Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Զարուհի Կարապետյան  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 19:11, 30 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Հեղինակային իրավունքների խախտում «Գեղագիտության ազգային կենտրոն» հոդվածում խմբագրել

Ուշադրությո՜ւն
Դուք ըստ էության վերջերս եք սկսել խմբագրել Վիքիպեդիան և հնարավոր է, տեղյակ չեք կարևորագույն կանոններից մեկին. Վիքիպեդիայում խմբագրելիս պարտադիր է պահպանել հեղինակային իրավունքները: «Գեղագիտության ազգային կենտրոն» հոդվածը խմբագրելիս Դուք ակնհայտորեն վերցրել եք արդեն հրապարակված աղբյուրի տեքստը (մասնավորապես՝ https://nca.am/am/ կայքից): Նման գործունեություն հնարավոր է, եթե Դուք ինքներդ եք հանդիսանում Ձեր կողմից հրապարակված հատվածի իրավատերը: Բայց քանի դեռ չեք ապացուցել, որ հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, Դուք չեք կարող հրապարակել տեքստը Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրի ներքո:

Պատճենված տեքստը, համաձայն կանոնների, պետք է ջնջվի: Մենք ուրախ կլինենք Վիքիպեդիայում Ձեր սեփական ներդրումների համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել:

-- 23artashes (քննարկում) 18:03, 1 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ տեղեկատվության համար: Ես հանդիսանում եմ Գեղագիտության ազգային կենտրոնի ծրագրերի համակարգողը: Խնդրում եմ տեղեկացրեք ինչպես կարող եմ փոխել Գեղագիտության ազգային կենտրոն էջում առկա տեղեկատվությունը, կատարել ավելացումներ և հեռացումներ:
Անհամբերությամբ կսպասեմ Ձեր պատասխանին:
Կանխավ շնորհակալ եմ:
Զարուհի Կարապետյան Զարուհի Կարապետյան (քննարկում) 11:32, 3 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Զարուհի Կարապետյան, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Անդրադառնամ Ձեր խնդրանքին։ Դուք պատճենել էիք մի կայքի բովանդակություն, որի ներքևում գրված է՝ ©2017 All Rights reserved, այսինքն՝ հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ այդ կայքի տերը Դուք եք կամ Դուք աշխատում եք այդ կազմակերպությունում, միևնույն է, պատճենելով բովանդակությունը՝ խախտում եք օրենքը։ Վերևում նշված է, որ Դուք պետք է ապացուցեք, որ հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, իսկ դա, հավատացեք, բավական երկար ու բարդ գործընթաց է։ Ի՞նչ անել։ Նախ նշեմ, որ Վիքիպեդիայում աղբյուր են համարվում հեղինակավոր երկրորդական աղբյուրները, այսինքն՝ հոդվածի առարկա կազմակերպության կայքը աղբյուր չէ։ Անհրաժեշտ է ներկայացնել այլ աղբյուր, որտեղ գրված է այն ամենը, ինչ ներկայացնելու եք հոդվածում։ Այդ բովանդակությունն անպայման պետք է վերաշարադրեք Ձեր բառերով՝ հեղ. իրավունքի խախտումից խուսափելու համար։ Խնդրում եմ անպայման ծանոթանալ այս և այս էջերին։ Նաև նկատի ունեցեք, որ Դուք, լինելով կազմակերպության աշխատակից, ունեք հետաքրքրությունների կոնֆլիկտ հոդվածի առարկայի հետ, և կարող է առաջանալ շահերի բախում։ Այսքանը, շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:51, 3 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ, ես այսօր նորից տեղադրեցի տքեստերը, բայց արդեն խմբագրված և փոփոխված վիճակում, կայքի հետ այլևս չեն համապատասխանում:
Բայց նորից հին տարբերակն է տեքստերի երևում:
Խնդրում եմ օգնեք լուծում գտնել: Զարուհի Կարապետյան (քննարկում) 20:14, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Բարև Ձեզ։ Վերևում ես նշել էի, որ հոդվածի առարկա կազմակերպության կայքը աղբյուր չէ։ Անհրաժեշտ է ներկայացնել այլ` երկրորդական, հեղինակավոր աղբյուր։ Այդ տեսքով հոդվածն անաղբյուր է և ենթակա արագ ջնջման։ Խնդրում եմ սա անպայման հաշվի առնել և գտնել աղբյուրներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 04:16, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Պարզապես էջում նշված տեղեկատվության համար ուրիշ աղբյուրի չենք կարող հղում տալ, որովեհտև տվյալ տեղեկատվությանը միայն Գեղագիտության ազգային կենտրոնն է տիրապետում: Իսկ այս պահին էջում ապատեղեկատվություն է նշված, որը խչընդոտում է մեր Կենտրոնի աշխատանքին: Ես լիովին հասկանում եմ կանոնակարգը, բայց չեմ կարող բացի կայքից այլ աղբյուրների հղում տալ:
Կարող ենք ամբողջական տեքստը տրամադրել Ձեզ տնօրենի ստորագրությամբ և կնիքով, որպեսզի կասկածի տակ չլինի տեքստի իսկությունը:
Կսպասեմ Ձեր արձագանքին:
Կանխավ շնորհակալ եմ: Զարուհի Կարապետյան (քննարկում) 07:52, 14 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Զարուհի Կարապետյան, ցավոք, կնիքով, ստորագրված, նոտարով վավերացված և նմանատիպ այլ փաստաթղթերը Վիքիպեդիայում որպես աղբյուր չեն կարող ծառայել։ Պետք է լինեն կամ համացանցային ակտիվ հղումներ, կա՛մ վստահելի հրատարակություններ (բառարաններ, հանրագիտարաններ, տեղեկագրքեր, ամսագրեր, թերթեր և այլն)։ Փորձեք գտնել աղբյուրներ։ Լրատվամիջոցները, թերթերը, ամսագրերը երբևէ չե՞ն անդրադարձել ձեր գործունեությանը։ Գտեք այդպիսի նյութեր և ծանոթագրությունների տեսքով տեղադրեք որպես գրվածի հաստատում՝ պարբերություններից, նախադասություններից հետո։ Եթե ակնհայտ սխալ տեղեկություններ կան (ասենք՝ կազմակերպության ճիշտ անվանումը, կարգավիճակը, գործունեության տեսակը, տնօրենի անունը և այլն), դրանք կարող եք սրբագրել՝ հղում անելով ձեր կայքին։ Իսկ մնացած խոշոր հատվածները աղբյուր են պահանջելու։ --23artashes (քննարկում) 06:37, 15 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել