- Վիքիդասընթացը նախատեսված է ուսանողների, ուսուցիչների, դասախոսների, գիտնականների, լրագրողների և այլ մասնագիտությունների տեր անձանց համար։
- Դասընթացը մեկնարկել է նոյեմբերի 22-ին, տևողությունը մեկ ամիս է:
- Վիքիդասընթացի մասնակից յուրաքանչյուր խումբ ունի մարզիչ: Նախատեսված է խմբերի շաբաթական երկու հանդիպում-դասընթաց երկու ժամ տևողությամբ։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները կտիրապետեն Վիքիպեդիայի խմբագրման գործիքներին և կանոնակարգերին։
Դասընթացի ավարտին հաջորդելու է նախագծի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները գործադրելու են իրենց ստացած գիտելիքները՝ երկու ամիս շարունակ ստեղծելով կամ բարելավելով հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։