Ալեքսանդր Ֆեոդորի Լազուրսկի (), ռուս բժիշկ և հոգեբան, Վ. Մ. Բեխտերևի աշակերտը, Մ. Յ. Բասովի և Վ. Ն. Մյասիշևի ուսուցիչը: Մշակել է անհատական տարբերությունների հոգեբանական հայեցակարգ-բնութագրաբանություն (ռուս.՝ Характерология), որոնք դիտարկվում են նյարդային կենտրոնների հետ սերտ փոխհարաբերություններում: Լազուրսկին առաջիններից մեկն էր, որն սկսեց իրականացնել անհատի փորձարկումները փորձարկվողի գործունեության բնական պայմաններում:

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Ֆեոդորի Լազուրսկին ծնվել է 1874 թվականին Պոլտավա նահանգի Պերեյասլավլ քաղաքում՝ ոչ ունևոր ընտանիքում: Ոսկե մեդալով ավարտել է Լուբյանյան գիմնազիան և ընդունվել Ս. Մ. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիա, որտեղ ակտիվորեն զբաղվում էր հոգեբանությամբ: 1897 թվականին ուսումն ավարտելով՝ մնացել է Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական հոգենյարդաբանական ինստիտուտում, որի ղեկավարը Ո. Մ. Բեխտերևն էր: Ակադեմիան ավարտելու ժամանակից ակտիվ մասնակցություն է ունեցել «Պետերբուրգյան հոգեբուժների ու նևրոպաթոլոգների ընկերությունում», իսկ 1899 թվականին ընտրվել է որպես նրա գործող անդամ[1]։

Լազուրսկին գիտական գործունեությունը համատեղում էր բուժական պրակտիկայի հետ: Աստիճանաբար նրա հետաքրքրությունները մտքի անատոմիայից և ֆիզիոլոգիայից տեղափոխվել են հոգեբանական հետազոտությունների ոլորտ: Դրան մեծապես նպաստել է 1895 թվականին Բեխտերևի կողմից Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական հոգենյարդաբանական ինստիտուտում Հոգեբանական լաբորատորիայի բացումը: 1897 թվականին Բախտերևն այդ լաբորատորիայի ղեկավարումը հանձնել է Լազուրսկուն [2]։

1900 թվականի նոյեմբերի 30-ին Լազուրսկին պաշտպանել է դիսերտացիա՝ «Մկանային աշխատանքի ազդեցությունը ուղեղի արյան շրջանառության վրա» թեմայով: Հետազոտություններն իրականացվում էին յուրահատուկ փորձարարական մեթոդով, դրա արդյունքները, որպես բժշկական դիսերտացիա, մեծ հաջողությամբ պաշտպանվել են դիսպուտի ժամանակ, որին մասնակցել են պաշտոնական ընդդիմադիրներ Իվան Պավլովը, Բեխտերևը և Մ. Ս. Դոբրոտվորսկին: Պավլովը բարձր է գնահատել աշխատանքը՝ նշելով «թեմայի երևելի հետաքրքրությունը» տեսական և գործնական հարաբերություններում, իսկ Բեխտեևն ընդգծել է անցկացված հետազոտության կարևորությունը կլինիկայի համար[1]:

1901-1902 թվականներին Լազուրսկին գտնվում էր արտասահմանյան գործուղման մեջ, որի ժամանակ պրակտիկա էր անցնում Լայպցիգում Վիլհելմ Վունդտի Հոգեբանական լաբորատորիայում, աշխատել է Հայդելբերգում՝ Էմիլ Քրեպելինի փորձարարական հոգեբանական լաբորատորիայում, ինչպես նաև լսել է Կարլ Շտումպֆի դասախոսությունները Բեռլինում[2]:

1903 թվականին Լազուրսկին վերադարձել է Պետերբուրգ և ընտրվել պրիվատ-դոցենտ Ռազմա-բժշկական ակադեմիայում՝ հոգեկան և նյարդային հիվադությունների գծով, որտեղ հետագայում կարդացել է ընդհանուր հոգեբանության կուրս: «Սովորական և ախտաբանական հոգեբանության ռուսական ընկերության» անդամները նրան ընտրել են որպես իրենց գիտական քարտուղար: Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ նա մեծ դեր է խաղացել Սանկտ-Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտի ստեղծման մեջ և գլխավորել դրա ընդհանուր հոգեբանության ամբիոնը[3]:

1904 թվականից Լազուրսկին համագործակցում էր Ալեքսանդր Նաչաևի հետ նրա փորձարարական մանկավարժական հոգեբանության լաբորատորիայում, ղեկավարում էր այդ լաբորատորիայի հատուկ հանձնաժողովը՝ հոգեբանության փորձարարական մեթոդների մշակման գործով: Այնտեղ էլ սկսել է անցկացնել հստակ բնութագրական հետազոտություններ[3]:

Լազուրսկու առաջին հոգեբանական աշխատանքներն ի հայտ են եկել 19-րդ դարի 90-ական թվականներին: Արդեն վաղ աշխատանքներն իրենց վրա էին գրավել գիտական հասարակության ուշադրությունը: Նրան չափազանց հետաքրքրում էր ոչ թե առանձին հոգեկան գործընթացների, այլ ամբողջական անձի հետազոտման խնդիրը։ 1906 թվականին 1000 օրինակով հրատարակվել է Լազուրսկու առաջին խոշոր աշխատությունը՝ «Գիտության ակնարկ բնավորության մասին»:

1913 թվականի փետրվարին «Պետերբուրգյան փիլիսոփայական ընկերության» նիստում նա հանդես է եկել զեկույցով՝ շարադրելով իր «անձանց նոր դասակարգումը»: Մինչև կյանքի վերջին տարիները հենց դա էր նրա գործունեության կենտրոնական խնդիրը: Զբաղվելով իր ժամանակի համար հոգեբանության սուր հարցերի մշակմամբ՝ Լազուրսկին անընդհատ բախվում էր ինչպես մետաֆիզիկական հոգեբանների, այնպես էլ որոշ հոգեբույժների բացասական վերաբերմունքին, որոնք նրա հոգեբանական հետազոտությունները համարում էին շինծու-մտահայեցողական: 1913 թվականին նա հասունացած կոնֆլիկտի հետևանքով ինքնակամ հեռացել է Ռազմա-բժշկական ակադեմիայից և ընդունվել Կանացի բժշկական ինստիտուտ[2]՝ որպես նահանգային կլինիկական ասիստենտ հոգեբանության ուղղությամբ:

Լազուրսկին մահացել է 1917 թվականին՝ տևական հիվանդությունից հետո:

Գիտական գործունեություն

խմբագրել

Ուսումնասիրելով հոգեբանության զարգացումը հնագույն ժամանակներից՝ Լազուրսկին ցույց է տվել նրա պատմության փուլերի կախվածությունը բնագիտության հաջողություններից ընդհանրապես: Նա հատուկ նշանակություն էր տալիս ֆիզիոլոգիային և, մասնավորապես, գլխուղեղի ֆիզիոլոգիային[1]:

Իր գիտափորձնական հոգեբանական հետազոտություններում Լազուրսկին ձգտում էր ստանալ այնպիսի տվյալներ, որոնք բնութագրում էին հետզոտվող մարդկանց անհատականությունը: Նա առաջարկել և լայնորեն օգտագործել է սիստեմատիկ դիտումների մեթոդը՝ համատեղելով այն փորձարարական հոգեբանության հատուկ ընտրված մեթոդների հետ: Լազուրսկու մեթոդային որոնումների գագաթնակետը համարվում է իր կողմից ստեղծված բնական գիտափորձի մեթոդը, որի շնորհիվ հեռացվում է լաբորատոր գիտափորձի արհեստականությունն, ու զգալիորեն մեծանում է դիտարկման տվյալների արժեքը, քանի որ փորձարկվողը չի հեռանում իր համար սովորական միջավայրից, բայց միաժամանակ ներգրավվում է կազմակերպված և վերահսկվող պայմանների մեջ[1]:

1906 թվականին լույս է տեսել Լազուրսկու «Գիտության ակնարկ բնավորության մասին» աշխատությունը: Գիտնականն ընդգծում էր բնութագրաբանության ստեղծման անհրաժեշտությունը որպես կարևոր քայլ ընդհանուր հոգեբանության խնդրի լուծման ճանապարհին: Նրա կարծիքով այդ գիտության առարկան մարդկանց հոգեբանական կազմակերպության անհատական յուրահատկություններն ու դրանց համատեղման միջոցներն են, որոնք պայմանավորում են բնավորությունների բազմազանությունը: Այդ բազմազանության վերլուծությունը Լազուրսկու կողմից սահմանվել է հակում հասկացությամբ։ Նա բնավորության ձևավորման հիմքը համարում էր մարդու այս կամ այն հոգեկան գործընթացի որևէի կողմի բազմակի կրկնության հնարավորությունը[3]:

Լազուրսկու բնութագրաբանության կարևոր հասկացություններից են էնդոպսիխիկան և էկզոպսիխիկան, որոնք նրա կողմից սահմանվել են 1916 թվականին։ Էնդոպսիխիկան նա համարում էր անձի ներքին մեխանիզմները, որոնք միավորում են բնավորությունը, մտավոր օժտվածությունն ու խառնվածքը, իսկ էկզոպսիխիկան անձի վերաբերմունքն է դեպի արտաքին օբյեկտներն ու միջավայրն ընդհանրապես: Այստեղ միջավայր հասկացությունը ներառում է բնությունը, մարդկանց, տարբեր սոցիալական խմբերը, գիտությունը, արվեստը, ինչպես նաև անհատի ներքին կյանքը[3]:

Այդ հիմնական հասկացությունները սահմանելուց հետո Լազուրսկին ձեռնարկել է անձի դասակարգման ևս մեկ փորձ: Դրա հիմքում դրել է շրջակա միջավայրին անհատի ակտիվ հարմարվողականության սկզբունքը, ընդ որում՝ պահպանելով մակարդակների ու տիպերի նախկին բաժանումը.

  • Ստորին մակարդակ (անձի չհարմարվողականություն), այս մակարդակի մարդիկ ենթարկվում են միջավայրի ազդեցությանը և մեծ դժվարությամբ են հարմարվում դրա պահանջներին:
  • Միջին մակարդակ (անձի հարմարվողականություն), այս մակարդակին են պատկանում այն մարդիկ, որոնց հիմնական բնութագիրը կրթություն ստանալու, իսկ հետագայում՝ ցանկացած միջավայրում արդյունավետ գործունեություն իրականացնելու կարողությունն է։
  • Բարձր մակարդակ (հարմարեցնողներ), այդ մարդիկ ունակ են հարմարեցնել միջավայրը իրենց պահանջներին, որոնք սովորաբար գերազանցում են ստորին մակարդակի ներկայացուցիչների շրջանակը և ունեն սոցիալական մեծ նշանակություն[3]:

Հրատարակումներ

խմբագրել
  • Душевная жизнь детей: Очерки по педагогической психологии. - М.: Книгоиздательство «Польза», 1910. (в соавторстве с А. П. Нечаевым)
  • Классификация личностей. - М.: Госиздат, 1922.
  • Избранные труды по психологии. - М.: Издательство «Наука», 1997.
  • Психология общая и экспериментальная. - СПб: Алетейя, 2001.
  • К учению о психической активности. Программа исследования личности. - СПб: Алетейя, 2001.
  • Программа исследования личности. - М.: Книга по Требованию, 2012.
  • Очерк науки о характерах. - М.: Книга по Требованию, 2012.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Журавель В. А. Роль А. Ф. Лазурского в создании отечественной медицинской психологии // «Журнал невропатологии и психиатрии им. С. С. Корсакова». — 1977. — Т. 77. — Вып. 6.
  2. 2,0 2,1 2,2 «Психология. Введение в профессию. Александр Фёдорович Лазурский». Արխիվացված է օրիգինալից 2014-03-06-ին. Վերցված է 2014-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 В. Яровицкий 100 великих психологов. Александр Фёдорович Лазурский

Գրականություն

խմբագրել
  • Леонтьев Д. А. Теория личности А. Ф. Лазурского: от наклонностей к отношениям // «Методология и история психологии». — 2008. — Т. 3. — № 4. — С. 7-20.
  • Смирнов В. А. Психологические воззрения Александра Фёдоровича Лазурского. Диссертация кандидата психологических наук. — М., 1998. — 147 с.
  • А.Ф. Лазурский. Теория личности: 100 лет забвения и развития / Сост. В.Ю. Слабинский, Н.М. Воищева. - СПб, 2017. 

Արտաքին հղումներ

խմբագրել