Հոգեբանական գիտափորձ

Հոգեբանական գիտափորձ, գիտական գիտելիք ստանալու նպատակով հատուկ պայմաններում անցկացվող փորձ, որի իրականացման ժամանակ հետազոտողը նպատակաուղղված միջամտում է հետազոտովողի գործունեությանը։

Տարբեր հեղինակներ «հոգեբանական գիտափորձ» տերմինը մեկնաբանում են տարբեր կերպ։ Հաճախ գիտափորձ ասելով հոգեբանության մեջ հասկանում ենք մի շարք էմպիրիկ մեթոդների կոմպլեքս (փաստացի գիտափորձ, դիտում, զրույց, թեստավորում)[1]։ Սակայն փորձարարական հոգեբանության մեջ գիտափորձը հիմնականում համարվում է անկախ մեթոդ։

Հոգեբանական գիտափորձի առանձնահատկություններըԽմբագրել

Հոգեբանության մեջ փորձարարական հետազոտությունն ունի իր յուրահատկությունները, ինչը թույլ է տալիս այն այլ գիտությունների հետազոտություններից անկախ դիտարկել։ Հոգեբանական գիտափորձի առանձնահատկություններն են՝

  • Անհնար է անմիջականորեն ուսումնասիրել հոգեկանը որպես կառույց, իսկ նրա գործունեության մասին կարելի է ենթարկել միայն դրսևորումների հիման վրա, օրինակ`որոշակի վարքագծի վերլուծության ձևով։
  • Հոգեկան գործընթացների ուսումնասիրության ժամանակ անհնար է դրանցից որևէ մեկի առանձնացումը, հետևաբար ազդեցությունը մշտապես տեղի է ունենում ամբողջ հոգեկանի վրա (կամ ժամանակակից տեսանկյան համաձայն օրգանիզմի վրա՝ որպես միասնական անբաժանելի համակարգի)։
  • Մարդկանց հետ գիտափորձերի ժամանակ (ինչպես նաև մի քանի բարձրագույն կենդանիներ, օրինակ՝ պրիմատների), փորձարկողի և հետազոտվողի միջև ակտիվ փոխազդեցություն կա։
  • Այդ փոխազդեցությունը անհրաժեշտ է դարձնում հրահանգների առկայություն (ինչը բնորոշ չէ բնական գիտությունների գիտափորձերի համար)։

Ընդհանուր տվյալներԽմբագրել

Ռոբերտ Վուդվորթը (RS Woodworth) հրապարակել է իր դասական փորձարարական հոգեբանության դասագիրք ( «Փորձարարական հոգեբանություն», 1938 ), որտեղ սահմանում է գիտափորձը որպես կանոնակարգված հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը ուղղակիորեն փոփոխում է մեկ գործոն (կամ գործոններ), պահում է մյուսները անփոփոխ և դիտարկում մշտական փոփոխությունների արդյունքները։ Փորձարարական մեթոդի տարբերակիչ առանձնահատկությունը նա համարում է փորձարարական գործոնի կառավարումը կամ, Վուդվորթի տերմինաբանությամբ «անկախ փոփոխականի», և հետևում է դրա ազդեցությանը դիտարկվող արդյունքի կամ «կախյալ փոփոխականի» վրա։ Փորձաչկողի նպատակը բոլոր պայմանների անփոփոխության պահպանումն է, բացի մեկից՝ անկախ փոփոխականից[2]։

Պարզեցված օրինակով անկախ փոփոխականը կարելի է դիտել որպես որոշակի ազդակ (St(r)), որի ուժը փորձարկողը փոփոխում է, իսկ կախյալ փոփոխականը հետազոտվողի, նրա հոգեկանի (P) արձագանքն է (R) տվյալ ազդակի ազդեցությանը։

Սակայն, որպես կանոն, բացի անկախ փոփոխականից մյուս բոլոր պայմանների կայունության պահպանումը անհասանելի է հոգեբանական գիտափորձում, քանի որ գրեթե միշտ այդ երկու փոփոխականներից բացի առկա են լրացուցիչ փոփոխականներ՝ անտեղի ազդակներ (St (1)) և պատահական ազդակներ (St (2)), որոնք բերում են համապատասխանաբար համակարգային և պատահական սխալների։

Հետևաբար, գիտափորձում կարելի է առանձնացնել երեք տեսակի փոփոխականներ՝

  1. Անկախ փոփոխականներ
  2. Կախյած փոփոխականներ
  3. Լրացուցիչ փոփոխականներ (կամ արտաքին փոփոխականներ)

Այսպիսով, փորձարկող փորձում է սահմանել ֆունկցիոնալ կախվածություն կախյալ և անկախ փոփոխականների միջև, որն արտահայտվում է հետևյալ ֆունկցիայով՝ 'R=f(St(r)), փորձելով միաժամանակ հաշվի առնել անհարկի ազդակներով պայմանավորված համակարգային սխալները։ Հետազոտության արդյունքում պատահական սխալների ազդեցությունը նվազեցնելու համար հետազոտողը իրականացնում է գիտափորձերի շարք (պատահական սխալի օրինակ կարող է լինել, օրինակ, հոգնածությունը կամ հետազոտվողի աչքի մեջ ընկած բիծը)։

Հոգեբանական փորձի հիմնական խնդիրը R=f(S, P ) կապի հաստատումն է (գոյություն ունեն տարբեր կապերի ձևեր՝ պատճառահետևանքային, ֆունկցիոնալ, կորելյացիոն և այլն)։ Այս դեպքում R- ը հետազոտվողի արձագանքն է, S- ը իրավիճակը, իսկ P- ն սուբյեկտը[3]։ Այսինքն, կոպիտ ասած, քանի որ անհնար է «տեսնել» մտավոր գործընթացները հոգեբանական գիտափորձում, փորձարկվողի կողմից կարգավորվող արձագանքման հիման վրա արվում է եզրակացություն մտավոր գործընթացների կամ հետազոտվողի անձի մասին։

Գիտափորձի փուլերըԽմբագրել

Յուրաքանչյուր գիտափորձում կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը՝

  1. Գիտափորձի խնդրի, նպատակի և ծրագրի հաստատում։
  2. Շրջակա աշխարհի վրա ակտիվ ազդեցության գործընթաց, որի արդյունքում կուտակվում են օբյեկտիվ գիտական փաստեր։ Այդ փաստերի ձեռքբերումը մեծապես պայմանավորված է ճիշտ ընտրված փորձարարական մեթոդիկայով:Որոշ գիտափորձերի համար մշակված մեթոդիկան կարող է հարմար լինել այլ գիտափորձերի համար, այսինքն ձեռք բերել համընդհանուր նշանակություն [1] Archived 2013-12-19 at the Wayback Machine.:

Վալիդությունը հոգեբանական գիտափորձումԽմբագրել

Եթե գիտափորձը վալիդ է, գիտնականը կարող է վստահ լինել, որ հետազոտել է հենց այն, ինչ պլանավորել էր հետազոտել։ Շատ միջոցներ են ձեռնարկվում վալիդության բոլոր տեսակների պահպանման համար[4]։ Այնուամենայնիվ, պետք է համոզված լինել, որ ցանկացած ուսումնասիրության մեջ, հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել վալիդության բոլոր չափանիշները։ Կատարյալ գիտափորձ իրականացնելը դեռևս անհասանելի է։

Գիտափորձերի դասակարգումԽմբագրել

Կախված անցկացման պայմաններից առանձնացնում են՝Խմբագրել

  • Լաբորատոր գիտափորձ, որի իրականացման պայմանները հատուկ կազմակերպվում են փորձարկողի կողմից։ Հիմնական խնդիրը բարձր ներքին վալիդության ապահովումն է։ Բնութագրական է մեկ անկախ փոփոխականի ուսումնասիրումը։ Արտաքին փոփոխականների վերահսկման հիմնական միջոցը էլիմինացիան է՝ վերացումը։ Արտաքին վալիդությունը ավելի ցածր է, քան դաշտային գիտափորձում։
  • Դաշտային կամ բնական գիտափորձ, որն իրականացնում է հետազոտվողի համար սովորական պայմաններում։ Բնութագրվում է համակարգային անկախ փոփոխականների բաշխմամբ։ Արտաքին փոփոխականների վերահսկման հիմնական ուղիներն են ռանդոմիզացիան և հաստատունությունը։ Ներքին վալիդությունը սովորաբար ցածր է, քան լաբորատոր փորձերում։

Կախված գիտակցվածության աստիճանից առանձնացնում են՝Խմբագրել

  • այնպիսին, երբ հետազոտողը լիարժեք տեղեկատվություն է տրամադրում ուսումնասիրության նպատակների ու խնդիրների մասին,
  • այնպիսին, երբ փորձի նպատակից կախված տեղեկատվությունը թաքնվում է կամ խեղաթյուրվում (օրինակ, երբ անհրաժեշտ է, որ հետազոտվողն չիմանա ուսումնասիրության ճշմարիտ վարկածը, կարելի է կեղծն ասել)
  • և այնպիսին, երբ հետազոտվողը չգիտի գիտափորձի նպատակի, նույնիսկ առկայության մասին (օրինակ՝ երեխաների հետ անցկացված գիտափորձերը)։

Գիտափորձի կազմակերպումԽմբագրել

Կատարյալ գիտափորձԽմբագրել

Ոչ մի գիտության մեջ ոչ մի փորձ չի կարող համապատասխանել բոլոր չափանիշներին։ Սակայն Ռոբերտ Գոտսդանկերը փորձարարական հոգեբանության մեջ առաջարկեց «կատարյալ գիտափորձ» տերմինը, որը պետք է լիովին բավարարի երեք չափանիշների (իդեալականություն, անսահմանություն, լրիվ համապատասխանություն)[5]։

Կատարյալ գիտափորձը գործնականորեն անհնար գիտափորձի մոդել է, որն օգտագործվում է հոգեբանների կողմից որպես չափանիշ։ Այդ տերմինը առաջարկել է Ռոբերտ Գոտսդանկերը, ով գտնում էր, որ նման նմուշի հետ ստացված գիտափորձի համեմատումը ավելի արդյունավետ կլինի։

Կատարյալ գիտափորձի չափանիշներԽմբագրել

Ըստ Գոտսդանկերի, կատարյալ գիտափորձը պետք է բավարարի երեք չափանիշների

  • Իդեալական գիտափորձ (փոփոխվում են միայն անկախ և կախյալ փոփոխականները, արտաքին կամ լրացուցիչ փոփոխականների վրա որևէ ազդեցություն չկա)
  • Անսահման գիտափորձ (գիտափորձը պետք է անվերջ շարունակվի, քանի որ միշտ էլ առկա է նախկինում անհայտ գործոնի դրսևորման հավանականությունը)
  • Լրիվ համապատասխանության գիտափորձ (փորձարարական իրավիճակը պետք է լինի միանգամայն նույնական՝ ինչպես դա տեղի կունենար «իրականում»)

Հոգեբանական գիտափորձի փուլերԽմբագրել

Հոգեբանական գիտափորձի ընդհանուր մոդելը համապատասխանում է գիտական մեթոդի պահանջներին։ Միասնական փորձարարական հետազոտություն անցկացնելիս առանձնանում են հետևյալ փուլերը՝ [6]

  1. Խնդրի նախնական դիտարկում
  2. Գիտական գրականության հետ աշխատանք
  3. Վարկածի հստակեցում և փոփոխականների սահմանումը
    • Փորձարարական հիպոթեզի որոշում
  4. Փորձարարական գործիքի ընտրություն, որը հնարավորություն կտա՝
    • Կառավարել անկախ փոփոխականները
    • Գրանցել կախյալ փոփոխականները
  5. Հոգեբանական գիտափորձի պլանավորում
    • Լրացուցիչ փոփոխականների ընտրություն
    • Փորձրարական պլանի ընտրություն
  6. Ընտրանքի ձևավորում և հետազոտվողների բաժանում ըստ խմբերի
  7. Գիտափորձի անցկացում
    • Գիտափորձի անցկացում
    • Հետազոտվողների մոտիվացում
    • Ինքնին գիտափորձ
  8. Տվյալների նախնական մշակում
    • Աղյուսակների կազմում
    • Տեղեկատվության ձևափոխում
    • Տվյալների ստուգում
  9. Վիճակագրական վերլուծություն
    • Վիճակագրական մեթոդների ընտրություն
    • Փորձարարական վարկածի վերափոխումը վիճակագրական վարկածի
    • Վիճակագրական մերամշակման իրականացում
  10. Մեկնաբանության արդյունքների և եզրակացությունների սահմանում
  11. Հետազոտության ամրագրում գիտական զեկույցում, հոդվածում, մենագրությունում, գիտական ամսագրում։

Գիտափորձի առավելություններըԽմբագրել

Կարելի է առանձնացնել հոգեբանական գիտափորձերի հետևյալ առավելությունները՝ [7]

  • Գիտափորձի մեկնարկի պահը ընտրելու հնարավորություն;
  • Ուսումնասիրվող իրադարձության կրկնողություն;
  • Արդյունքների փոփոխություն անկախ փոփոխականների շահարկման միջոցով;
  • Ճշգրիտ արդյունքների ստացում;
  • Նման պայմաններում հետազոտությունը կրկնելու հնարավորություն։

Փորձարարական մեթոդի քննադատությունԽմբագրել

Փորձարարական մեթոդի քննադատները հիմնվում են հետևյալ դրույթների վրա՝

Հայտնի հոգեբանական գիտափորձերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002
  2. Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. СПб.: Питер, 2004. С. 172.
  3. * Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология : учебник. — М. : Проспект, 2005. — С. 74. — 208 с. — 3000 экз. — ISBN 5-98032-770-3.
  4. М.-Л.А. Чепа, Н.М. Бугайова. Проблемы обеспечения валидности эксперимента в условиях виртуальной среды / Экспериментальный метод в структуре психологического знания. - М., 2012. - С. 82-86. ISBN 978-5-9270-0248-1.
  5. Готтсданкер Р. Основы психологического эксперимента. М.: МГППИЯ, 1982. С. 51—54.
  6. Дружинин В. Н. Экспериментальная психология. — 2-е изд., доп. — СПб.:Питер, 2002. С. 78—85.
  7. Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология: учеб. С. 50.

ԳրականությունԽմբագրել

  • Исследование в психологии: методы и планирование / Дж. Гудвин. — 3-е изд. — СПб.: Питер, 2004. ISBN 5-94723-290-1
  • Мартин Д. Психологические эксперименты. СПб.: Прайм-Еврознак, 2004. ISBN 5-93878-136-1
  • Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002 ISBN 5-9268-0141-9
  • Солсо Р. Л., Джонсон Х. Х., Бил М. К. Экспериментальная психология: практический курс. — СПб.: прайм-ЕВРОЗНАК, 2001.
  • Готтсданкер, Роберт; 'Основы психологического эксперимента'; Изд-во: М.: МГУ, 1982 г.;
  • Д. Кэмпбелл. Модели экспериментов в социальной психологии и прикладных исследованиях. М.,Прогресс 1980.
  • Готтсданкер Р. Основы психологического эксперимента. М.: МГППИЯ, 1982. С. 51—54.
  • Никандров В. В. Наблюдение и эксперимент в психологии. СПб.: Речь, 2002. С. 78.