Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս

Ֆինանսատնտեսական վիքիամիս
Համագործակցություն Կենտրոնական բանկի հետ
Մայիսի 20-31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում
Հունիսի 1-30-ը՝ Վիքիպեդիայի հոդվածների ստեղծում և բարելավում

Միամսյակի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին մատուցենք բնագավառի ամբողջական արդի տեղեկատվություն։
Վիքիմեդիա Հայաստանի և Կենտրոնական բանկի համատեղ միամսյակը նախատեսում է նախնական փուլում 10 օրերի ընթացքում մասնակիցներին սովորեցնել Վիքիպեդիայում խմբագրման հմտություններ։ Դասընթացը կլինի առցանց տարբերակով։ Մասնակիցներին խմբագրման հմտություններին տիրապետելուց հետո նախապես կազմված ցանկերից հոդվածներ կառաջարկվեն: Այնուհետ մասնակիցները 30 օրերի ընթացքում կխմբագրեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգվեն ԿԲ հանձնաժողովի կողմից և Վիքիֆիկացման մասով կստուգվեն Վիքիմեդիա Հայաստանի կողմից (հոդվածները պատրաստ լինելուն պես)։ Մրցույթի ավարտին արդյունքները կամփոփվեն, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան այն մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում ծավալուն է և որակյալ։

Գնահատում խմբագրել

Ֆինանսական ոլորտի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մասնագետներից բաղկացած ժյուրին հաղթողներին կընտրի հետևյալ չափանիշներով՝

  • հոդվածները պետք է համապատասխանեն մրցույթի պայմաններին և դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններին,
  • գրված լինի հանրագիտարանային գիտահանրամատչելի ոճով,
  • փաստերն ուղեկցվեն համապատասխան վստահելի երկրորդական աղբյուրներով,
  • հոդվածի տեքստը չպարունակի պատճենված հոդվածներ, բացակայեն անձնական հետազոտությունները,
  • կառուցվածքը, պատկերազարդումները համապատասխանեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր կառուցվածքային սկզբունքներին,
  • տեքստը հրապարակվի Վիքիպեդիայի ազատ օգտագործման, տարածման և ձևափոխման արտոնագրով (Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում),
  • կխրախուսվի ոչ միայն հոդվածների թարգմանությունը, այլ նաև դրանց բարելավումը, հարստացումն օրինակներով:

Մինչև մայիսի 19-ը՝ մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով։