Մայնա Կիայ (20-րդ դար), քենիացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան, ով 2011 թվականի մայիսի մեկից մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը եղել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող[1]։ 2018 թվականից ի վեր ղեկավարում է «Հյուման Րայթս Վոթչ» (անգլերեն՝ Human Rights Watch, HRW - «մարդու իրավունքների պաշտպանություն») կազմակերպության Միությունների և կազմակերպությունների ծրագիրը[2]։

Մայնա Կիայ
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Քենիա
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց, Նայրոբիի համալսարան և Alliance High School?
Մասնագիտությունիրավապաշտպան և փաստաբան
ԱշխատավայրAmnesty International և Միավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններՄԱԿ-ի հատուկ զեկուցող
 Maina Kiai Վիքիպահեստում
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայնա Կիայը ելույթ է ունենում 2016 թվականի մարտի 11-ին Ժնևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Մայնան նաև ակտիվորեն զբաղվում Քենիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ, որտեղ նա մասնավորապես գործունեություն է ծավալում կաշառակերության դեմ պայքարի ուղղությամբ, աջակցում քաղաքական բարեփոխումների իրականացմանը և պայքարում 2008 թվականին Քենիան համակած հետընտրական բռնաճնշումների անպատժելիության դեմ[1]։

Կրթություն, գործունեություն, պարգևներ խմբագրել

Կիայի գործունեության ամենից ուշագրավ շրջանը սկսվեց 1992 թվականին, երբ նա դարձավ Քենիայում մարդու իրավունքների ոչ պաշտոնական հանձնաժողովի համահիմնադիր։ Նա աշխատեց որպես հանձնաժողովի գործադիր տնօրեն մինչև 1998 թվականի սեպտեմբերը[3]։

Կիայը հետո դարձավ «Amnesty International»-ի աֆրիկյան ծրագրի (1999-2001) ղեկավար և Աֆրիկայում Մարդու իրավունքների միջազգային փաստաբանական խմբի ղեկավար (այժմ՝ Global Rights, 2001-2003)[3], մինչ ի վերջո դարձավ Քենիայում Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի նախագահ՝ 2003-2008 թթ.[4]։

2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի ապրիլը Կիայը եղել է Մարդու իրավունքների քաղաքականության միջազգային խորհրդի գործադիր տնօրեն։ Նա նաև հետազոտական աշխատանք է կատարել Մարդու իրավունքների դանիական ինստիտուտում, Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնում և ՏրանսԱֆրիկա ֆորումում[1]։

Կիայը Քենիայում տեղական «InformAction» ՀԿ-ի համահիմնադիրն է[5], որը մուլտիմեդիայի միջոցով՝ մասնավորապես տեսահոլովակների, քենիացիներին իրազեկում է իրենց իրավունքների մասին[4]։ Նա նախկինում կանոնավոր հրատարակվող շարք է գրել «Daily Nation» թերթի համար, սակայն հրաժարվել է 2018 թվականին՝ պատճառաբանելով կառավարության կողմից հաստատված որոշումների հրապարակման համառ միջամտությունը[6]։ Հիմա նա թղթակցում է «The Standard» (Քենիա) թերթին[7]։

2014 թվականին «Freedom House»-ը արժանացրեց Կիային Ազատության մրցանակի, որը 1943 թվականից ի վեր շնորհվում է «որպես երախտագիտության արտահայտություն այն մարդկանց, ովքեր անգնահատելի ներդրում ունեն անկախության և ժողովրդավարության հաստատման գործում»[8]։ Նախկինում Ազատության մրցանակի արժանացել են Չեն Գուանչենը, Աուն Սան Սու Չժին, Վացլավ Հավելը, Դալայ Լամա XIV, Մեդգար Էվերսը և Էդվարդ Ռ. Մարոուն։

2016 թվականի հոկտեմբերին նա ստացել է ՄԱԿ-ի հիմնադրամի Լեո Նեվասի անվան մրցանակ որպես հատուկ զեկուցող իր աշխատանքի համար։ Մրցանակով սահմանվում է՝ «նրանց, ովքեր աշխատեցին որպես փոփոխության գործակալներ՝ ի նպաստ մարդու իրավունքների միջազգային բարեփոխումների»[9]։ 2016 թվականի դեկտեմբերին Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիա-արտադրական արհմիությունների կոնգրեսի կողմից նա արժանացավ Մարդու իրավունքների Ջորջ Մինի-Լեյն Կիրկլանդ մրցանակի «նվիրումի և աշխատանքում ու հասարակության մեջ մարդու հիմնարար իրավունքների տարածված ոտնահարման դեմ ուղղված արդյունավետ գործունեության համար»[10][11]։

2018 թվականի սեպտեմբերին նա միացավ «Հյուման Րայթս Վոթչ» ՀԿ-ին՝ ստեղծելով Միությունների և կազմակերպությունների ծրագիրը[2]։ Կիայը հանդես է եկել որպես խիզախ պաշտպան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընտրարշավի շրջանում՝ հավաստիացնելով, որ «հավելյալ այնպիսի ուժերի ներգրավումը, ինչպես խորհրդարանականներն ու քաղաքացիական հասարակությունն են, վտանգավոր է ՄԱԿ-ի ժողովրդավարականացման համար»[12]։

Կիայը մասնագիտությամբ իրավաբան է՝ կրթություն ստացած Նայրոբիի և Հարվարդի համալսարաններում[1]։

Որպես հատուկ զեկուցող կատարած աշխատանքը խմբագրել

Մայնա Կիայը ստանձնեց իր պարտավորությունները որպես ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող 2011 թվականի մայիսի 1-ին[1]։ Նրա երկրորդ և վերջնական ժամկետը լրացավ 2017 թվականի ապրիլի 30-ին, և նրան հաջորդեց Աննալիզա Չամփին Իտալիայից։ Հատուկ զեկուցողները անկախ են ցանկացած կառավարությունից կամ կազմակերպությունից և գործում են իրենց անձնական հնարավորությունների սահմաններում։

Կիայը որպես հատուկ զեկուցող հեղինակ և համահեղինակ է Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված յոթ զեկույցների՝ հետևյալ թեմաներով՝

  • Կարևորագույն քայլերը՝ ի նպաստ ասամբլեայի և կազմակերպության անկախացման (մայիս, 2012)[13][14]
  • Քաղաքացիական հասարակության հնարավորությունը ֆինանսավորման և աղբյուրների հասանելիությանը (ապրիլ, 2013)[15][16]
  • Ռիսկային խմբերի վիճակը իրենց միության և կազմակերպության իրավունքները կիրառելիս (հունիս, 2014)[17][18]
  • Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները բնական պաշարների շահագործման համատեքստում (հունիս, 2015)[19][20]
  • Կազմակերպությունների արդյունավետ կառավարման խորհրդատվության մասին համատեղ զեկույց հատուկ զեկուցող գործընկեր Քրիստոֆ Հայնցի հետ (մարտ, 2016)[21][22]
  • Ֆունդամենտալիզմի ներգործությունը ասամբլեայի և կազմակերպության իրավունքների վրա (հունիս, 2016)[23][24]
  • Պատկերացնելով աշխարհն առանց մասնակցության. քաղաքացիական հասարակության նվաճումների ներկայացում (հունիս, 2017՝ ներկայացված նրան հաջորդած Աննալիզա Չամփիի կողմից)[25]

Կիայը նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորս զեկույցների հեղինակ է՝ հետևյալ թեմաներով՝

  • Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները ընտրությունների համատեքստում (հոկտեմբեր, 2013)[26][27]
  • Բազմակողմանի հաստատությունների ազդեցությունը ասամբլեայի և կազմակերպության իրավունքների բարեփոխման և պաշտպանության ուղղությամբ (հոկտեմբեր, 2014)[28]
  • Համեմատելով երկրների վերաբերմունքը բիզնեսների և կազմակերպությունների հանդեպ և հետազոտելով, թե ինչու են հիմնականում բիզնեսներն արժանանում առավել խրախուսական վերաբերմունքի (հոկտեմբեր, 2015)[29]
  • Դժվարությունները, որոնց առերեսվում են աշխարհի ամենից անտեսված աշխատողները իրենց միության կամ կազմակերպության իրավունքներն աշխատավայրում կիրառելիս (հոկտեմբեր, 2016)[30]

Կիայը նաև կատարել է պաշտոնական այցելություններ դեպի ինը երկրներ՝ Վրաստան (2012), Միացյալ Թագավորություն (2013 և 2016), Ռուանդա (հունվար, 2014), Օման (սեպտեմբեր, 2014), Ղազախստան (հունվար, 2015), Չիլի (սեպտեմբեր, 2015), Կորեայի Հանրապետություն (հունվար, 2016) և Ամերիկայի ՄԻացյալ Նահանգներ (հուլիս, 2016)[31][32]։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի[33] միջոցով որպես հատուկ զեկուցող Կիայը հրատարակել է մամուլի ավելի քան 190 տեղեկագրեր և ուղարկել է շուրջ 900 հաղորդագրություններ ՄԱԿ-ի անդամ-պետություններին[34]։

Կիայը գլխավորել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի կողմից առաջին, երբևէ իրականացված պաշտոնական այցելությունը Միացյալ Նահանգներ 2016 թվականի հուլիսին[35]։

Հատուցում մարդու իրավունքների պաշտպանության համար խմբագրել

Կիայը ենթարկվել է սպառնալիքների և ոտնձգությունների մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կատարած իր աշխատանքի համար։

2017 թվականի օգոստոսին Կիային կարճ ժամանակով արգելեցին թռչել Նայրոբիի «Ջոմո Քենյատա» միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանի ծառայողները պնդում էին, որ երկիրը լքելու համար նրան պետք է կառավարության թույլտվությունը[36]։

2013 թվականի սեպտեմբերին Կիայը տեղեկություն տարածեց, որ ավազակները սպառնացել են այրել Նյաերիում գտնվող մոր տունը[37][38]։

2008 թվականին Կիայը, ինչպես նաև մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ, մահվան սպառնալիքներ էին ստանում՝ պայմանավորված Քենիայում մոլեգնած հետընտրական բռնություններով[39]։ Քենիայի քաղաքացիական հասարակության խմբերի կոալիցիան հաղորդել է, որ նրանք տեղյակ են եղել «մի հինգ կամ ավելի մարդկանցից կազմված էլիտար ջոկատի» մասին, որին հանձնարարված էր վերացնել, մասնավորապես, Քենիայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի նախագահ Մայնա Կիային[40]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «OHCHR - Maina Kiai biography». www.ohchr.org.
  2. 2,0 2,1 «Human Rights Watch».
  3. 3,0 3,1 «International Commission of Jurists, Kenya Section». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին.
  4. 4,0 4,1 «World Movement for Democracy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «InformAction - InformAction». www.informaction.tv.
  6. https://citizentv.co.ke/news/nation-media-group-columnists-resign-195085/
  7. https://www.kenyans.co.ke/news/28940-3-columnists-who-quit-daily-nation-join-sunday-standard
  8. «Annual Awards Dinner 2014». www.freedomhouse.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  9. «Maina Kiai to receive United Nations Foundation's Leo Nevas Human Rights Award on Oct. 19 in New York; fellow honorees include President Obama - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  10. «Maina Kiai Receives AFL-CIO Human Rights Award - Solidarity Center». 2016 թ․ դեկտեմբերի 15.
  11. «received the AFL-CIO George Meany-Lane Kirkland Human Rights Award».
  12. «Statements - Campaign for a UN Parliamentary Assembly». Campaign for a UN Parliamentary Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Best practices in promoting the rights to freedom of peaceful assembly and of association - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  14. Report via OHCHR Արխիվացված 2015-08-15 Wayback Machine
  15. «Civil Society's Right to seek, receive and use resources – human, material and financial - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  16. Report via OHCHR Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  17. «Threats against groups most at risk when exercising assembly and association rights - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  18. Report via OHCHR Արխիվացված 2016-03-25 Wayback Machine
  19. «Assembly and association rights in the context of natural resource exploitation - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  20. Report via OHCHR Արխիվացված 2015-09-27 Wayback Machine
  21. «Practical recommendations for the management of assemblies - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  22. Report via OHCHR Արխիվացված 2016-03-21 Wayback Machine
  23. «Fundamentalism's impact on peaceful assembly and association rights - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  24. Report via OHCHR Արխիվացված 2016-06-24 Wayback Machine
  25. «Imagining a World Without Participation: Mapping the Achievements of Civil Society - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  26. «The rights to freedom of peaceful assembly and of association in the context of elections - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  27. Report via OHCHR Արխիվացված 2016-03-24 Wayback Machine
  28. «Multilateral institutions and their effect on assembly and association rights - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  29. «Report: Comparing States' treatment of business and associations (A/70/266) - UN Special...».
  30. «The rights to freedom of peaceful assembly and of association in the workplace - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  31. «Country Reports - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  32. «OHCHR - Country visits». www.ohchr.org.
  33. «OHCHR - News Search». www.ohchr.org.
  34. «OHCHR - Annual reports». www.ohchr.org.
  35. «Freedoms of assembly and association: UN expert announces first official visit to the USA - Former UN Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association (2011-17)».
  36. Drama as rights activist Kiai briefly stopped at JKIA over clearance to travel
  37. App, Daily Nation. «My life in danger over ICC cases: Kiai». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  38. «Full Press Statement by Maina Kiai on Security Threats over ICC, Sept. 21, 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  39. «Human Rights House». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին.
  40. «Letter from Gladwell Otieno, Executive Director Africa Centre for Open Governance (AfriCOG)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնա Կիայ» հոդվածին։