Նունե Սարուխանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962
ԾննդավայրԲերդ, Հայաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտություն

Գիտնական, գյուղատնտես,

գրող
ԿայքGreenLane

Նունե Գառնիկի Սարուխանյան (դեկտեմբերի 10, 1962, Բերդ, Հայաստան), հայ գիտնական, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, գրող[1]։ Նա հանդիսանում է 20 մենագրության, 36 գիտական աշխատությունների և 47 ուսուցողական հոդվածների հեղինակ։

Կենսագրություն խմբագրել

1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, իսկ 1987 թվականին` նույն ինստիտուտի մեկամյա տնտեսագիտական ֆակուլտետը: 2003 թվականին ավարտել է ՀՀ ԳԱ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան և նույն տարում պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-1998 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Այգեստան (նախկինում՝ Բալլուջա) գյուղի միջնակարգ դպրոցում որպես քիմիա-կենսաբանության ուսուցչուհի, ինչպես նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդել է ագրոնոմիական առարկաներ:

1998-2004 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես առաջատար մասնագետ:

2004 թվականից «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հիմնադիր անդամն ու ընտրված նախագահն է:

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Նունե Սարուխանյանը ուսուցանել և խորհրդատվություն է տրամադրել հազարավոր ֆերմերների և ոլորտի մասնագետների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների (UNDP, WFP, WB, EU, OSCE, USDA, ADA, ACF, CENN, BMZ, Sign of hope, UMCOR, World Vision և այլն) ծրագրերի շրջանակներում՝ օրգանական և կայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության թեմաներով:

Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է երեք տասնյակից ավելի երկրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://greenlane.am/en/team-members/ Նունե Սարուխանյանի մասին GreenLane.am-ում