Օժտվածություն
Օժտվածություն, մարդու բնածին առանձնահատկությունների ամբողջությունը, որը նախադրյալ է հանդիսանում ընդունակությունների զարգացման համար։ Տարբերում են ընդհանուր օժտվածություն (որպես անձի բանականության ընդհանուր զարգացման նախադրյալ) և մասնավոր օժտվածություն (հատուկ՝ մաթեմատիկական, երաժշտական և այլ ընդունակությունների զարգացման նախադրյալները)։ Արտակարգ օժտվածությունը նախապայման է տաղանդի և հանճարի զարգացման համար[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Ե., «Լույս», հրատարակչություն, 1984, էջ 211։