տեղեկաքարտերի տողերի զգալի մասն աշխատում են միայն հոդվածը Վիքիտվյալների հետ կապելուց հետո։ Դրա մասին վերևում նշել էի։ Ցավոք, Ձեր ստեղծած հոդվածը կրկնօրինակ է. մեր վիքիում այդ անձի մասին հոդված արդեն կա (տե՛ս Պիեռ Լեպեզան դը Բուագիլբեր), որն էլ կապված է Վիքիտվյալների հետ։ Թարգմանելուց առաջ համոզվեք, որ հոդվածը հայերենում բացակայում է։ Դրա համար նայեք ձախ կողմում եղած միջլեզվային հղումներին. եթե հայերենը կա, թարգմանել պետք չէ։ Ձեր ստեղծածում եթե օգտակար մասեր կան, տեղափոխեք արդեն եղած հոդված, իսկ Ձերը ներկայացրեք արագ ջնջման։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16:04, 23 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Որոշ օգտակար տեսանյութեր կարող եք գտնել այստեղ։ --23artashes (քննարկում) 16:04, 23 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ անչափ հարգելի 23artashes--Շողեր Ոսկանյան (քննարկում) 10:00, 24 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

23artashes Ավելացումներ արեցի ու իմ գրածի քննարկումներում նշել եմ որ ջնջման է ներկայացված, շնորհակալ եմ կրկին--Շողեր Ոսկանյան (քննարկում) 10:15, 24 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Քեյնսականություն խմբագրել

Ողջույն Շողեր Ոսկանյան ջան։ Ձեր կողմից ստեղծված քեյնսականություն հոդվածը արագ կարդալու ընթացքում անհասկանալի/վիքիֆիկացման կարիք ունեցող տողեր հանդիպեցին, նաև կետադրության խնդիր։ Հոդվածը պիտակվել է որպես վատ թարգմանություն, 7 օրվա ընթացքում եթե այն չուղղվի կջնջվի ադմինների կողմից։ Հարցերի/օգնության դեպքում կարող եք դիմել ինձ կամ հնչեցնել այս էջում։ Սիրով՝ --Ֆիլոմելա 🐍 21:36, 24 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, ես թարգմանել եմ ռուսերեն հոդվածից https://ru.wikipedia.org/wiki/Кейнсианство առանց սեփական ուղղումներ մտցնելու: Ճիշտն ասած, հայերեն շատ լավ գիրք կա, որտեղից կարելի է առավել լավ գրառում կատարել` «Քեյնսականությունը և դրա էվոլյուցիան» է կոչվում, եթե էդպես կլինի, թարգմանության փոխարեն կարող եմ էդտեղից քաղվածքներ անել, շարադրել հոդվածներ էլ կան: Իսկապես, Քեյնսն այն գործիչն է, որը կամ պետք է շատ լավ լինի ներկայացված, կամ, դեռևս` ոչ: Ինձ էլ դուր չեկավ ռուսերենի հոդվածը, երևի դա էլ անհաջող թարգմանություն է մեկ այլ լեզվից: Ինչ խորհուրդ կտաք Ֆիլոմելա ջան, գուցե մենք` հայերս լրիվ այլ հոդված ունենանք քան այն, ինչն առկա է մյուս լեզուներով հոդվածներում --Շողեր Ոսկանյան (քննարկում) 10:45, 25 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարի երեկո Շողեր Ոսկանյան ջան, ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար, ինձ մոտ ծանուցում չէր եկել։ Տվյալ պահին հոդվածը շատ ավելի լավ վիճակում է։ Իրականում Ռուսերեն Վիքիպեդիայում բազում վատ հոդվածներ կան, որոնք թարգմանելիս դժվարություններ են առաջանում, նման դեպքերում օգտվեք այլ լեզվից կամ ինչպես նշեցիք եթե ձեռքի տակ գիրք ունեք դա լավ աղբյուր է, սակայն նշեմ, որ ուղղակի բառ առ բառ գրքից արտագրելը ևս սխալ է։ Նաև հոդվածը ուղղելու ընթացքում այլ մասնակիցների նույնպես ասեք, որ կարդան, նույն տեքստը մի քանի անգամ կարդալիս սխալները դադարում եք նկատել։ Բարի խմբագրումներ։ --Ֆիլոմելա 🐍 18:27, 29 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ֆիլոմելա ջան շատ շնորհակալ եմ Ձեր խորհուրդների համար, անպայման կկիրառեմ:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 07:13, 30 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարելավման շուրջ խմբագրել

Ողջույն, ավարտել եմ քեյնսականություն հոդվածի բարելավումը, խնդրում եմ հանել Վատ թարգմանություն նշումը, այն արդեն ոչ թե թարգմանություն է, այլ նորմալ ուսումնասիրություն: Կանխավ շնորհակալ եմ--Շողեր Ոսկանյան (քննարկում) 17:40, 26 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել


Նոր հարց խմբագրել

Չմոռանալ հոդվածի քննարկամ էջում տեղադրել համապատասխան կաղապարը։ - Այսինքն ինչ կաղապար տեղադրեմ քննարկման էջում: Ասենք իմ ստեղծած https://hy.wikipedia.org/wiki/Անն_Ռոբեր_Ժակ_Թյուրգո -ի քննարկման էջում ես ինչ կաղապար դնեմ? Խնդրում եմ պատասխանել, մրցութային օրերի քանակն սպառվում է: Կանխավ շնորհակալ եմ:--Շողեր Ոսկանյան (քննարկում) 06:45, 28 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Շողեր Ոսկանյան, ողջույն։ Սկսենք նրանից, որ Դուք թարգմանել եք մի հոդված, որն այլ անունով արդեն կա Հայերեն Վիքիպեդիայու, ահա այն՝ Անն Ռոբեր Ժակ Տյուրգո։ Դա նշանակում է, որ նրա բովանդակության այն մասերը, որոնք չկան հին հոդվածում, պետք է տեղափոխվեն այնտեղ, իսկ Ձեր ստեղծածը պետք է ջնջնվի կամ դարձվի վերահղում։ Խնդրում եմ թարգմանելուց առաջ համոզվել, որ չկա տվյալ հոդվածի հայերենը։ Ինչ վերաբերում է քննարկման էջում տեղադրվող կաղապարին, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը մրցույթի {{Ֆինանսատնտեսական վիքիամիս/հոդված}} կաղապարի մասին է։ Բացի այդ, թարգմանված հոդվածների քննարկման էջերում պարտադիր տեղադրում ենք {{ԹՀ}} կաղապարը, որը ցույց է տալիս, թե որ լեզվի որ հոդվածից է թարգմանված հոդվածը։ Դրա համար հոդվածի ձախ կողմի «Այլ լեզուներով» բաժնում պետք է սեղմեք համապատասխան լեզվի կողքին եղած հիերոգլիֆանման պատկերը, և կաղապարը կհայտնվի քննարկման էջում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:47, 28 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ հարգելի' 23artashes արագ արձագանքելու և խորհուրդների համար: