ՈղջույնԽմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Ղուկասյան Մարո  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 11:45, 1 Փետրվարի 2018 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

ԾանոթագրություններԽմբագրել

Հարգելի՛ Ղուկասյան Մարո, շնորհակալություն Ձեր ներդրումների համար Հայերեն Վիքիպեդիայում, սակայն ուզում եմ նշել, որ մեզ մոտ ընդունված է կետադրական նշանները դնել ծանոթագրություններից հետո, օրինակ` «[2]:» ոչ թե «:[2]»:--Սամվելքննարկում 09:38, 6 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալություն Armineaghayan, ուղղակի Դուք ջնջել էիք նաև մահվան ամսաթիվը, որը ես ստույգ ճշտել եմ նկարչուհու հարազատներից:

Տվյալները փոխանցվում են վիքիտվյալներիցԽմբագրել

Հարգելի՛ Ղուկասյան Մարո, Սահականուշ Մատինյան հոդվածում տեղեկաքարտը լրացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բոլոր տվյալները փոխանցվում են վիքիտվյալներից: եթե որևէ անճշտություն եք նկատում այդ տվյալներում և ունեք հավաստի աղբյուր, կարող եք խմբագրել այս էջի Q62477491 տվյալները: Հարցերի դեպքում դիմեք ինձ: Շնորհակալություն Armineaghayan (քննարկում) 13:45, 14 Նոյեմբերի 2019 (UTC)

Կարճ էջ. «Մայնա Կիայ»Խմբագրել

Հարգելի Ղուկասյան Մարո, Ձեր ստեղծած «Մայնա Կիայ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Գևորգ💬 20:30, 25 Հունվարի 2020 (UTC)

Բարելավելիս կարող եք օգտվել հոդվածի անգլերեն տարբերակից: Սիրով՝ --Գևորգ💬 20:30, 25 Հունվարի 2020 (UTC)

Հարգելի Գևորգ, շնորհակալ եմ օգնության առաջարկի համար, բայց հոդվածը դեռ երեկ է ստեղծվել և ստեղծման ընթացքում է, չգիտեմ, թե որքանով է տեղին ջնջման մասին Ձեր հապշտապ հիշեցումը. եթե հոդվածի ստեղծումից անցած լիներ 3-4 օր, և հոդվածը նույն այս վիճակում լիներ, շատ տեղին կլիներ Ձեր դիտողությունը, իսկ հիմա միանգամայն անհարկի է: Նոր եմ սկսել աշխատել հոդվածի վրա, այնպես որ զինվեք համբերությամբ և շարունակեք համալրել Հայերեն Վիքիպեդիան Ձեր հոդվածներով:

Հարգանքով՝ --Ղուկասյան Մարո (քննարկում) 10:51, 26 Հունվարի 2020 (UTC)

Ղուկասյան Մարո ջան, Մայնա Կիայ հոդվածը սկզբնապես չի համապատսխանել նվազագույն պահանջներին: Հոդվածի ծավալը չի գերազանցել 3000 բայթը, հոդվածում չի եղել որևէ աղբյուր, ինչպես նաև բացակայել է միջլեզվային հղումը: Ձեր կողմից ստեղծվելիք հոդվածներում կխնդրեի ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին: Այժմ Armineaghayan մասնակցի շնորհիվ հոդվածը համապատասխանում է նվազագույն պահանջներին: Շնորհակալություն: --Գևորգ💬 11:52, 26 Հունվարի 2020 (UTC)

Կանոններին ծանոթ եմ, ուղղակի երեկ ուշ էր արդեն, ու չհասցրեցի հոդվածին համապատասխան վերջնական տեսք տալ, գուցե պետք չէր հրապարակել էջը, այլ անել այդ ամենը ավազարկղում, ուղղակի աշխատանքս արագ պահպանեցի, որ չկորցնեմ թարգմանածս: Կարծում եմ՝ հոդվածագրին պետք է գոնե մեկ օր ժամանակ տալ աշխատանքն ավարտին հասցնելու համար, հետո միայն հիշեցնել, որ հոդվածը չի համապատասխանում նվազագույն պահանջներին: Ասածս դա է: Մնացած դեպքերում հոդվածների կանոնների մասին հիշեցումները ողջունելի եմ համարում: --Ղուկասյան Մարո (քննարկում) 12:04, 26 Հունվարի 2020 (UTC)